Archive of ‘Ես և շրջակա աշխարհ’ category

Ես և շրջակա․ Ամփոփում

Ես կարողանում եմ  քարտեզագրել։Ես գիտեմ Հայաստանի հանրապետության խորրդանիշները։Ես գիտեմ անվտանգության կանոնների մասին։Ես գիտեմ ի՞նչպես առողջ լինել։Ես գիտեմ, որ Տեսողության օրգանը աչքն է։

Իմ աշխատանքները՝

 

Բարձունքի հաղթահարում դեպի Արայի լեռ՝ Ծաղկեվանք

Քարտեզագրում

Արաքս գետի մասին

Քարտեզագրում

Հայաստանի հանրապետության խորրդանիշները

Անվտանգության կանոնները

Իմ մեդիահմտությունները

Ի՞նչպես առողջ լինել

Տեսողության օրգան աչքը

 

 

 

Իմ մեդիահմտությունները

Word ծրագիր՝՝

Ես գիտեմ աշխատել  word ծրագրով։  Այդ ծրագրում կարողանում եմ՝  գրել, աղյուսակ գծել, նաև կարողանում եմ դնել նկար։Word-ում կաող եմ տառաչափը մեծացնել, փոքրացնել,  կարող եմ էջը ձևավորել։Ես կորողանում եմ  տառը հաստացնել, կարողանում եմ  է տողերը համարակալել։Word ծրագրում կարող եմ  աղուսյակ գծել և մեջը գրել։Ես Word ծրագրում կարող եմ հղում դնել։ (ավելին …)

Անվտանգության կանոնները

Ինչ անել ,եթե մոլորվել ենք, կորել, օրինակ՝ մետրոյում՝

Առաջին քայլ ՝ Մենք պետք է երկրորդ կայարանում իջնենք և սպասենք մեր ծնողներին:

Իսկ եթե մենք մնացել ենք կայարանում, մեր ծնողներն են մետրոյով գնացել, պետք է տեղում սպասենք մինչև կգան:

Եթե մենք կորել ենք անծանթ թաղամասում, պետք է անմիջապես մոտենանք մոտակա դեղատուն, խանութ և վաճառողին խնդրենք զանգել  մեր ծնողներին: Չի կարելի մտնել անծանոթ շենքի բնակարաններ և այնտեղից զանգելու թույլտվություն խնդրել:

Անվտանգությունը հրդեհի ժամանկ

Հիշենք այս ասացվածքը՝ «Առաջին րոպեին հրդեհը կարելի է մարել մի բաժակ ջրով, երկրորդ րոպեին՝ մի դույլ ջրով, երրորդ րոպեին՝ հրշեջ մեքենայով»:

Հրդեհի ժամանակ պետք է հիշել և պահպանել հետևյլ կանոնները՝

Եթե տանն ենք և հարևան սենյակում բռնկվել է հրդեհ, չի կարելի դուռը անմիջապես բացել: Կրակը անմիջապես կհասնի մեր դեմքին:

Չի կարելի դուռը բացել , եթե հրդեհը բռնկբել  է բնակարանից դուրս՝ մուտքում:

Պետք է ավելի մոտ լինենք հատակին, քանի որ ծուխը վերև է բարձրանում:

Տանը կարող ենք ոչ մեծ կրակը հանգցնել՝ վրան գցելով հաստ, մեծ կտոր:

Եթե կրակը չի մարում, պետք է անմիջապես դուրս գնալ տանից և փակել այն սենյակի դուռը, որտեղ հրդեհ է բռնկվել:

Մի քանի անգամ ծուխը ներշնչելուց հետո մարդը կարող է կորցնել գիտակցությունը: Պետք է թաց շորով բերանը և քիթը փակել, եթե բաձրահարկ շենքում ենք, մնում են տանը և պատուհանի փեղկերն ու դռները ծածկում թաց շորով:

Հրդեհի ժամանակ չի կարելի թաքնվել վարագույրների հետևում, պահարաններում, սեղանների և մահճակալների տակ: Իսկ եթե թաքնվել ես, ապա անպայման պետք է արձագանքել (պատասխանել), երբ հրշեջները կամ փրկարարները քեզ կանչում են:

Շատ վտանգավոր է նաև մարմանդ, հանդարտ կրակը: Օրինակ՝ երբ չհանգցրած ծխախոտի մնացորդը ընկնում է ծածկոցին կամ բարձին, կամ էլ մխում է պլաստմասսայե աղբամանում, ապա մարմանդ հրդեհի ծխի պատճառով մեկ ժամում կարող են զոհվել ընտանիքի բոլոր անդամները:

Ինչպե՞ս առողջ լինել

Առողջ լինելու համար նախ պետք է՝

  • Առողջ սնվել,
  • Սպորտով զբաղվել,
  • Հետևել հիգիենային։

Պետք է սնվել այնպիսի սնունդով, որ կօգնի , որ լինես  առողջ  և ուժեղ։

Առողջ սնունդներ են՝ կաթնամթերք, մրգեր ու բանջարեղեններ,  մսամթերք, հացահատիկեղեն։

Մեր որգանիզմին անհրաժեշտ  են ածխաջրեր, սպիտակուցներ, վիտամիններ, երկաթ։

Օրինակ՝ երկաթի պաշակր մեր օրգանիզմում լրացնում ենք սնվելով այնպիսի մթերքներով որոնց մեջ կա երկաթ՝

  • Ոսպը և լոբի,
  • Ընկույզ և ընդեղեն,
  • չորացված միրգ,
  • Լոբի,
  • Մսամթերք։

Պետք է ավելի շատ շարժվել, վազվզել, խաղալ, քայլել, և հեծանիվ վարել։

Պետք է ամեն օր խոզանակենք մեր ատամները, և լվանանք ձեռքերը օճառով։Պետք է նաև մեր միջավայրը մաքքուր պահենք, և հավաքենք աղբը միջավայրից։

 

Զատկի մասին

Զատկին առնչվող առաջին բանը ձուն է: Ինչո՞ւ են ձվերն այդքան առատ Զատկին: Պատճառն այն է, որ ձուն նոր կյանքի սաղմն է: Հռոմեացիները հավատում էին, որ «Կյանքը սկսվում է ձվից»: Քրիստոնյաները համարում էին, որ ձուն «կյանքի սերմն է»: Զատիկը խրհրդանշում է նոր կյանք` Հիսուսի Հարությամբ: Բնականաբար, ձուն դարձել է նոր կյանքի և քրիստոնյա աշխարհի հարության կատարյալ
խորհրդանիշը: Ներկած ձվերի պայծառ գույները խորհրդանշում են մարդկանց ուրախությունը Հիսուսի Հարության առթիվ: Զատկական ձվերի խորհրդանշական լինելը պայմանավորված է դրանց` փոքրիկ քարերի նմանությամբ: Ձվերը խորհրդանշում են Հիսուսի գերեզմանի վրայից գլորված քարը և հիշեցնում այն մասին, որ Զատկի առավոտյան Հիսուս ելավ գերեզմանից:

Ասիկներ և հանելուկներ

Կարմիր արև քեզ, ախպեր,
Աստծու բարև քեզ, ախպեր:

Կարմիր եզին օղն ու կոճակ,
Կարմիր հավկիթս դուրս բերեք,
Ճերմակ հավկիթս ներս տարեք:

Զատկեզատի՜կ է, նավակատի˜կ է, չամչեհատի˜կ է:

Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:

_ Մարիամ խաթուն, Մարիամ խաթուն,
Իջի  մեր տուն, իջի  մեր տուն,
Ես քեզ կտամ նուշի կթուն:

Զատիկ, զատիկ, նավակատիկ, արի նստի մեր տան մոտիկ:

Զատկեզատի˜կ է, նավակատի˜կ է, չամչեհատի˜կ է:
Ունեցողի համար ամեն օր Զատիկ է:
Զատիկն առանց ձվի չի լինի:
Հավը կուտե հատիկ-հատիկ, ծով ձմեռեն կելնի Զատիկ:
Ակլատիզը փետելով զատիկը շուտ չես բերի:

Տիկին-տիկին, տիկնակոթ,
Տիկինը գնաց բանջարի,
Բանջար չկար, խոտ կար,
Խոտի տակին ծիտ կար:
Ծտի տակին ձու կար,
Քեռիս փայտը կտրատեց,
Քեռակինս ձուն խաշեց,
Մոտեցա մինը վերցնեմ,
Շերեփը գլխիս քաշեց:

Հանելուկներ՝

  Ուլուլիկ, պուլուլիկ,
Մեջը դեղին ուլունք:
Տուն ունեմ, դուռ չունի,
Դուրսն արծաթ, մեջը ոսկի:
Այսօր կլոր մարմար քար,
Վաղը թռչի վեր ու վար:
Շնչավորից անշունչ ելավ,
Անշունչից շնչավոր:
Կարաս ունեմ մի պուճուր,
Մեջը՝ երկու գույնի ջուր:

Ապրիլի 1-ի մասին

Ապրիլի 1-ը մենք գիտենք ինչպես կատակի և ծիծաղի օր, հիմա ես ձեզ կպատմեմ ապրիլի 1-ի մասին:

Օրինակ ՝ Հին Հռոմում ապրիլի 1-ը կոչվում է որպես «Հիմարների տոն»

Հայաստանում Ապրիլի 1-ը տոնում են որպես խաբելու և կատակելու տոն, մարդիկ իրենց հարազատների և ընկերների հետ կատակում են կամ իրենց են կատակում:

Գերմանիայում և Ավստրիայում ապրլի 1-ը համարվում է «դժբախտ օր»: Այն մարդը, ով ծնվել է ապրլի 1-ին, ըստ նրանց, կարող է դժբախտը լինել: Լեգենդի համաձայն, այս օրը ծնվել է դավաճան Հուդան:

 

Ապրլիլի 1-ին Ֆրանսիայի փողոցներում հանդիպում են այնպիսի մարդիկ, ովքեր իրենց ուսին դրած ձկներ են տանում: Այդ ձուկը կարող է լինել թղթից, պոլիեթիլենից, կերամիկայից և այլ մատերիալներից: «Ձկով» կատակում են հետեւյալ կերպ. նրանից կապում են կարթ, որը շատ անսպասելի կերպով ամրանում է որև է մեկի հագուստից, և այդ մարդը չնկատելով այն՝ իր մեջքին կապած տանում է, իսկ կողքի մարդիկ ուրախանում և ծիծաղում են:

 

Անգլիայում Ապրիլի 1-ը տոնում են մինչեւ օրվա կեսօր, իսկ խաբված մարդուն «հիմար» են անվանում։ Սակայն բրիտանացիների կատակները ավելի շատ մանկական են, շատ թեթև։

 

Շոտլանդիայում Հումորի օրվան 2 օր են դրամադրում։ Այստեղ փորձում են կատակով խաբել միմյանց, և այն շոտլանդացում, ում հաջողվում է խաբել, ողջ օրն անվանում են «դանդալոշ»։ Ապրիլի 2-ն այստեղ անվանում են «պոչի օր», այդ օրը աթոռներին հատուկ պարկիկներ են դնում, և երբ մարդ նստում է դրա վրա, տարօրինակ ու տհաճ ձայն է գալիս:

 

 

Ապրիլի 1-ը շատ երկրներում նշվում է որպես Ծիծաղի օր: «Խաբելու» ավանդությունն էլ շատ երկրներին է բնորոշ, այնպես որ Ծիծաղի օրը կարելի է ոչ պաշտոնական միջազգային տոների շարքին դասել, որի ծագումնաբանության մասին վիճում են մինչ օրս:

 

Այլ միցյալ նահանգներում է տեղի ունեցել ապրիլմեկյան ամենահայտնի կատակներից մեկը։ 1835-ին նյու-յորքյան թերթերից մեկում տպագրվեց նյութ, որում ասվում էր, որ աստղադիտակ է ստեղծվել, որով հնարավոր է տեսնել Լուսնի վրայի բնակիչներին, ովքեր նման են «կապիկների, սակայն թռչունի թեւեր ունեն»։

Հովհաննես Թումանյանի թանգարան մասին

 

Հովհաննես Թումանյանի թանգարան, հիմնադրվել է 1953 թվականի ապրիլի 5-ին՝ նվիրված ամենայն հայոց բանաստեղծի մահվան 30-ամյակին։ Թանգարանի ճարտարապետը Գրիգոր Աղաբաբյանն է։Թանգարանի հիմնադիրն է՝  Աշխեն Թումանյանը։ Թանգարանում պահվում է ավելի քան 18000 ցուցանմուշներ։Թանգարանի առաջին հարկի ցուցասրահներում ժամանակագրական կարգով ներկայացված են Թումանյանի կյանքին և գործունեությանը վերաբերող նյութերը՝ լուսանկարները, նամակները, փաստաթղթերը, ձեռագրերը, հեղինակի հեքիաթների և պատմվածքների թեմաներով ստեղծված պատկերներ։ Երկրորդ հարկը հուշային բաժին է՝ Թումանյանի թիֆլիսյան վերջին բնակարանը՝ վեց սենյակներով, նույնությամբ վերարտադրված և ժամանակին եղած կահավորանքով։Այստեղ պահպանվել է գրողի Թիֆլիսի տան մթնոլոտը։ Թանգարանն ունի ընդարձակ, լուսավոր դահլիճ՝ նախատեսված ցուցահանդեսների, միջոցառումների, ներկայացումների համար և երկու այգի։Թանգարանն ունի ընդարձակ, լուսավոր դահլիճ՝ նախատեսված ցուցահանդեսների, միջոցառումների, ներկայացումների համար և երկու այգի։

Քարեր մասին տեղեկություն

 

Ծիսապաշտամունքային հավատալիքներում ժայռերը, քարերը,  տարբերություն մարդու ծերացող, մեռնող և անհետացող մարմնի, ամրության, երկարակեցության և հավերժության խորհրդանշաններն են։ Որոշ քարեր մարմնավորում են տիեզերքի արարչական ուժերը ինչպես մարջանը ՝ ջրային աշխարհը, մագնիսաքարը՝ տիեզերական ուժերի, երկնային լուսատուների ու մոլորակների շարժման փոխկապվածությունը, ծիածանաքարը՝ մարդկային կերպարանափոխությունը, նեֆրիտը՝ տիեզերական էներգիան, կատարելությունը ուժը, իշխանությունը։ Չինաստանում չափյուղան երկնակամարի խորհրդանշանն է և ամփոփում է հայեցողության գաղափարը։

 

Գոյություն ունի ծիածանաքարի երկու հիմնական տեսակ՝ թանկարժեք և սովորական։ Թանկարժեք ծիածանաքարը ցուցաբերում է գույների խաղ, երփներանգություն, իսկ սովարական ծիածանաքարը՝ ոչ։ Կախված օպալի ձևավորման պայմաններից, այն կարող է լինել թափանցիկ, կիսաթափանցիկ կամ անթափանց, իսկ ֆոնի գույնը կարող է լինել սպիտակ, սև կամ լույսի տեսանելի սպեկտրի համարյա բոլոր գույները։ Սև օպալը համարվում է ամենահազվագյուտը, այն դեպքում, երբ սպիտակը, մոխրագույնը և կանաչը համարվում են ամենասովորականը։ Օպալը կարող է ցուցաբերել երփներանգություն։

 

Տեսողության օրգան աչք

Աչքեր-տեսողություն

Աչքը  լուսային գրգիռներն ընկալող տեսողության օրգան է։Կոպերը, հոնքերը և արտևանունքները աչքը պաշտպանում են արտաքին վնասակար ներգործությունից։ Հոնքերը տարբեր կողմեր են հեռացնում ճակատից հոսող հեղուկը, կոպերը և արտևանունքներն աչքերը պաշտպանում են փոշուց, արցունքագեղձերն արտազատում են արցունք, որը խոնավացնում է ակնագնդի մակերեսը, հեռացնում օտար մարմինները, տաքացնում աչքը։ Շաղկապենին լորձաթաղանթի նման շարակցական թափանցիկ պատյան է, որը ծածկում է կոպերի հետին մակերեսները։ Ակնագունդը շարժող մկանների կծկումների շնորհիվ մարդը կարողանում է փոխել հայացքի ուղղությունը։

 

(ավելին …)

1 2 3