Հով․թումանյան«Թռչունի մտածմունքը»

 

Ես ապրում էի մի փոքրիկ տան մեջ
Առատ ու անփույթ,
Աշխարհքն ինձ համար կլոր էր անվերջ,
Կեղևը` կապույտ։

Նրանից հետո աչքս բաց արի
Մի փոքրիկ բնում,
Տեսա՝ աշխարհքը հարդից է շինած,

Ու մայրս է շինում։

Մի օր էլ, բնից գլուխս հանած,
Նայում եմ դես-դեն,
Տեսնեմ՝ աշխարհքը տերևից շինած,
Մեր բունը վրեն։

Հիմի թռչում եմ հեռո՜ւ, շատ հեռո՜ւ,
Ամեն տեղ գընում,
Բայց թե աշխարհքը ինչի՞ց է շինած—
Էլ չեմ հասկանում։

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր.

Առատ- Մեծ քանակությամբ, շատ

Անփույթ- Անհոգ, անտարբեր, անուշադիր

Կեղև- Պտղի՝ հատիկի արտաքին մաշկը՝ ծածկույթը, կլեպ

Հարդ- Ցորենի գարու և այլ հացահատիկների

  1. Ինչի՞ մասին է բանաստեղծությունը: Պատմի՛ր։

Փոքրիկ թռչուն կար, նա ապրում էր տան մեջ առատ ու անփույթ,աշխարհքն իր համար կլոր էր անվերջ,իր կեղևը` կապույտ։ Նրանից հետո աչքը բաց արեց
և տեսավ, որ փոքրիկ բնում է, տեսավ՝ աշխարհը հարդից է շինած,նրա մայրն էր շինում։ Մի օր էլ, բնից գլուխը հանած նայում  էր դես-դեն ու
տեսավ, որ աշխարհքը տերևից  է շինած,նրա  բունն էլ տերևի վրա է։ Հիմա թռչում է  հեռո՜ւ շատ հեռո՜ւ, հիմա նա չգիտի, թե ինչից է պատրաստված երկիրը։

 

 

 

  1. Նշի՛ր քեզ դուր եկած քառատողը և նկարի՛ր:

Հիմի թռչում եմ հեռո՜ւ, շատ հեռո՜ւ,
Ամեն տեղ գընում,
Բայց թե աշխարհքը ինչի՞ց է շինած—
Էլ չեմ հասկանում։

 

  1. Քո կարծիքով ինչի՞ց է շինված աշխարհը: Պատմի՛ր աշխարհի մասին:

Աշխարհը շինված է կրակից, ջրից, արևից,աստղերից, լուսինից,երկնքից, օդից,ծաղիկներից,  խոտերից  և ծառերից , և այն շատ գեղեցիկ է։

 

 

  1. Կարդա՛ բանաստեղծությունը կամ բերանացի ասա: Տեսագրի՛ր կամ ձայնագրի՛ր:

 

  1. Թռչունին նամակ գրիր:

Թռչո՛ւն, դու պատմում էիր քո մանկության մասին։Այն ինձ շատ հետաքրքիր էր։ Ես էլ կուզեմ թռչել քո պես։

 

 

Leave a Reply