Խառնաշփոթ․ «Փեսացու մկնիկը» և «Կաքավիկը»

Աշնանային մի գեղեցիկ առավոտ մի կաքավիկ էր թռչում և հանդիպեց մի մկնիկի։ Մկնիկն հարցրեց․

-Դու գիտես թե ո՞վ է ամենաուժեղը։

-Այո՛, գիտեմ,  ամենաուժեղը արևն է, քանի որ ես չեմ կարողանում հասնել արևին։

Մկնիկն վազում է, վազում ,տեսնում արևին։ Արևն ասում է մկնիկին․

-Ես ուժեղ չեմ, ինձնից ուժեղ ամպն է։

Մուկն վազում է, վազում հասնում ամպին և ասում․

-Ամենաուժեղը դու ես ։

-Ո՛չ, ամենաուժեղը քամին է։

Մուկն վազում է, վազում տեսնում  քամուն, քամին ասում է, որ ինքն ուժեղ չէ, ուժեղը գոմեշն է։

Մուկն վազում է գոմեշի մոտ։ Գոմեշն ասում է․

-Ես ուժեղ չեմ, ինձնից  ուժեղը  գութանն է։

-Լավ, հիմա կտեսնենք։

Մուկն վազում է, վազում,տեսնում գութանին և ասում․

-Դու ուժե՞ղ ես ։

-Ո՛չ ,ես ուժեղ չեմ ,ինձնից ուժեղ արմատն է։

Մկնիկն  շարունակում է  ճանապարհը դեպի արմատը։Վազում է, վազում հասնում արմատին ։ Արմատն ասում է․

-Ես ուժեղ չեմ։ Դու ինձնից ուժեղ ես։

Մկնիկն գնում է Կաքավիկի  մոտ  և ասում․

-Սիրունի՛կ, նախշու՛ն Կաքավիկ, պարզվում է, որ ես ամենուժեղն եմ և պետք է ամուսնանամ իմ նմանի հետ։ Խնդրում եմ ինձ օգնես։ Արի միասին երգենք քո երգը, որ Մկնիկ նանին համաձայնվի ինձ ամուսնացնել մկնուհու հետ։

Կաքավիկը սկսում է երգել և Մկնիկ նանին և մկնուհին հիանում են և ամուսնացնում փեսացու մկանը։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով