Հունվարի 2022 archive

Դդումի օգտակար հատկությունները

Դդումը շատ առողջարար բանջարեղեն է և հարուստ է վիտամինններով՝ C, B, E, PP ու նույնիսկ հազվագյուտ վիտամիններով՝ T և K:

Այն օգտակար է սրտանոթային համակարգի և աղեստամոքսային տրակտի համար։

Այն օգտակար է աղեստամոքսային տրակտի հիվանդությունների, օրինակ` գաստրիտի և ստամոքսի խոցի դեպքում։

Բացի այդ, դդումն օգտակար է, քանի որ այն կարողանում է դանդաղեցնել ծերացման պրոցեսը։ Չէ՞ որ այն բարենպաստ է ազդում մաշկի և մազերի վիճակի վրա։Դդումն օգտակար է աղե-ստամոքսային հիվանդություններով տառապող մարդկանց համար:Դդումն օգտակար է միզուղիների հիվանդություններով տառապողների համար: Լինելով միզամուղ միջոց՝ այն օրգանիզմից հեռացնում է ավելորդ աղն ու հեղուկը:

Խնդիրներ դդմի մասին

 

Խնդիրներ դդմի մասին՝

Տատիկն առաջին օրը գնեց 32 կգ դդում , երկրորդ օրը, առաջին օրից՝ 10 կգ-ով ավելի, երրորդ օրը, երկրորդ օրից 4 անգամ շատ: Երեք օրում տատիկը ընդամենը քանի՞ կիլոգրամ դդում գնեց։

Պայման՝Տատիկն առաջին օրը գնեց 32 կգ դդում , երկրորդ օրը, առաջին օրից՝ 10 կգ-ով ավելի, երրորդ օրը, երկրորդ օրից 4 անգամ շատ:

Պահանջ՝Երեք օրում տատիկը ընդամենը քանի՞ կիլոգրամ դդում գնեց։

Լուծում

32+10=42

42.4=168

32+42+168=242

Պատասխան․՝242 կգ

Երկու տուփերում կար տարբեր քանակի դդումներ: Երբ առաջին տուփից 7 դդում տեղափոխեցին երկրորդ տուփի մեջ, յուրաքանչյուր տուփում 24 դդում եղավ: Սկզբում քանի՞ դդում կար յուրաքանչյուր տուփի մեջ:

Պայման՝Երկու տուփերում կար տարբեր քանակի դդումներ: Երբ առաջին տուփից 7 դդում տեղափոխեցին երկրորդ տուփի մեջ, յուրաքանչյուր տուփում 24 դդում եղավ:

Պահանջ՝Սկզբում քանի՞ դդում կար յուրաքանչյուր տուփի մեջ:

Լուծում

24+7=31

24-7=17

Պատասխան․՝ առաջին տուփ-31  մյուս -17

 

 

Ուսումնական ճամփորդություն դեպի Ժողովրդական արվեստի թանգարան

Մենք այսօր գնացինք  «Ժողովրդական արվեստի թանգարան»։Այնտեղ մենք տեսանք դակիչները,գորգերը,գդալնոցը,տարազները և շատ, շատ իրեր։ Մենք նաև մասնակցեցինք գորգանախշեր նախագծին։Ընկեր Գրիշայի հետ շրջեցինք թանգարանով և ծանոթացանք հայկական արվեստի  և շատ աշխատանքների մասին։ Ինձ շատ դուր եկավ ճամփորդությունը։Ինձ շատ դուր եկավ այս օրը։

Ղափամա

 

Ղափաման ազգային ճաշատեսակ է, և գրեթե բոլորը սիրում են։ Ղափաման ունի պատրաստման տարբեր եղանակներ։ Մարդիկ կան, սիրում են չրերով, մարդիկ էլ կան՝ սիրում են առանց չրի։Ղափաման պատրաստում են հետևյալ կերպ՝ դդումի մեջ լցնում են բրինձ, չրերի տեսակներ, մեղր, ընկուզեղեն և տեղավորում են ջեռոցի մեջ, եփում են ջեռոցում։

Դդումից պատրաստում են նաև այլ ճաշատեսակներ, որոնց բաղադրատոմսերը փոխանցվում են սերնդեսերունդ, և այդ ընթացքում բաղադրատոմսերը որոշակի փոփոխությունների են ենթարկվում՝ ըստ ճաշակի։ Ե՛վ երեխաների, և՛ մեծահասակների համար դդումից պատրաստում են տարբեր ճաշատեսակներ, մուրաբաներ, ինչու չէ, նաև աղցաններ ղապաման պատրաստում են բարեկենդանի տոնին։

Ղափամայի Պատրաստումը՝

 

Պատրաստում են դդումով․ կեղևը մաքրում են, վերևի մասը կափարիչանման կտրում, կորիզները հանում, մեջը լցնում խաշած բրինձ, չամիչ, յուղ, մեղր և համեմունք։ Եփում են կավե ամանի մեջ՝ թոնրում, փռում։

Ղափաման եփում են նաև մսով․ գառան կամ ուլի փորի մեջ ձավարի, սոխի և ռեհանի հետ խառնած միսը մոտ 5-6 ժամ եփում են բերանը խուփով ծածկած և շուրջը խմորով ծեփած կճուճի մեջ՝ թոնրում։

Դդումը միայն համեղ սնունդ չէ: Շնորհիվ իր բազմաթիվ օգտակար հատկությունների՝ այն ամրապնդում է օրգանիզմն ու բուժում բազմաթիվ հիվանդություններ:

Living-room

I am Emily .I am eight. I am  from Ejmiatsin .  This is our house. This is our living-room . There is a sofa, armchairs, table, TV. These are my parrots․ They  are blue,  green and yellow .This is Poli . I like it very much. I like play with him.

 

Հայաստանի հանրապետության խորրդանիշները

 

Հայաստանի «Դրոշի» մասին՝

 

 Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է՝ վերևից ներքև կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով։ Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար։ Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո։ Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը։ 

Հայաստանի «Զինանշանի» մասին՝

 

«Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի մասին» օրենքն ընդունվել է Գերագույն Խորհրդի կողմից 1992 թ. ապրիլի 19-ին:2005թ. նոյեմբերի 27-ի ՀՀ Սահմանադրության բարեփոխումներից հետո, 2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել է «ՀՀ զինանշանի մասին» նոր օրենքը։Հայաստանի Հանրապետության զինանշանը Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշերից է։ 

Ուսումնական ճամփորդություն դեպի՝ Ժողովրդական արվեստի թանգարան

Մենք երեքշաբթի գնալու ենք «Ժողովրդական արվեստի թանգարան»։

Երևանից  մինչև «Ժողովրդական արվեստի թանգարան» 24  րոպե է։

Այդտեղ  փայտիկներ կանը բայց զարդանախշերով  և հետո մենք  գալու ենք  տեսնենք, որ գորգի  զարդանախշերն են։

1 2 3 4