Ղափամա

 

Ղափաման ազգային ճաշատեսակ է, և գրեթե բոլորը սիրում են։ Ղափաման ունի պատրաստման տարբեր եղանակներ։ Մարդիկ կան, սիրում են չրերով, մարդիկ էլ կան՝ սիրում են առանց չրի։Ղափաման պատրաստում են հետևյալ կերպ՝ դդումի մեջ լցնում են բրինձ, չրերի տեսակներ, մեղր, ընկուզեղեն և տեղավորում են ջեռոցի մեջ, եփում են ջեռոցում։

Դդումից պատրաստում են նաև այլ ճաշատեսակներ, որոնց բաղադրատոմսերը փոխանցվում են սերնդեսերունդ, և այդ ընթացքում բաղադրատոմսերը որոշակի փոփոխությունների են ենթարկվում՝ ըստ ճաշակի։ Ե՛վ երեխաների, և՛ մեծահասակների համար դդումից պատրաստում են տարբեր ճաշատեսակներ, մուրաբաներ, ինչու չէ, նաև աղցաններ ղապաման պատրաստում են բարեկենդանի տոնին։

Ղափամայի Պատրաստումը՝

 

Պատրաստում են դդումով․ կեղևը մաքրում են, վերևի մասը կափարիչանման կտրում, կորիզները հանում, մեջը լցնում խաշած բրինձ, չամիչ, յուղ, մեղր և համեմունք։ Եփում են կավե ամանի մեջ՝ թոնրում, փռում։

Ղափաման եփում են նաև մսով․ գառան կամ ուլի փորի մեջ ձավարի, սոխի և ռեհանի հետ խառնած միսը մոտ 5-6 ժամ եփում են բերանը խուփով ծածկած և շուրջը խմորով ծեփած կճուճի մեջ՝ թոնրում։

Դդումը միայն համեղ սնունդ չէ: Շնորհիվ իր բազմաթիվ օգտակար հատկությունների՝ այն ամրապնդում է օրգանիզմն ու բուժում բազմաթիվ հիվանդություններ:

Leave a Reply