10 Հունվարի 2022 archive

Ճամբար առաջին օրը

Այսօր մեր ճամբարի առաջին օրն էր։ Մենք սովորեցինք` «Կարնո» քոչարի և  «Ապարանի» գյովնդ պարերը։Մենք  պատմեցինք,  թե  ինչպես  է  անցել  Նոր  տարին  և  Սուրբ ծնունդը։Օրը հետաքրքիր էր։ Մենք շատ էինք կարոտել մեր դպրոցը ընկերներին և ուսուցչուհիներին։Այսօր սկսել ենք գրել մեր  անհատական նախագիծը։

 

Իմ անհատական նախագիծը՝ Ազգային խոհանոց

Մասնակիցներ՝ 3.2 «Ուրախ արևներ» ջոկատի ճամբարականներ

Ժամկետը՝ հունվարյան ուսումնական ճամբար

Ժամկետը՝ Հունվարի 10-ից Հունվարի 31-ը

Նպատակը՝ ծանոթանալ  ազգային  հարուստ խոհանոցին։

Խնդիրներ կամ պայմաններ՝

 

  •  Ծանոթանալ ազգային ուտեստների հետ։
  • Ներկայացնել  հատուկ տոնական ազգային ուտեստներ։
  • Պատրաստել տեսանյութ «Ազգային խոհանոցը մեր տանը» կամ «Իմ սիրելի ազգային ուտեստը»  թեմայով։

 

Նկարագրությունը՝ 

  • Համացանցից գտնել տեղեկություն ազգային ուտեստների մասին։
  • Ներկայացնել որևէ տոնական ազգային ուտեստի բաղադրությունը և պատրաստման ընթացքը։
  • Պատրաստել որևէ ազգային ուտեստ։

Ամփոփում՝

Մեղրով պյորեկ

Բարեկենդանի ուտեստներ՝ Աղանդեր

Հայկական ազգային խոհանոց