Archive of ‘Բնագիտության հաշվետվություն’ category

Ֆիզիկական և Քիմիական երևույթներ

Ֆիզիկական են անվանում այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը մեկը մյուսի չեն փոխարկվում, այսինքն՝ նոր նյութեր չեն առաջանում:

Երբ տեղի է ունենում ֆիզիկական երևույթ, փոփոխության կարող են ենթարկվել  նյութի ագրեգատային վիճակը, խտությունը, առարկայի չափսը կամ ձևը, սակայն նյութի բաղադրությունը և կառուցվածքը անփոփոխ են մնում: Նոր նյութեր չեն առաջանում  նյութը հալեցնելիս, եռացնելիս, մանրացնելիս, պնդանալիս, մագնիսանալիս և այլն:
 

Ֆիզիկական երևույթների  օրինակներ են՝ 

Շաքարի, կերակրի աղի, ածխի մեծ կտորների` փոշու վերածվելը, երկաթի խարտելը, ապակյա բաժակի, կուժի կոտրվելը, պղնձե լարի, տետրի թղթի, կոճի թելի և այլնի կտրելը, ջրի եռալը, մոմի և սառույցի հալվելը, ցողի գոլորշիանալը և այլն:

Քիմիական են անվանում այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը փոխարկվում են մեկը մյուսի, այսինքն` նոր նյութեր են առաջանում:

Քիմիական ռեակցիաների հատկանիշներն են` գույնի և հոտի փոփոխություն, գազի, նստվածքի, ջրի և այլնի առաջացում, ջերմության կլանում կամ անջատում:

Քիմիական երևույթների օրինակներից են՝ երկաթի ժանգոտվելը, կաթի թթվելը:

Առաջին ուսումնական շրջանի բնագիտության հաշվետվություն

Առաջին ուսումնական շրջանի բնագիտության հաշվետվություն

Սեպտեմբեր

Բնության ուսումնասիրման եղանակները

Մարմիններ, նյութեր, մասնիկներ

Երկրի ներքին կառուցվածքը․ քարոլորտ

Հոկտեմբեր

Մայրցամաքներ , օվկիանոսներ

Աշխատանք ուրվագծային քարտեզով

ՋՐԻ ՇՐՋԱՊՏՈՒՅՏԸ ԵՎ ԴՐԱ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԲՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Մթնոլորտի կազմը

Գետեր, լճեր

Նոյեմբեր

Հրաբուխ

Բնագիտական փորձ` Հրաբուխ

Ճահիճներ

Սառցադաշտեր