«Անտառի տնակը» Հ․ Թումանյան

Ես կարդացել եմ «Անտառի տնակ» հեքիաթը։Նա ինձ շատ դուր եկավ։ Մի փոքրիկ պատմություն Հեքիաթի մասին։

 

«Անտառի տնակը»

 

Մի անտառի ծայրին մի խրճիթ է լինում։Այդ խրճիթում  կնոջ ու երեք աղջիկների հետ ապրում է մի փայտահատ։ Մի առավոտ փայտահատը աշխատանքի գնալիս  ասում է․

-Այսօր աշխատանքս մինչև կեսօր չեմ վերջացնի ,մեր մեծ աղջկա հետ ինձ համար ճաշ կուղարկես անտառը։ Ես էլ հետս մի տոպրակ կորեկ կվերցնեմ, շաղ տալով կգնամ, որ նշանով գա ու ճանապարհը  չկորցնի։

Ճաշի ժամին աղջիկը ճաշը վերցնում է ու գնում անտառ։Բայց ճնճղուկներ, արտույտները, դեղձանիկները շաղ տված կորեկն արդեն կտցած են լինում, ու աղջիկը չի կարողանում հոր հետքը գտնի։ Գնում է, գնում, մինչև արևը մայր է մտնում, ու մութը վրա է հասնում։Նա անտառում մի տնակ է գտնում դուռը թակում է ու ներս մտնում։Ծերունին ու կենդանիները աղջկան ներս են հրավիրում։Ծերունին աղջկան ասում է մեզ համար ընթրիք պատրաստիր։Աղջիկը պատրաստում է ընթրիքը գեղեցիկ սեղան գցում ու ծերունու հետ նստում ընթրիքի։ Ընթրիքից հետո աղջիկն հարցնում է․

-Ես որտե՞ղ պետք է քնեմ։

Ծերունին ասում է․

-Բարձրացիր սանդուղքով վերև ,այնտեղ մի սենյակ կա, սենյակում երկու անկողին, անկողինները պատրաստիր, որ գամ քնենք։

Աղջիկը ծերունուն չի սպասում պառկում է ու քնում։Ծերունին գալիս է մոմի լույսով նայում է աղջկան ու գլուխը շարժում։Գիշերվա մի պահին, երբ աղջիկը խորը քնած է լինում,  մահճակալի տակ մի  գաղտնի դուռ է լինում, բաց է անում այդ դուռը աղջկան թողնում ցած ու կրկին փակում։ Փայտահատը երեկոյան տուն է գալիս, բարկանում կնոջ վրա, որ նրան ամբողջ օր սոված է թողել․

-Ես ի՞նչ անեմ,- պատասխանում է կինը,-ճաշը տվել եմ մեր մեծ աղջկան, ուղարկել։Ինչպես երևում է՝ ճանապարհը կորցրել է։

Փայտահատը մյուս օրն էլ  առավոտյան վեր կենում,գնում է անտառ։Այս անգամ ասում է, որ միջնեկ աղջիկը ճաշ տանի։ Փայտահատը ոսպի հատիկներ է թողնում ճանապարհին ու գնում։ Բայց միջնեկ աղջիկն Էլ է արժանանում քրոջ բախտին։ Ծերունուն  ընթրիք տալուց հետո գնում է առանց ծերունուն սպասելու քնում, ու գիշերը անհետանում։

 

Երրորդ օրը փայտահատը սիսեռ  է շաղ տալիս գետին ու ասում, որ փոքր աղջկան ուղարկի  ճաշը բերելու։Մինչև աղջկա գալը սիսեռահատիկները չեն լինում։ Փոքր աղջիկը նայում է իր կողքերը և տեսնում  մի տնակ, գնում է այնտեղ, դուռը թակում։ Դուռը բացում է ծերունին ։ Փոքր աղջիկը պատրաստում է ճաշ համ ծերուկի համար համ էլ կենդանիներին է կերակրում։Նրանք կշտանում են, փոքրիկ աղջիկը անկողինները պատրաստում է։ Ծերունու քնելուց հետո նոր աղջիկը քնում է։ Առավոտյան աղջիկը արթնանում է մի շքեղ պալատում։ Ծերունին արքայազն  էր դարձել, կենդանիները դարձել էին նրա ծառաները։Չար վհուկի կախարդանքը վերացել էր աղջկա բարությունիթ։

Leave a Reply