19 Հոկտեմբերի 2021 archive

Ճամփորդություն դեպի «Պլանետարիում»

Մենք գնացինք Պլանետարիում։Այնտեղ ամեն ինչ հետաքրքիր էր։Մենք այնտեղ դիտեցինք ֆիլմ, որտեղ  պատմում էին տիեզերքի մասին։Տիեզերքը   շատ  հետարքիր  է։Եվ  մենք  նայեցինք,  թե ինչպես կարող է արևը  պայթել աստղերի պես։ Ֆիլմը դիտելուց հետո գնացինք Անգլիական այգի։ Այնտեղ  մենք հաց կերանք։Հետո նկարեցինք տերևների վրա և սոսնձեցինք թղթերին։ Մենք այնտեղ շատ հետաքրքիր օր անցկացրեցինք։

Ա․ Խնկոյան «Ագռավն ու աղվեսը»

Թե պատահմամբ,
Մի մեծ ագռավ
Մի գունդ պանիր
Դաշտում գտավ,
Կտուցն առավ,
Ծառին թռավ։
Օ՜, ի՜նչ պանիր, դեղին ոսկի…
Բայց դեռ չառած համը իսկի,
Աղվեսն անցավ ծառի մոտով,
Գերվեց, էրվեց պանրի հոտով։
Վազեց գնաց բերնի ջուրը,
Եվ թուլացան կուռն ու ճուռը,
Էն ժամանակ իրա ձևին,
Ծառի տակից, աչքն ագռավին,
Հեզիկ, նազիկ, Փափկամազիկ,
Բացեց լեզուն անո՜ւշ, մեղո՜ւշ։
Թափե՜ց, չափե՜ց շաքար ու նուշ։
Ես քո գերին
Քո էդ սևիկ
Վառ աչքերին,
Նուրբ ծալքերով
Զույգ թևերին։
Մի դու մտիկ,
Էդպես քթիկ,
Էդպես ճտիկ,
Մախմուր ագին,
Խաս ու ղումաշ,
Ատլասն հագին։
Գիտե՜մ, անշուշտ, իմ քուրիկի
Ձայնն էլ կըլի հրեշտակի։
Երգի, քուրիկ, մի ամաչի,
Իմ ուզածը մի մեծ բան չի։
Թե որ չքնաղ էդ տեսքիդ հետ
Երգելում էլ եղար վարպետ,
Օ՜, կդառնաս, իմ մաքրուհի,
Թռչունների մայր թագուհի։
Ագռավ ազին իրեն տված
Գովեստներից շշմած, ուռած՝
Ագռավային
Բկովը մին
Որ չկռռա՜ց,
Պանիրն ընկավ ծառիցը ցած,
Շողոքորթը ըռխեց, գնաց։

Հարցեր և առաջադրանքներ

1․Դո՛ւրս գրիր քեզ անծանոթ բառերն ու բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Բկով-Բերանի խոռոչն ըմպանի հետ միացնող անցքը,

Ագի-պոչ,

Անշուշտ-Անկասկած, անտարակույս,

Մախմուր-թավիշ,

Ղամուշ-կերպաս, նուրբ

2․Նշի՛ր առակի ամենատխուր հատվածը:

Պանիրն ընկավ ծառիցը ցած,
Շողոքորթը ըռխեց, գնաց։

3․Բնութագրի՛ր առակի գլխավոր հերոսներին:

Աղվեսն  խորամանկ է ու ագահ։Ագռավն ինքնահավան է ու միամիտ։

4․Փորձի՛ր արդարացնել աղվեսին:

Աղվեսն ճիշտ է վարվել ու կարողացավ իրեն ուտելիք գտնել։

5․Առակը համառոտ պատմի՛ր և նկարի՛ր:

Մի անգամ մի ագռավ դաշտում մի գունդ պանիր է գտնում ու կտուցն առնում նստում ծառին։ Աղվեսն տեսնում է պանիրը և ցանկանում է ուտել։ Նա գովում է ագռավին ու ասում է, որ ուզում է լսել նրա գեղեցիկ ձայնը։Ու հենց ուզում է երգել բերանը բացում է, պանիրը ընկնում է ցած,աղվեսն պանիրը ուտում է   ։