Սեպտեմբերի 2022 archive

Մայրենի հաշվետվություն․ Սեպտեմբեր

Աշխատանք գիրք-տետրում

Իմ ճամփորդական ամառը

Վիլյամ Սարոյան «Վիրավոր առյուծն ու կրիան»

Իմ հետազոտական ամառը

Իմ ընթերցողական ամառը

Իմ  ձեռքբերումներով ամառը

Առյուծը և իր քաջ որդին

Առյուծը և նապաստակը

Առաջադրանքներ․ 14․09․2022

Առաջին օրը դպրոցում

Վիլիամ Սարոյան Դաշնամուրը

«Բարի հսկան»

Տասը խորհուրդները

Տասը խորհուրդները

ԱՇՈՒՆ ՕՐ

 

 

 

Երգ

Բաղը քաղինք
Բաղը քաղինք, խաղողը տարանք,
Չարազը, չարազը,
Ճառթեք, տըղներ, մաճառ խըմենք,
Ավազը, ավազը:
Խաղողը ճառթենք, կարմիր շիրան
Չըռչըռա, չըռչըռա,
Լըցնենք կարասն, էփի, թափի,
Վըռվըռա, վըռվըռա:
Դե՛, Ճառթի, հա՛, դե՛. Ճառթի, հա՛,
Կըրընկի, կըրընկի,
Չըփչըփացրու, ֆըռռա — խաղա
Տըրընգի, տըրընգի:
Խաղողը ճառթի, շիրան հանենք,
Ճըփճըփա, ճըփճըփա,
Մաճառ խմենք ու խաղ կանչենք,
Զըրընգա, զըրընգա:

Լանջի հողին

Լանջի հողին, հեփ, հոփ, հեփ, հոփ,
Հացն ա կողին, հեփ, հոփ, հեփ, հոփ,
Ուտեմ համեմ, հեփ, հոփ, հեփ, հոփ,
Ցորեն ծամեմ, հեփ, հոփ, հեփ, հոփ,
Լուսնակ գիշեր, հեփ, հոփ, հեփ, հոփ,
Տափակ կըտեր, հեփ, հոփ, հեփ, հոփ,
Աննա խանում, հեփ, հոփ, հեփ, հոփ,
Քունդ ա տանում, հեփ, հոփ, հեփ, հոփ:
Էսօր ուրբաթ է 

Էսօր ուրբաթ է պաս է.

Դէ՜, հէ՜, զը՛նգը, զընգը, դէ՜, հէ՜, ջան,
Սըրտիկ արծաթէ թաս է։
Դէ՜, հէ՜, զը՛նգը, զը՛նգը, դէ՜, հէ՜, ջ՜ան:
Սըրտիկ մալուլ մի մընա—
Աշխարհ մարդու չի՛ մնա։
Աշունն եկաւ ցօղալէն,
Ծառի թըփեր դողալէն.
Սըրտի՛կ, մալուլ մի՛ մընա,—
Աշխարհ մարդու չի՛ մընա։
Կըռունկ կանչեց սարերուն,
Ղարիբ տըղէն երերուն,
Սըրտի՛կ, մալուլ մի՛ մընա,—
Աշխարհ մարդու չի մնա։

Կռունկ, հոպ տուր ու թռի,

Կռունկ, ծափ տուր ու թռի:
1.Կռունկն ընկավ կալերը,
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կտրավ չուխուս թելերը,
Կռունկ, ծափ տուր ու թռի:
Կամաց քշեք սելերը,
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կապեմ չուխուս թելերը,
Կռունկ, ծափ տուր ու թռի:
Կրկներգ
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կռունկ, ծափ տուր ու թռի:
2.Ա՜յ տղա, պարի մեջը,
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Ես եմ քո խաղի մեջը,
Կռունկ, ծափ տուր ու թռի:
Սարեն ես գամ, ձորեն՝ դու,
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Պագըմ ես տամ, էրկուս՝ դու,
Կռունկ, ծափ տուր ու թռի:
Կրկներգ 2 անգամ
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կռունկ, ծափ տուր ու թռի:
Ադեն մածուն մերել է

Ադեն մածուն մերել է, փեսի փայը պահել է,

Ադեն մածուն մերել է, փեսի փայը պահել է,
Անտեր մնա չալ կատուն, կերավ փեսի փայ մածուն,
Անտեր մնա չալ կատուն, կերավ փեսի փայ մածուն,
Թավեն ծակ է՝ յեղ չկա, փեսեն էկավ՝ տեղ չկա,
Թավեն ծակ է՝ յեղ չկա, փեսեն էկավ՝ տեղ չկա,
Փեսին շատ երես միք տա, փեսին էյթիբար չկա,
Փեսին շատ երես միք տա, փեսին էյթիբար չկա:
Հարի, հարի, խնոցի
Հարի, հարի, խնոցի,
Մեջդ բարի, խնոցի,
Ունկդ բարակ, խնոցի,
Մեջդ կարագ, խնոցի:
Փլավ կեփեմ՝ եղ չըկա,
Փեսեն էկավ՝ տեղ չկա,
Հարի, հարի, խնոցի,

Մեջդ բարի, խնոցի:

Աշուն

Ծառեր, թփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սնավ։

Տարափ ու բուք փչելով,
Վայուն–մայուն ճչելով՝
Աշուն ծնավ։

Սաղարթ–սաղարթ սարսելով,
Ոսկի տերև դարսելով
Աշուն քնավ։

(ավելին …)

Մաթեմատիկա․՝29․09․2022

Դի՛ր փակագծեր այնպես, որ հավասարույունը դառանա ճշմարիտ։

610+300-120+20=810                          600-(600-500).5=100

610-300-(100:20)=600                          600-300-(500:5)=400

 

Արտահայտի՛ր

գրամներոով

5 կգ-5000

7 կգ-7000

250 գ-

5 ց-500000

12կգ-12000

60գ-

 

ցենտներով

5տ-50ց

12 տ-1200

7ց-127ց

 

կիլոգրամներով

12տ-12000կգ

22տ 5ց-20500կգ

25տ 7կգ- 25007կգ

4տ 5ց 62կգ-4562կգ

 

Մաթեմատիկա

Կարդա Այգի մեկնաբանություններն և կատարի՛ր առաջադրանքը:

Գծի՛ր որևէ ուղիղ և այն նշանակի՛ր a: Նշի՛ր a ուղիղին պատկանող  երկու հատված: Նշի՛ր aուղիղին չպատկանող երկու կետ:

BN, AM հատվածները պատկանում են a ուղիղին։

DE,DE հատվածները չեն պատկանում a ուղիղին։

ԱՇՈՒՆ ՕՐ

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

Առաջադրանքներ

1. Կարդա՛ բանաստեղծությունը և նկարի՛ր քեզ ամենից շատ դուր եկած հատվածը։

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

2. Բացատրիր արտահայտությունները

վար եկան-իջան

շար եկան-շարվեցին

մաղ տալ-մաղել

շաղ տալ-տարածել

քող կապել-շղարշել

3. Փորձիր քո բառերով պատմել բանաստեղծությունը։

Այս բանաստեղծությունը   պատմում է աշնան  մասին, աշնան ձրտերը։Աշնանը ինչպես է գալիս անձրևը։

4 . Գրի՛ր տրված բառերի հականիշները:

վար-վեր

պաղել-տաքանալ

հեռու-մոտիկ

վառել-մարել

5. Դուրս գրիր բանաստեղծության այն տողերը, որոնց մեջ գույն կա։

Սևուկ ամպեր վար եկան

Ծերուկ երկինք սուգ արավ:

Արյուն ամպից՝ քող կապեց:

Լրացուցիչ առաջադրանքներ

4. Ձայնագրի՛ր բանաստեղծությունը և նկարաշարի օգնությամբ տեսանյութ պատրաստի՛ր:

Առասպել Դավթի քարի մասին

davit

 

Սասունցի Դավիթը հայկական ժողովրդական էպոսի գլխավոր հերոսն է: Նա աչքի էր ընկնում առասպելական ուժով, որը ժառանգել էր հորից՝ Մեծ Մհերից, իսկ նրա հայրը՝ իր հորից՝ Սանասարից, որը գերբնական ծագում ուներ. ծնվել էր Կաթնաղբյուրի ջրից: Նրա մայրը՝ Ծովինարը ծարավ էր զգացել և Կաթնաղբյուրի ջրից մի բուռ լիքը ու մի կիսատ բուռ խմել էր և հղիացել: Լիքը բռից ծնվել էր Սանասարը, որն ավելի ուժեղ էր, իսկ կիսատ բռից՝ Բաղդասարը: Հորեղբայրը մանուկ ժամանակ Դավթին հոտաղ էր դարձրել: Երբ առավոտյան աղջամուղջը տարրալուծվում էր, և սկսում էին տարորոշվել սարերի կատարները, նա հոտը քշում էր դեպի ուղղաձիգ լեռների կանաչապատ լանջերը: Նստում էր քարին, նայում էր չորս կողմն ու հիանում փթթուն, բերրի ծառաստաններով: Ձեռքն էր առնում հովվական սրինգն ու ողջ օրը նվագում: Մի անդորր ու խաղաղ օր հանկարծ մի հողմ սկսվեց: Մրրկաբաշ քամին արմատախիլ արեց ժայռին աճած կաղնին: Ժայռաբարձունքին ցցված քարը ծառի հետ միաժամանակ պոկվեց ու սկսեց գահավիժել ցած: Ներքևում կանայք ու երեխաներն էին՝ ով աշխատում էր, իսկ ով խաղում: Դավիթը իսկույն վազեց դեպի ստորոտը, կանգնեց քարին ընդդիմակաց և հուժկու բազուկներով կասեցրեց ապառաժի ընթացքը: Լեռան ստորոտին ընկած ժայռաբեկորն այդ օրվանից կոչվեց «Դավթի քարը»:

(ավելին …)

Երաժշտությունը իմ կյանքում

 

Ես շատ եմ սիրում երաժշտություն։

Երաժշտություն լսելիս ես  ինձ շատ լավ եմ զգում։ Ինձ ամենաշատը դուր են գալիս Կոմիտասի երգերը։ Ես Կոմիտասի երգերից անցել եմ՝ «Կաքավիկ» «Հայր մեր»,«Լորիկ»,«Օ՜խ արևին խաբեցինք»,«Սոնա յար»,«Սուրբ աստված»,«Գնացեք տեսեք»,«Խնկի ծառ»,«Հոյ Նազան»,«Երի,Երի,Երի ջան» երգերը : Այդ երգերը գեղեցիկ են և տարբերվող։

Իմ կարծիքով չկա մի մարդ, որ երաժշտություն չսիրի։ Ամեն մարդ ունի այս կյանքում իր երաժշտությունը։

1 2 3 6