ԱՌԱՎՈՏԸ ԳՅՈւՂՈւՄ
Արեգակը դուրս է եկել
Պսպըղալով.
Շողքը հերթից ներս է ընկել
Շողշողալով.
Ծիտը ծառին կըչկըչում է
Ծըլվըլալով.
Ձորումն առուն քչքչում է
Վըշվըշալով.
Ծույլ տղայի քունն է տարել
Խռըմփալով.
Տրեխները շունն է տարել
Մըռմըռալով:
Վաղարշապատի Երվանդ Օտյանի անվան N 7 հիմնական դպրոց 5ա դասարան
Արեգակը դուրս է եկել
Պսպըղալով.
Շողքը հերթից ներս է ընկել
Շողշողալով.
Ծիտը ծառին կըչկըչում է
Ծըլվըլալով.
Ձորումն առուն քչքչում է
Վըշվըշալով.
Ծույլ տղայի քունն է տարել
Խռըմփալով.
Տրեխները շունն է տարել
Մըռմըռալով:
_ Հայրի՛կ, ինչու՞ մեր Բողարը
Միշտ հաչում է լուսնի վրան.
Մի՞թե պայծառ լուսնյակը
Մեկ վնա՞ս է տալիս նրան:
_ “ Ո՛չ, որդյակ իմ, ոչ թե վնաս
Այլ լույս, միայն լույս է տալիս,
Իսկ շանն՝ իբրև գայլի ցեղի,
Լույսը գիշերը դուր չի գալիս:
Բայց լուսինը խոմ չգիտե՞,
Որ իր վրան հաչողներ կան, —
Նա լուռ ու մունջ՝ բակ բոլորած՝
Շարունակում է իր ճամփան:
Մենք էլ, որդյա՛կ, լուսնի նման
Պետք է լույս տանք մութ աշխարհին,
Եվ համարենք, թե չենք լսում
Մեզ վրա զուր հաչողներին”:
Հարցեր և առաջադրաքներ՝
1․Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ փորձի՛ր բացատրել։
Զուր-Արդյունք չտվող, իրեն չարդարացնող, ապարդյուն:
Բոլորած-փաթաթած, համախմբած
2․Դուրս գրի՛ր ընդգծված բառերը։ Փորձի՛ր գտնել դրանց հականիշները։
վնաս է տալիս-օգուտ տալ
լուռ-աղմուկ
մութ-լույս
զուր-անզուր
Գիշերը դուր չի գալիս-գիշերը դուր է գալիս
3․Հայրը իրենց ինչի՞ հետ է համեմատում, դուրս գրի՛ր այդ տողերը և փորձի՛ր բացատրել։
Մենք էլ, որդյա՛կ, լուսնի նման
Պետք է լույս տանք մութ աշխարհին,
Եվ համարենք, թե չենք լսում
Մեզ վրա զուր հաչողներին”:
Հայրիկն ուզում էր ասել, որ երբ քեզ ծաղրում են ուշադրություն մի դարձրու: