17 Հունվարի 2022 archive

Դդմի մասին հանելուկներ

Նարնջագույն բանջարեղեն,

Կլորիկ ու համեղ,

Դու նրանով ճաշեր կեփես,

Ու կուտես հաճույք ստանաս։

 

Կլոր դեղին գնդակ է,

պոչիկ ունի շատ կարճ է,

Մեջը դատարկ լիքը կուտ,

Ուտես կասես էլի տուր։

 

Նարնջագույն բանջարեղեն,

Կլորիկ ու համեղ,

Դու նրանով ճաշեր կեփես,

Ու կուտես հաճույք ստանաս։

 

 

Դդումիկը ու իր ընկերները

 

Կար-չկար մի դդումիկ կար։Մի անգամ այդ դդումիկից  տատիկը որոշեց  պատրաստել ղափամա։ Դդումիկը որոշեց փախչել տատիկից, բայց չհասցրեց: Տատիկ նրան վերցրեց դրեց սեղանին։Տատիկը գնաց դուրս, իսկ դդմիկը փախավ։Դդմիկը գնաց, գնաց հանդիպեց չամիչներին։Նրանք ընկերացան։Նրանք գնացին, գնացին հանդիպեցին բրինձներին։ Դդմիկը, չամիչները, և բրինձները իրար հետ ընկերացան։Այդ ժամանակ դդմիկի բերանը բացվում է  չամիչները և բրինձները մտնում  են դդմիկի մեջ։ Նրանք շարունակվում են գլորվել։Գլորվում են, գլորվում բայց չեն տեսնում՝ ուր են գնում, տատիկը բռնում է  նրանց դնում է ջեռոցը։ Մինչև նրանք ջեռոցում կեփվեին, տատիկը գեղեցիկ պատրաստում է սեղանը։  Տատիկը համեղ և գեղեցիկ  ղափամայով հյուրասիրեց իր թոռնիկներին։

Հայկական զարդանախշեր

 

Հայկական ազգային  հագուստներ  (տարազ) ՝

Հայկական տարազի մեջ գերակշռում են Երկրի չորս տարրերի հողի, ջրի, օդի և կրակի գույները, որոնք 14-րդ դարի հայ փիլիսոփա Գրիգոր Տաթևացու վկայությամբ, արտահայտում են հողի սևությունը, ջրի սպիտակությունը, օդի կարմիրը և հրո դեղինը։ Ծիրանին խորհրդանշում է խոհեմություն և ողջախոհություն, կարմիրը՝ արիություն և մարտիրոսություն, կապույտը՝ երկնավոր արդարություն, սպիտակը՝ մաքրություն։

 

Հայկական գորգեր՝

 

Հայկական գորգագործության ավանդույթներն այսօր էլ պահպանվում և շարունակվում են՝ աշխարհին ներկայացնելով հայկական գորգերի յուրօրինակ մշակույթը:Հայկական գորգերը տարբեր են լինում։ Հայկական լեռնաշխարհը գորգագործության հնագույն կենտրոններից է: Հայ գրականության մեջ կարպետ բառը հանդիպում է 5-րդ դարից՝ Աստվածաշնչի թարգմանության մեջ: Դարերի ընթացքում «կարպետ» բառը գրականության մեջ նաև գորգի հոմանիշ է եղել։ Գորգը բազմագույն զարդանախշերով, խավածածկ կամ առանց խավի քառանկյուն գեղարվեստական գործվածք է։ Ծառայում է որպես փռոց, ծածկոց, վարագույր, բնակարանը տաքացնելու, զարդարելու ինչպես նաև ձայնակլանման համար։ Գորգերը հիմնականում հյուսում են թելերից։ Հանդիպում են նաև ասեղնագործ և գույնզգույն կտորներից կարված գորգեր։ Գործվածքի գեղարվեստական առանձնահատկությունները որոշվում են դրա մակերեսով (խավով կամ առանց խավի, նյութով):