Արաքս գետի մասին

Արաքսը Հայկական լեռնաշխարհի ամենամեծ գետերից է։Ունի 1072կմ երկարություն, որից 200կմ հոսում  է Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի սահմանով։Արաքսը միշտ կարևոր նշանակություն է ունեցել  հայ ժողովրդի համար և հաճախ կոչվում է Մայր Արաքս։Արաքսը սկիզբ է առնում Բյուրակնի լեռներից։Տարվա գրեթե բոլոր ամիսներին այն  պղտոր է լինում։ Արաքսը հայտնի է նաև Գեհոն և Երասխ անուններով։ Արաքսի վրա շատ կամուրջներ են եղել։ Բայց նրան անվանել են«Կամուրջներ  չհանդուրժող գետ»։ Գետի  խորությունը տեղ-տեղ  հասնում է մինչև 4-5 մետրի։Արաքսը հայտնի է իր համեղ ձկներով։ Արաքսի վտակներից են Ախուրյանը, Սևջուրը, Հրազդանը, Ազատը,  Որոտանը։

Leave a Reply