10 Հոկտեմբերի 2021 archive

Русский язык

 

 

 

1.Допиши слоги щик, ище к словам: глаз,  кот, обман, гонять, сварить

Глазище, котище,   обманщик, гонщик, сварщик.

2.Найди на рисунке слова на букву щ. Запиши их.

Щенок, щвабра,  щётка.

                                  Ճպուռն ու մրջյունը

                                         

 

Աթաբեկ Խնկոյան

Թռի-վռի
Մի ճպուռ,
Ողջ ամառը
Շուռ ու մուռ,
Երգեց, ճռռաց.
Ճռճռաց:
Մին էլ, ըհը՜,
Ձմեռը,
Փռեց իրա
Թևերը.
Բացեց  գորգը
Սպիտակ,
Դաշտերն առավ
Ձյունի տակ:
Անցան պայծառ օրերը,
Էլ ո՞ րն ասեմ,
Էլ ո՞ րը,
Երբ ամեն մի

Թփի տակ
Թե սեղան կար,
Թե օթյակ:
Եկան օրեր
Ցրտաշունչ,
Ճպուռն ընկավ 
Լուռ ու մունջ. 
Քաղցած փորին 
Էլ ի՜նչ երգ, 
Ցուրտը տարավ 
Ոտ ու ձեռք: 
Զընգր-զընգր
Դողալով,
Ծանր-ծանր
Սողալով
Նա մրջյունին
Ասում էր.
— Գլխիդ մատաղ,
Սանամե՛ր,
Մի ճա՛ր արա
Շունչ առնեմ,
Ցրտից, սովից
Չմեռնեմ:
Կերակրի՛,
Տաքացրու՛,
Մինչև գարուն
Ապրեցրու:
— Ի՜նչ խաբար է,
Սանիկս,
Զարմանում եմ,
Ջանիկս,
Չաշխատեցի՞ր
Ամառը,
Ասա՛, ինչ էր
Պատճառը:
— Էդպես բանի,
Սանամե՛ր,
Էլ ժամանակ
Ո՞ վ ուներ.
Էն խոտերում
Բուրավետ
Երգում էինք
Մերոնց հետ…
— Ուրեմն դու՞ …
— Այո՛, ես
Ողջ ամառը
Դեն ու դես
Երգում էի
Մշտապես:
Երգո՞ւ մ էիր… 
Շատ բարի, 
Այժմ էլ բռնի 
Վեր-վերի, 
Քամին ծափ տա, 
Դու պարի՛:

 

Հարցեր և առաջադրանքներ

1․Բառարանի օգնությամբ գտի՛ր նշված բառերի հոմանիշները։
պայծառ-լուսավոր
լուռումունջ-սուս ու փուս,
քաղցած-սոված
բուրավետ-բուրեղ,  անուշահոտ

մշտապես-ընդմիշտ
օթյակ-սրահակ, սենյակ

2․Կանաչով նշի՛ր առակի ուրախ հատվածը։

Երգո՞ւ մ էիր… 
Շատ բարի, 
Այժմ էլ բռնի 
Վեր-վերի, 
Քամին ծափ տա, 
Դու պարի՛:

3․Կապույտով նշի՛ր առակի տխուր հատվածը։

Ճպուռն ընկավ 

Լուռ ու մունջ. 
Քաղցած փորին 
Էլ ի՜նչ երգ, 
Ցուրտը տարավ 
Ոտ ու ձեռք: 

4․Ինչպիսի՞ն էր  մրջյունը։

Մրջյունը բարի էր,հոգատար էր, աշխատասեր։

5․Իսկ ճպուռն ինչպիսի՞ն էր։

Ճպուռը ծույլ էր, չէր սիրում աշխատել,սիրում էր ամբողջ օրը երգել ու պարել։

6․Արդարացրո՛ւ մրջյունին:

Այո՛, մրջյո՛ւն, դու ճիշտ ես։Չպետք է օգնես ճպուռին, որպեսզի նա  էլ աշխատել սովորի։

7․Մեղադրի՛ր մրջյունին:

Մրջյո՛ւն, դու սխալ ես։ Դու պետք է  օգնեիր ճպուռին։

8․Արդարացրո՛ւ ճպուռին:

Ճպուռ դու ճիշտ ես։ Դու չպետք է աշխատես, պետք է միշտ երգես ու պարես։

9․Մեղադրի՛ր ճպուռին:

Ճպուռ աշխատիր, որ գործդ շուտ վերջացնես ու նոր հետո հանգստանաս։

10․Իսկ դու ինչպե՞ս կվարվեիր մրջյունի փոխարեն:

Ես ճպուռին կօգնեի և լավ կվերաբերվեի նրան։

11․Նամակ գրի՛ր ճպուռին: Խորհուրդ տո՛ւր նրան:
Ճպո՛ւռ ջան, դու պետք է աշխատես։ Ով աշխատի նա կուտի։