Արեգակնային համակարգ

Արեգակնային համակարգ

Արեգակնային համակարգի մեջ կան  Արևը և ինը մոլորակները։Երկնքում կան քարեր, դրանք երկնային քարեր են, որոնք կազմված են գազից և սառույցից։

Հատուկ սարքեր կան, որոնցով կարող ենք  նայել, ուսումնասիրել Տիեզերքը։ Առաջին աստղադիտակը ստեղծել է   Գալիլեո Գալիլեյը 1609 թվականին։

Մերկուրի

 

 

 

Արեգակնային համակարգի  առաջին մոլորակը  Մերկուրի մոլորակն է։ Այն ամենափոքր մոլորակն է։Մերկուրի անունը ստացել է այն  հռոմեական Մերկուրի Աստծո անունից ։ Մերկուրի մոլորակի  մի կողմը  սառույց է , մյուս կողմը շիկացած անապատ է։

Վեներա

 

Երկրորդ  մոլորակը  Վեներան է։  Վեներա  մոլորակին կարող ենք տեսնել երկրից։  Այն շատ տաք է։Վեներա մոլորակի վրա ջերմաստիճանը հասնում է 460-ի։

Երկիր

Երրորդ մոլորակը  Երկիր մոլորակն է։Նրա վրա կյանք կա, իսկ մյուս մոլարակների վրա կյանք չկա։Երկիր մոլորակի վրա կա ջուր ։Լուսինը Երկրի արբանյակն է։  Գիտնականները պարզել են, որ մի փոքր մոլորակ դիպչել է Երկիր մոլորակին և այդ հարվածից առաջացել է  Լուսինը։

Մարս

Չորրորդ մոլորակը Մարսն է։  Մարս մոլորակի վրա կա կարմիր ժանգագույն փոշի։ Դրա համար նրան նաև ասում են Կարմիր մոլորակ։

 

Յուպիտեր

Արեգակնային  համակարգի հինգերորդ մոլորակն է։ Յուպիտերը գազի գունդ է։ Այն շատ մեծ է։Յուպիտեր մոլորակը ունի իր արբանյակները։ Յուպիտեր  մոլորակի ջերմաստիճանը մինուս  163 է։Յուպիտերը կազմված է ջրածնից։

 

Սատուրն

 

Սատուրնն նույնպես շատ խոշոր է։Սատուրնն  արագ է պտտվում իր առանցքի  շուրջ։Այն գազային հսկա գունդ է։Իր առանցքի շուրջ Սատուրնը պտտվում է 10 ժամ 40 րոպե 30 վայրկյանում։

 

Ուրան

 

Ուրանը յոթերորդ մոլորակն է։Ուրանը ամենահեռու մոլորակն է։ Ուրանը կազմված է սառույցից ու գազից։ Ուրանը հայտնաբերել  է Գերշելը։Ուրանը Արեգակի շուրջը պտտվում է շրջանայինին մոտ ուղեծրով՝ Արեգակից 19,8 ա. մ. հեռավորությամբ։

 

Նեպտունը

 

Նեպտունը նախավերջին մոլորակն է։ Իր անունը ստացել է հռոմեական Նեպտուն  ծովերի աստծո անունով։

 

Պլուտոն

Պլուտոնը ամենափոքր մոլորակն է։ Նա  ստեղծված է քարից ու սառույցից։

 

 

 

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով