6 Դեկտեմբերի 2021 archive

Մաթեմատիկա․՝0612․2021

Լուծի՛ր խնդիրները։

Ձկնորսներն առաջին օրը 32 կգ ձուկ որսացին, երկրորդ օրը, առաջին օրից՝ 10 կգ-ով ավելի, երրորդ օրը, երկրորդ օրից 4 անգամ շատ որսացին: Երեք օրում ձկնորսները ընդամենը քանի՞ կիլոգրամ ձուկ որսացին:

Լուծում

32+10=42

42.4=168

32+42+168=242

Պատասխան՝242

 

Երկու տուփերում կար տարբեր քանակի մատիտներ: Երբ առաջին տուփից 7 մատիտ տեղափոխեցին երկրորդ տուփի մեջ, յուրաքանչյուր տուփում 24 մատիտ եղավ: Սկզբում քանի՞ մատիտ կար յուրաքանչյուր տուփի մեջ:

Լուծում

24+7=31

24-7=17

Պատասխան․՝ առաջին տուփ-31  մյուս -17

 

Ուղղանկյունաձև սեղանի երկարությունը 14 սմ, լայնությունը՝ 10սմ։ Հաշվի՛ր այդ սեղանի P։

 

Լուծում

14․2=28

11․2=22

28+22=50

Պատասխան․՝50

 

 

Հաշվի՛ր։

26×7=182

38×9=342

42×5=210

87×3=261

63×4=252

36×5=180

55×8=440

63×6=378

55×7=378

29×2=58

72×4=288

25×5=125

15×9=135

300:6=50

640:80=8

480:8=40

630:70=9

240:3=80

420:60=7

320:4=80

Ա. Խնկոյան «Ձմեռ»

Ծառը մերկացավ,

Զրկվեց տերևից,

Ձյունի փաթիլներ

Իջան վերևից։

 

Ձյուն ու ցուրտ եկան,

Առու, գետ լռեց,

Իր արծաթ գորգը

Ձմեռը փռեց։

 

Ձյունը ծնկահար

Նստեց մեծ ճամփին,

Սպիտակ հյուսերը

Կիտեց գետափին։

 

 

«Կանաչ եղևնի»

Զմրուխտ  գարունն  էր  հյուր  եկել  բնությանը:  Այգում  ու  անտառներում քաղցրահնչյուն  երգում  էին  թռչունները:  Արևը  իր  ջերմ  ժպիտով  ողջունում  էր  նորաբաց  բողբոջներին:  Բնությունը  զարթոնք  էր  ապրում:Ծեր  այգեպանն  իր  այգում  մի  փոքրիկ  եղևնի  տնկեց՝  հազիվ  մեկ եղևնի: Եղևնին  նման  էր  կանաչ  հանդերձ  հագած,  շփոթված  երեխայի:  Արևի  շողերը  հազիվ  էին  հասնում  նրան:  Մի  մեծ,  հզոր  բարդի  իր  ճյուղերով  փակել  էր  արևի  ճանապարհը: Եղևնին  տխրում  էր  արևի  կարոտից: Նա  բարձրահասակ  բարդու  ստվերի  տակ  իրեն  զգում  էր  խեղճ  ու  անօգնական:

Մի  օր  էլ  փոքրիկ  եղևնին  չդիմացավ  ու  սկսեց  բարձրաձայն  արտասվել:  Հպարտ  բարդին  լսեց  նրա  լացի  ձայնը  ու  հարցրեց.

-Ինչո՞ւ  ես  լաց  լինում,  այգեպանը  լացկաններին  չի  սիրում:

-Ես  լացկան  չեմ,  բայց  արևի  շողերը  ինձ  չեն  հասնում  և  ես  վախենում եմ,  որ  միշտ  փոքրիկ  կմնամ:  Իսկ  ես  այնքա ՜ն  եմ  ուզում  մեծանալ,  գեղեցիկ  ծառ  դառնալ,-ասաց  փոքրիկ  եղևնին:

Բարդին  արհամարհանքով  վերևից  քմծիծաղ  տվեց.

-Մի  քեզ  նայի՛ր, քո  թույլ  ճյուղերին:  Դու  չես  կարող  մեծանալ: Իսկ  հիմա  ինձ  նայի՛ր:  Տե՛ս,  թե  որքան  հզոր  եմ  ու  ուժեղ:  Եվ  այնքան  պիտի  բարձրանամ,  որ  ճյուղերս  երկինք  հասցնեմ:

Փոքրիկ  եղևնին  ավելի  կծկվեց  ու  ինքնամփոփ  դարձավ: Այդպես  անցավ  գարունը  և  եկավ  շոգ  ամառը:  Բարդու  սաղարթն  ավելի  փարթամացավ:  Արևի   ճառագայթները  չէին  կարողանում  ճեղքել  նրա  հզոր  ճյուղերը,  որպեսզի  հասնեն  եղևնուն:  Իսկ  փոքրիկ  եղևնին  այնքա՜ն  էր  ուզում  աճել  ու  մեծանալ:

Եղևնին  կրկին  սկսեց  կամացուկ  հեծկլտալ:  Անպատկառ  բարդին  շրջվեց  և  գոռաց  նրա  վրա.

-Ի՞նչ  ես  նորից  նվնվում:

Եղևնին  լացակումած  շշնջաց.

-Խնդրում  եմ, խղճա՛  ինձ, մի  քիչ  բացի՛ր  ճյուղերդ: Թող  արևը  ինձ  էլ  հասնի:

-Այդ  էր  պակաս, որ  քեզ  նման  խղճուկի  համար  նեղացնեմ  իմ  ճյուղերին,-հոխորտաց  բարդին:

Փոքրիկ  եղևնին  ձայնը  կտրեց: Ամառն  էլ  անցավ  ու  եկավ  ոսկեհեր  աշունը: Բարդին  աշնանային  զգեստ  հագավ: Նրա  կանաչ-դեղին  տերևները  անհոգ  խաղում  էին  իրար  հետ: Բայց  ահա  խոր  աշնան  անսիրտ  քամին  պոկոտեց  բարդու  տերևներն  ու  ցաքուցրիվ  շպրտեց  դեսուդեն: Բարդին  լրիվ  մերկացավ  ու  սկսեց  դողալ:  Ալեհեր  ձմեռն  իր  ցուրտ  շնչով  սառեցրեց  ողջ  բնությունը: Բարդին  սարսռաց  ցրտից  ու  նրա  բնին  արցունքի  սառած  բյուրեղներ  երևացին: Բարդին  նայեց  փոքրիկ  եղևնուն, որ  դեռ  կանաչ  էր  ու  չէր  մրսում:

-Խնդրում  եմ, գրկի՛ր  իմ  բունը, թե  չէ  ես  կմեռնեմ  ցրտից,-հուսահատ  աղերսեց  բարդին:

-Երբ  ես   լալիս  էի, դու  ինձ  չէիր  օգնում: Երբ  ես  խնդրում  էի, դու  չէիր  լսում  իմ  ձայնը: Բայց  ես  կօգնեմ  քեզ:  Չէ՞  որ  մենք  բոլորս  մեր  մայր  բնության  զավակներն  ենք,-ասաց  եղեվնին:

Փոքրիկ  եղևնու  բարի  սիրտը  լցվեց  խղճահարությամբ  և  նա  իր  մատղաշ, կանաչ  ճյուղերով  փաթաթվեց  ու  գրկեց  բարդու  սառած  բունը:

 

Հարցեր և առաջադրանքներ

1.Դուրս գրի՛ր քեզ անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

Հոխորտաց-Սպառնագին խոսել։

Ալեհեր-Ճերմակ մազեր ունեցող։

Աղերսեց-Թախանձագին աղաչել, ողոքել:

Զմրուխտ-քարի տեսակ է։

Մատղաշ-Նոր բուսած, նորածիլ, նորաբույս։

Արտասվել-լաց լինել։

Քմծիծաղ-ծիծաղ, ժպիտ, ծաղրանք։

Հեցկլտալ-լաց լինել։

2Նկարագի՛ր ` ինչպիսին էր բարդին։

Բարդին բարձրահասակ  էր, և նա չէր օգնում եղևնուն։

3Նկարագի՛ր` ինչպիսին էր եղևնին։

Եղևնին շատ փոքրիկ էր և խեղճ։

4Եթե դու լինեիր եղևնու փոխարեն ինչպե՞ս կվարվեիր։

Եթե ես լինեի եղևնու փոխարեն, ես լավ կվարվեի բարդու հետ։