Փետրվարի 2022 archive

Русский язык

 

3. Прочитай сказку. Спиши. Вместо пропусков
вставь нужное слово, которое называет время
года.

Взмахнул Волшебник красной палочкой — и наступило лето. А из красной палочки получился цветок․ Взмахнул Волшебник жёлтой палочкой — и наступила осень.
А жёлтая палочка превратилась в жёлтый
лист.
Ещё раз взмахнул он, но уже белой палочкой — наступила  зима, а белая палочка
превратилась в снежинку. Прошло время, и наступил черёд зеленой палочки. Улыбнулся Волшебник, взмахнул ею, и наступила  весна.

English

Do we drink tea every morning?

Do I   eat ice-cream every day?

Do we drink coffee every day?

 

Does   Silvi drink tea   every morning?

Does Katrina drink coffee every day?

Does Elana  eat ice-cream every day?

 

 

 

Թագուհին, արքայազնը և աղբյուրը

Ժամանակով մի հարուստ թագուհի  է լինում։

Մի օր նա որոշում է գնալ աստծու մոտ, որ  իմանա  թե ինչու է նա միշտ տխուր։ Գնում է, գնում հանդիպում է մի աղբյուրի։ Աղբյուրից շատ քիչ ջուր էր գալիս, և աղբյուրը շատ տխուր էր։
Աղբյուրը թագուհուն ասաց

-Քանի որ դու գնում ես աստծու մոտ,խնդրում եմ ասա ,որ մի աղբյուր կա,  նա միշտ չոր է։ Իսկ կողքի աղբյուրներից միշտ ջուր է գալիս։

-Լավ,- ասում է թագուհին ու շարունակեց ճանապարհը ։ Գնում է, գնում հանդիպում է մի արքայազնի։Արքայազնը ասում է

-Եթե գնում ես աստծու մոտ , կասես մի երիտասարդ արքայազն կա, նա  միշտ տխուր է։

-Լավ,- պատասխանեց թագուհին ու շարունակեց ճանապարհը։  նա հասավ աստծու մոտ։Թագուհին պատմեց իր և մյուսների դարդերը։

Աստված արքայազնին ասաց,որ նա պետք է մի ընկեր գտնի, որ ուրախ լինի։ Աստված աղբյուրին ասաց,  որ աղբյուրի մեջ ոսկի կա այն պետք է հանել։Թագուհուն էլ ասաց, որ պետք է ամուսնանալ և մի լավ , բարի գործ անել։Թագուհին հետ է վերադառնում հանդիպում է արքայազնին։

-Արքայազն, քեզ աստված ասաց, որ դու մի ընկեր պետք է գտնես։

-Լավ,- պատասխանում է արքայազնը։-Դու եղիր իմ ընկերը ։

Թագուհին համաձայնվում է ։ Միասին գնում են աղբյուրի մոտ։ Աղբյուրին ասում է․

 -Քո մեջ մի ոսկի կա ուզում ես հանենք, որ դու չոր չմնաս։

-Հանեք խնդրում եմ։

-Լավ, հիմա կհանենք։

Արքայազնը օգնում է թագուհուն հանել ոսկին, բարի գործ անել։ Աղբյուրից սկսում է առատ ջուր հոսել։

Դրանից հետո նրանք ամուսնանում են, մեծ խնջույք են անում ու երջանիկ ապրում։

 

 

 

 

 

 

 

    

Հովհ․ Թումանյան Ձախորդ Փանոսը

Ժամանակով մի աղքատ մարդ է լինում, անունը Փանոս։ Ինքը մի բարի մարդ է լինում, բայց ինչ գործ որ բռնում է՝ ձախ է գնում։ Դրա համար էլ անունը դնում են Ձախորդ Փանոս։ Ունեցած-չունեցածը մի լուծ եզն է լինում, մի սել ու մի կացին։ Մի օր եզները սելում լծում է, կացինը առնում գնում անտառը փետի։ Անտառում էս Փանոսը միտք է անում, թե՝ մի բան որ ծառը կտրելուց ետը մին էլ նեղություն պետք է քաշեմ՝ ահագին գերանը գետնից բարձրացնեմ գցեմ սելի մեջը, ավելի լավ է՝ հենց սելը լծած բերեմ ծառի տակին կանգնեցնեմ, որ ծառը կտրեմ թե չէ, ընկնի մեջը։
Ասածն արած է։

Եզներով սելը բերում է մի մեծ ծառի ներքև կանգնեցնում, ինքը անցնում է վերի կողմը, կացինը քաշում՝ թրխկ, հա թրխկ։ Շատ է քաշում թե քիչ, էդ էլ ինքը կիմանա, ծառը ճռճռալով գալիս է զարկում, տակովն անում սելը ջարդում, եզներն էլ հետը։ Փանոսը մնում է ապշած կանգնած։ Ի՞նչ պետք է անի։ Կացինը վերցնում է ու ծոծրակը քորելով ճամփա է ընկնում դեպի տուն։
Ճամփին մի լճի ափով անց կենալիս է լինում։ Տեսնում է մեջը վայրի բադեր են լողում։ Ասում է՝ գլուխը քարը, չեղավ չեղավ, արի գոնե մի բադ սպանեմ, տանեմ տամ կնկանս։ Ասում է ու կացինը պտտում, շպրտում դեպի բադերը, որ մինն սպանի, բադերը ճղճղալով ցրվում են, փախչում են, որը եղեգնուտն է մտնում, որը թռչում գնում, կացինն էլ ընկնում է լճի խոր տեղը, տակն անում, կորչում։ Փանոսը մնում է լճի ափին կանգնած միտք անելիս։ Ի՞նչ անի, ի՞նչ չանի։ Շորերը հանում է դնում լճի ափին, ինքը մտնում մեջը, որ կացինը հանի։ Գնում է, գնում, քանի առաջ է գնում, ջուրն էնքան խորանում է, տեսնում է կարող է խեղդվել, ետ է դառնում, դուրս գալի։
Դու մի՛ ասիլ՝ Փանոսը որ լիճն է մտնում ու խորը գնում, էդ ժամանակ լճափով մի անցկենող է լինում, տեսնում է էստեղ թափած շորեր կան, եղեգնուտի մեջ խորը գնացած Փանոսին էլ չի նկատում, էս շորերը հավաքում է, առնում գնում։
Փանոսը լճից դուրս է գալի, տեսնում շոր չկա։ Մնում է տկլոր կանգնած։
Միտք է անում. «Ի՜նչ անեմ, տեր աստված, էսպես տկլոր ո՜ւր գնամ»։
Սպասում է մինչև մութն ընկնի։ Մթան հետ վեր է կենում գնում գյուղը։ Որ գյուղին մոտենում է, ասում է՝ էսպես տկլոր որ գնամ մեր տունը, տանըցիք ի՞նչ կասեն։ Արի գնամ ախպորիցս շոր առնեմ հագնեմ՝ էնպես գնամ կնկանս մոտ։
Ճամփեն ծռում է դեպի ախպոր տունը։
Դո´ւ. մի ասիլ՝ էդ գիշեր էլ ախպոր մոտ մեծարք կա, քեֆի էլ էն տաք ժամանակն է։ Դուռը ծերպ է անում, տեսնի ով կա, ով չկա, հյուրերից մինը կարծում է, թե շունն է, ձեռի կրծած ոսկորը շպրտում է դեպի դուռը, ոսկորը դիպչում է աչքին, աչքը հանում։
Փանոսը ցավից վայ՜վայ անելով ետ է դառնում, շներն էս ձենի վրա վեր են կենում, տեսնում են, օհո՛, մթնումը հրես մի տկլոր օքմին, ու չորս կողմից վրա են տալիս։ Շների հաչոցի վրա մարդիկ դուրս են թափվում, տեսնում են՝ մի տկլոր մարդ փախած գնում է, շները ետևից։ Առանց երկար ու բարակ մտածելու վճռում են, որ կա թե չկա սա սատանա է։
Բավական տեղ ղըչըղու տալով, հայհոյելով, հարայ-հրոցով ընկնում են ետևից, հալածում, տանում գցում անտառները։
Շներն էլ ետևիցը մի ճուռը պոկում են, ու էսպես տկլոր, աչքը հանած, կաղին տալով՝ խեղճ Փանոսը գնում է կորչում։
Մյուս օրը գյուղում տարածվում է, թե հապա չեք ասիլ՝ «Փանոսը կորել է։ Գնացել է անտառը փետի ու ետ չի եկել»։ Գեղահավան հավաքվում են գնում, գնում են անտառը ման գալի, սելն ու եզները գտնում են ծառի տակին ջարդված, ինքը չկա։
Դես Փանոս, դեն Փանոս. հարց ու փորձով հագուստն էլ գտնում են մեկի մոտ։
— Ա՛յ մարդ, էս հագուստը ո՞րտեղից է ընկել քեզ մոտ։
— Թե՝ ախպեր, էս հագուստը էսպես մի լճի ափին վեր ածած էր, հավաքեցի բերի։
Գնում են լճի չորս կողմը պտտում, կանչում՝ «Փանո՜ս, Փանո՜ս», Փանոսը չկա։
Վճռում են որ Փանոսը խեղդվել է։
Գալիս են ժամ ու պատարագ են անում, քելեխը տալիս։ Կնիկն էլ մի քիչ սուգ է անում, Փանոսին գովում, ափսոսում, հետո մի ուրիշ մարդ է ուզում, հետը պսակվում գնում։

 

Մի լուծ եզ – սայլին կամ գութանին լծելու 2 եզ
Տակով անել – տակը գցել, վրան ուլ գալ, ծածկել
Մեծարք – քե, ուրախություն, մեծարանք
Օքմին – մարդ
տակն անել – այստեղ՝ ինչ-որ բանի (ջրի) տակն անցնել, սուզվել
դուռը ծերպ անել – դուռը մի քիչ բացել
եղեգնուտ – եղեգով պատված տեղ
վեր ածած – թափված
գեղահավան – ամբողջ գյուղով
ղըչրղու – աղմուկ-աղաղակ

Հարցեր և առաջադրանքներ

1.Փորձի՛ր բացատրել:

Գործը ձախ գնալ-անհաջողության գնալ
միտք անել-մտածել
ձենի վրա վեր են կենում-ձայնից արթնանալ
տակն անել-վախենալ
ճամփան ծռել-ճամփան փոխել
քեֆի տաք ժամանակն է-ուրախության ժամանակ
վրա տալ-հարձակվել
մթան հետ-երբ մութը ընկավ
գլուխը քարը-ոչինչ, որ այդպես եղավ
դես Փանոս, դեն Փանոս-այս ու այն կողմ փնտրում են Փանոսին։

  1. Պատմի՛ր Փանոսի որսորդության մասին:

Փանոսը, երբ ուզում էր բադերին որսալ,  կացինը շպրտում է բադերի կողմը և կացինը ընկնում է ջուրը։Նա չի կարողանում որսալ բադերին և կացինը կորցնում է ջրում։
3. Տեքստում այս նախադասությունները գտի՛ր և ավարտի՛ր:
Ինքը մի բարի մարդ է լինում, բայց ինչ գործ որ բռնում է՝ ձախ է գնում:

Շատ է քաշում, թե՝ քիչ էդ էլ ինքը կիմանա, ծառը ճռճռալով գալիս է զարկում, տակովն անում սելը ջարդում, եզներն էլ հետը։

Ասում է՝ գլուխը քարը  չեղավ չեղավ, արի գոնե մի բադ սպանեմ, տանեմ տամ կնկանս։

Դո´ւ. մի ասիլ՝ էդ գիշեր էլ ախպոր մոտ մեծարք կա, քեֆի էլ էն տաք ժամանակն է:

  1. Ձախորդ Փանոսին նամակ գրի՛ր:

Բարև, Ձախո՛րդ Փանոս։ Ինչպե՞ս ես։Մի  փոքր որ ուշադիր լինեիր, այդպիսիս փորձանքների մեջ չէիր ընկնի։

  1. Հեքիաթը Փանոսի անունից համառոտ պատմի՛ր:

Ես   ունենում եմ  մի  լուծ  եզ։  Մի օր  էլ  կացինս  վերցնում  եմ  ու  գնում  անտառ  փայտ  կոտրելու։ Եզներով սայլը բերում   եմ մի մեծ ծառի տակ կանգնեցնում, ես անցնում եմ  վերի կողմը, կացինը քաշում  եմ՝թրխկ, հա թրխկ։  Շատ եմ քաշում թե քիչ, ծառը ճռճռալով գալիս է զարկում, տակովն անում, սելը ջարդում, եզներն էլ հետը։ Ես մնում եմ ապշած կանգնած։ Ի՞նչ պետք է անեի։ Կացինը վերցնում  եմ ու ծոծրակս քորելով ճամփա եմ ընկնում դեպի տուն։

Ճամփին մի լճի ափով անցնելիս  եմ լինում։ Տեսնում եմ մեջը վայրի բադեր են լողում։ Ասում եմ՝ գլուխը քարը, չեղավ չեղավ, արի գոնե մի բադ սպանեմ, տանեմ տամ կնկանս։ Ասում եմ ու կացինը պտտում, շպրտում դեպի բադերը, որ մինն սպանվի, բադերը ճղճղալով ցվրվում  են, փախչում են, որը եղեգնուտն է մտնում, որը թռչում գնում, կացինն էլ ընկնում է լճի խոր տեղը։Մտնում եմ ջուր կացինս հանեմ,վախենում եմ խեղդվեմ և դուրս եմ գալիս տեսնում եմ շորերս չկա։ Մնում եմ տկլոր կանգնած։Մտածում եմ ի՜նչ անեմ, տեր աստված, էսպես տկլոր ո՜ւր գնամ։Սպասում եմ որ մութը ընկնի գնամ գյուղ։Գյուղ եմ մտնում մտածում եմ՝ էսպես տկլոր որ գնամ մեր տունը, տանըցիք ի՞նչ կասեն։ Գնամ ախպորիցս շոր առնեմ հագնեմ՝ էնպես գնամ կնկանս մոտ։Այդ գիշեր եղբորս տանը քեֆ է լինում։Դուռը ծեծում եմ տեսնեմ ով կա ով չկա։Հյուրերից  մեկը  կարծում է, թե շունն է, ձեռի կրծած ոսկորը շպրտում է դեպի դուռը, ոսկորը դիպչում է աչքիս, աչքս հանում է։ Ցավից գոռալով փախնում եմ անտառ, շներն էլ ընկնում են իմ հետևից։ Ես ել վախից անտառի խորքն եմ եկել։

 

Մաթեմատիկա

1.Հաշվի՛ր:

234×5=1170          450:9=50

168×9=1512          480:80=412

236×4=944           120:40=3

415×2=830           600:3=200

642×7= 4494        830:10=830

191×6=1146          560:70=8

279×7=1953         560:8=70

972×3=2916         140:7=20

745×6=4470         320:80=3

615×8=4920          810:90=890

    2 3 4     1 6 8     2 3 6          
  x     5   x     9   x     4          
  1 1 7 0   1 5 1 2     9 4 4          

 

    4 1 5     6 4 2     1 9 1          
  x     2   x     7   x     6          
    8 3 0   4 4 9 4   1 1 4 6          

 

  9 7 2       7 4 5       6 1 5        
x     3     x     6     x     8        
2 9 1 6     4 4 7 0     4 9 2 0        

 

2.Աստղանիշերը փոխարինի՛ր համապատասխան թվանշաններով:

    2 7           2 4 2        
  +   8 5 6           3 3 5 6        
    5 6 7 1           2 1 9 7 6        

 

    8 6 3 5           0        
  + 3 3 6 4           5 6 5 2        
  8 0 9 9 9           2 4 3 4 8        

 

 

3.ա) Աննան գնեց 2 կգ ձուկ, 1 կգ միս և վճարեց 2900 դրամ: Սոնան գնեց 1 կգ ձուկ, 1 կգ միս և վճարեց 2200 դրամ:
Հաշվի՛ր, թե ինչ արժեն 1 կգ ձուկը և 1 կգ միսը:

2 կգ ձուկ-1 կգ միս-2900

1 կգ ձուկ-  1  կգ  միս-?

Լուծում

1) 2900-2200=700

2) 2200-700=1500

Պատասխան՝1500

 

Քառակուսու պարագիծը 360 սմ է: Գտիր քառակուսու կողմի երկարությունը:                          ԱԲ=ԱԳ=ԲԳ=ԲԴ

 

 

Ա                              Բ

 

 

Գ                               Դ

 

Լուծում

360:4=90

Պատասխան՝90 սմ

 

Մեկ կիլոգրամ նարինջն արժե 500 դրամ: Որքա՞ն վճարեց Միլենան կես կիլոգրամ նարինջ գնելու համար:

Մեկ կգ նարինջ- 500

Որքա՞ն  վճարեց   Միլենան-?

Լուծում

500:2=250

Պատասխան՝250

 

 

1 2 3 4