11 Հունվարի 2022 archive

Մեղրով պյորեկ

Զեյթունցիներին հատուկ քաղցրեղեն, պատրաստված՝ հատկապես յայլաներում, ուր առատ է եղել անարատ յուղը։ Սարերից հավաքել են ընկույզը, մանրացրել ու խառնել մեղրի հետ. սաճի վրա թխել են լավաշը. լավաշի մեջ լցոնել միջուկը, ապա տապակել յուղով։ Հիշեցնում է փախլավայի համը։

Հայկական ազգային խոհանոց

Հայկական ազգային խոհանոցը եզակի է իր ուտեստներով և համեղ աղանդերով:Քանի որ Հայաստանը աշխարհի  ամենահին երկրներից մեկն է, այն ունի շատ հարուստ ու բազմատեսակ խոհանոց։ Հայկական խոհանոցը սկսեց ձևավորվել շուրջ 2000 տարի առաջ, և սերունդից սերունդ փոխանցելով միայն յուրահատուկ և գաղտնի բաղադրատոմսեր, այն կարողացավ պահպանել աներևակայելի համեղ հայկական ազգային ուտեստները։ Ազգային խոհանոցում հատուկ տեղ ունեն և մսային ուտեստները ՝ տոլմա, խորովուներ, և խոտաբույսերով ու բանջարեղեններով ուտեստները՝ ավելուկով ապուր, եղինջով ապուր։Հատկապես հետաքրքիր ու տարբերվող են  ազգային տոների ժամանակ պատրաստվող ուտեստները։

Ճամբարի երկրորդ օրը

Այսօր շատ հետքրքիր օր էր։Մենք հիշեցինք, թե ինչպես  աշխատել  քարտեզով։ Խաղացինք ազգային  խաղեր ընկույզներով, կլոր քարերով։Մենք նաև անգլերենի դաս ենք ունեցել, սովորել ենք նկարագրել մեր շրջապատը։ Օրը շատ հագեցած էր։