Հայկական զարդանախշեր

 

Հայկական ազգային  հագուստներ  (տարազ) ՝

Հայկական տարազի մեջ գերակշռում են Երկրի չորս տարրերի հողի, ջրի, օդի և կրակի գույները, որոնք 14-րդ դարի հայ փիլիսոփա Գրիգոր Տաթևացու վկայությամբ, արտահայտում են հողի սևությունը, ջրի սպիտակությունը, օդի կարմիրը և հրո դեղինը։ Ծիրանին խորհրդանշում է խոհեմություն և ողջախոհություն, կարմիրը՝ արիություն և մարտիրոսություն, կապույտը՝ երկնավոր արդարություն, սպիտակը՝ մաքրություն։

 

Հայկական գորգեր՝

 

Հայկական գորգագործության ավանդույթներն այսօր էլ պահպանվում և շարունակվում են՝ աշխարհին ներկայացնելով հայկական գորգերի յուրօրինակ մշակույթը:Հայկական գորգերը տարբեր են լինում։ Հայկական լեռնաշխարհը գորգագործության հնագույն կենտրոններից է: Հայ գրականության մեջ կարպետ բառը հանդիպում է 5-րդ դարից՝ Աստվածաշնչի թարգմանության մեջ: Դարերի ընթացքում «կարպետ» բառը գրականության մեջ նաև գորգի հոմանիշ է եղել։ Գորգը բազմագույն զարդանախշերով, խավածածկ կամ առանց խավի քառանկյուն գեղարվեստական գործվածք է։ Ծառայում է որպես փռոց, ծածկոց, վարագույր, բնակարանը տաքացնելու, զարդարելու ինչպես նաև ձայնակլանման համար։ Գորգերը հիմնականում հյուսում են թելերից։ Հանդիպում են նաև ասեղնագործ և գույնզգույն կտորներից կարված գորգեր։ Գործվածքի գեղարվեստական առանձնահատկությունները որոշվում են դրա մակերեսով (խավով կամ առանց խավի, նյութով):

 

Leave a Reply