Հունիսի 2021 archive

Կոմիտասյան թափառումներ քաղաքային այգիներում

Մենք գնացել էինք Դելֆիններ ջոկատի ճանբարականների հետ «Անգլիական այգի» և «Երևանի 2800 ամյակի այգի»։ Մենք այնտեղ երգեցինք, պարեցինք, խաղեր խաղացինք, նախաճաշեցինք, նկարեցինք։ Հետո գնացինք շատրվանների մոտ, խաղացինք, երգեցինք, կերանք պաղպաղակ։

Հունիսը մեկը հունիսյան ուսումնական ճամբարում

Ամառային ուսումնական ճամաբարի երկրորդ օրը տոնական էր բոլորիս համար։ Մենք տոնեցինք Հունիսի մեկը։ Ունեցանք խոհանոցային գործունեություն, պատրաստեցինք պիցցա։ Մեր պատրաստած պիցցան վայելեցին լողափին՝ լողալով և պաղպաղակ ուտելով՝

Ամառային ուսումնական ճամբարի երրորդ օրը

Մենք մեր ճամբարային օրը սկսում են ընդհանուր պարապմունքով, որից հետո անցնում են միջավայրի խնամքի։ Ջրում են, խնամում բույսերը, հետևում ենք մեր  ծաղիկներին, մաքրում մոլախոտերից։ Այսօր «Ուրախ արևներ»  և «Դելիֆիններ» ջոկատի ճամբարականները միասին դիտեցին Սասունցի Դավիթ մուլտֆիլմը։  Մենք մուլտֆիլմի, էպոսի մասին պատմեցինք։ Մեր ճամբարային օրը ամփոփեցինք լողափին ամառային արևոտ  լողով։

«Հակաբացիլ Կոմիտաս» լողափին ․ ուսունական ճամբարի չորրորդ օր

Ճամբարային օրը սկսում ենք լողափին կոմիտասյան երգերով, ուրախ լողով, հավես լողալով։ Լողից հետո մենք խաղում են բակային խաղեր՝ կարմիր կոճակ, գնդակ։ Մենք քննարկում ենք նաև մաթեմատիկայի ֆլեշմոբի խնդիրը, խաղում ենք սեղանի խաղեր։

Կոմիտասյան թափառումներ քաղաքային այգիներում

Մենք գնաում ենք ճանփորդության։ Պարելու ենք «Փափուռի» պարերգը, երգելու ենք «Լորիկը», «Կաքավի գովքը»,«Էսօր ուրբաթ է» երգերը Շատրվանների ջրով մենք կջրենք իրար, կվայելենք ջուրը։ Որից հետո կքայլենք Անգլիական այգի, այգում  կիրականացնենք նկարչական պլեներ։ Մենք կուտենք պաղպաղակ, կխաղանք բակային խաղեր՝ կարմիր կոճակ, գնդակ։Կխաղանք ռոդարիական խաղեր, մարզական խաղեր, դոմինո, մաթեմատիկական լոտո։

Սասունցի Դավիթ մուլտֆիլմի մասին

Ինձ դուր եկավ Սասնա ծռեր մուլտֆիլմից, այն հատվածը, երբ հայտնվում է Քուռկիկ Ջալալի ձին: Քուռքիկ Ջալալի ձին շատ ուժեղ  է լինում: Սասունցի Դավիթը սիրում էր Քուռքիկ Ջալալի ձիուն։Քուռքիկ Ջալալի ձին կապույտ գույն  էր։Մուլտֆիլմը ինձ դուր եկավ: