11 Ապրիլի 2022 archive

Ղ․ Աղայան «Մեղուն ու մարդը»

Մեղուն մեկ անգամ հարցրեց իր տիրոջը:

— Քո կենդանիներից ո՞րն է ամենից օգտակարը:
— Գիտեմ, դու երևի կարծում ես, թե ամենից օգտակարը դու ես, բայց սխալվում ես, — պատասխանեց տերը:
— Ինչպե՞ս, տեր, ո՞րն է այն կենդանին, որ ինձանից ավելի օգտակար է:
— Ոչխարը:
— Այդ հաշիվ չէ, տեր. ոչխարը իմ հասակակից չէ: Նա մի ահագին կենդանի է, իսկ ես մի միջատ եմ: Դու պետք է ինձ իմ ընկերների հետ համեմատես:
— Շատ բարի. շերամը քեզ պես փոքր է, բայց քեզանից շատ օգուտ է տալիս:
— Շերամը ո՞րն է:
— Շերամն այն իմաստուն որդն է, որ մեզ համար աննման քնքուշ մետաքս է շինում:
— Հա˜ , իմացա, այդ այն շատակեր ճիճուն չէ՞, որին անդադար կերակրում եք թթան տերևներով:
— Նա ինքն է:
— Բայց գիտե՞ս, տեր, նրա չափ որ մեզ էլ կերակրեք, մենք մեղրի տեղ ոսկի կշինենք ձեզ համար: Դուք ոչ մի կենդանի չունեք, որ իր կերակուրը մեզ նման ինքը լինի  շինելիս և ուրիշներին էլ բաժին լինի տալիս: Այնպես չէ՞, պարոնս:
— Այո, այդ կողմից դու ուղիղ ես . մենք դեպի ձեզ շատ ապերախտ ենք, որովհետև բոլորովին անխնամ ենք թողնում ձեզ…
Մեղուն ուրախացավ տիրոջ պատասխանիցը և թռավ նստեց վարդենու վրա:

Առաջադրանքներ

1.Դուրս գրի՛ր անծանոթ բառերը, բացատրի՛ր առցանց բառարանի օգնությամբ:

Շերամ-մետաքս հյուսող որդ

Մետաքս-թել

Ապերախտ-Երախտիքը մոռացող, երախտամոռ

2.Առակից գտի՛ր բոլոր ինչպիսի՞ հարցին պատասխանող բառերը, նրանց ավելացրո՛ւ ի՞նչ հարցին պատասխանող բառեր, ստացի՛ր նոր բառակապակցություններ:

Շատակեր կով։
Փոքր մեղուն

Քնքուշ ծաղիկ։

Շատակեր արջ ։

Ահագին մեղր

3.Դուրս գրի՛ր ընդգծված բառերը և գրի՛ր այդ բառերի հոմանիշներն ու հականիշները։

օգտակար — պիտանի, անօգտակար
սխալվել —  վրիպել, չսխալվել
ահագին — փոքր, հսկայական,

փոքր —մանր, մեծ
շատ —  բազում, քիչ
իմաստուն —  խելացի, անմիտ
քնքուշ -նուրբ, կոպիտ
շատակեր — բկլիկ, քչակեր ։

 

4. Ստացված բառակապակցություններով՝ հորինի՛ր նոր փոքրիկ պատում:

Մի անգամ հացը աղջկան հարցրեց․

-Աղջի՜կ,  ուտելիքներից ո՞րն է օգտակարը։

Աղջիկն ասում է․

— Օգտակարը  դեղձն է, որովհետև նա քաղցր է ու շատ համեղ։

— Դեղձը  միրգ է, իսկ ես հաց։ Դու մեզ չես կարող համեմատել։Դեղձը չես կարող շատ-շատ  պահել, նա կփչանա և համեղ չի լինի։Դեղձն ունի օգտակար վիտամիններ,  բայց նրան, որ շատ պահենք նա կփչանա։Ես կերակրում եմ մարդկանց, ամբողջ տարին մարդիկ չեն կարող դեղձ ուտել, դեղձը միշտ չէ, որ կա տարվա բոլոր եղանակներին։Առանց ինձ մարդիկ չէին կարողան ապրել, սնվել, բացի այդ ես կերակրում եմ կենդանիներին էլ։

-Դու ճիշտ էիր ասում, դու օգտակար ես, քան դեղձը, որովհետև դեղձը  օգտակար է ,բայց նա կփչանա, որ նրան շատ-շատ պահես։

-Ես օգտակար եմ, քան դեղձը, որովհետև ես պատրաստված եմ ցորենից, իսկ ցորենից հաց են պատրաստում։ Բացի այդ ինձ մարդիկ այդքան չեն մշակում, ինչպես դեղձի ծառին։ Ես միանգամից եմ բերք տալիս, իսկ դեղձի տնկին պետք է աճի, մեծանա, որ հետո նոր պտուղ տա։ Մարդ պետք է շատ հետևի, խնամի , որ դեղձը պտուղ տա։ Իսկ ինձ միայն ցանում են և ջրում։