Archive of ‘Ընթերցարան’ category

Ուսումնական ամառ ՝ իմ գրքերը

Ես կարդացել եմ Ալեն Ալեքսանդեր Միլնի «Վինի-Թուխը և բոլոր բոլորը»  հեքիաթը։ Վինի- Թուխը Քրիստոֆեր   Ռոբինի  Սիրելի արջուկն էր, իսկ Քրիստոֆեր Ռոբինը   իր հայրիկի՝ անգլիացի գրող Ա․Ա․ Միլնի սիրելի տղան ։ Եվ ահա մի անգամ Քրիստոֆեր Ռոբինը խնդրեց հայրիկին Վինի-Թուխի համար հեքիաթ պատմել։Հայրիկը, իհարկե, պատմեց, բայց պատմեց նրանց արկածների մասին, որոնք տեղի էին ունեցել Հրաշալի Անտառում, և որոնք, չգիտես ինչու, Քրիստոֆեր Ռոբինը մոռացել էր ։ Այդ հետաքրքիր արկածներն  այնքան շատ էին, որ մի մեծ գիրք դարձան, և երեխաները շուտով ճանաչեցին ոչ միայն Քրիստոֆեր Ռոբինին ու Վինի-Թուխին , այլև նրանց  մյուս ընկերներին՝ մատնաչափիկ խոզուկ Դնչիկին, ծեր իշուկ Իա-Իային, իմաստուն բուին, Ճագարին,  Վագրին, ինչպես նաև Կենգուրույին և նրա ուրախ որդուն՝ Ճստիկ Ռուին։Ինձ հաճելի էր կարդալ Վինի-Թուխի և նրա ընկերների արկածների մասին։

Ջ․ Ռոդարի Կապույտ լուսացույցը

Մի անգամ Միլանի Դուոմոյի հրապարակի լուսակիրը  տարօրինակ բան արեց: Նրա բոլոր լույսերը հանկարծակի կապույտ դարձան, և մարդիկ չգիտեին` ինչպես վարվել:
-Փողոցն անցնե՞նք, թե՞ չանցնենք: Կանգնած մնա՞նք, թե՞ չմնանք:
Իր բոլոր «աչքերից» բոլոր ուղղություններով լուսակիրն անսովոր կապույտ ազդանշան էր տալիս, այնպիսի կապույտ, Միլանի երկնքից էլ կապույտ:
Մեքենաների վարորդները գոռգոռում էին և ազդանշան տալիս, մոտոցիկլետների ձայնը աշխարհ էր բռնել, իսկ շատ թմբլիկ մի հետիոտն բղավում էր.
-Դուք չգիտեք, թե ես ով եմ:
Սրամիտները կատակում էին.
-Երևի կանաչը պաշտոնյաներից մեկն է կերել, որ քաղաքից դուրս ամառանոց կառուցի:
-Կարմիրով էլ   «Ջարդինի» այգիների ձկներին են ներկել:
-Գիտե՞ք` ինչ են անելու դեղին գույնը: Ավելացնելու են ձիթապտղի յուղին:
Վերջապես ժամանեց մի ոստիկան և կանգնեց խաչմերուկի մեջտեղում` որ երթևեկությունը կարգավորի:   Մի ուրիշ ոստիկան կառավարման վահանակը գտավ, որ թերությունն ուղղի, և անջատեց հոսանքը:

Մինչև անջատվելը լուսակիրը  մտածել. «Խեղճ մարդիկ: Ես նրանց երկնքի  գնալու ազատ ճանապարհի ազդանշանն էի տվել: Եթե հասկանային, հիմա բոլորը թռչել կիմանային: Կարող է նրանց քաջությունն էր քիչ»:

Առաջադրանքներ

1.Գտի՛ր սխալները և գրի՛ր:
Մինջև անջատվելը լուսակիրը հասցրեծ մտածել. «Խեղջ մարդիք: Ես նրանց երկնքի  գնալու ազատ ճանապարի ազդանշանն եի տվել: Եթե հասկանային, հիմա բոլորը թրչել կիմանային: Կարող է նրանց քաջուցյունն էր քիչ»:

Մինջև-Մինչև

հասցրեծ-հասցրեց

Խեղջ մարդիք-Խեղճ մարդիկ

ճանապարի- ճանապարհի

եի-էի

թրչել-թռչել

քաջուցյունն-քաջությունն

2.Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և online բառարանի միջոցով բացատրի՛ր:

Հետիոտն-ոտքով գնացող

երթևեկություն-տրանսպորտային հաղորդակցություն

3.Քո կարծիքով ինչու՞ են լուսակրի գույները դրել կարմիր, դեղին և կանաչ։

Իմ կարծիքով կարմիրը՝ վտանգի զգուշացման նշան է, դեղինը՝  արևը, իսկ կանաչը  խոտն է։
4. Գրի՛ր քեզ դուր եկած հատվածը և նկարի՛ր:

Մինչև անջատվելը լուսակիրը  մտածել. «Խեղճ մարդիկ: Ես նրանց երկնքի  գնալու ազատ ճանապարհի ազդանշանն էի տվել: Եթե հասկանային, հիմա բոլորը թռչել կիմանային: Կարող է նրանց քաջությունն էր քիչ»:

5.Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ օ կամ ո:
ձկնորս, կեսօր, սարդոստայն, անօգուտ, ականջօղ, տարօրինակ, վատորակ, չօգտագործել:

6.Դուրս գրեք բոլոր հատկանիշ և գործողություն ցույց տվող բառերը:

Տարօրինակ, կապույտ, անսովոր, թմբլիկ, դեղին, կարմիր, կանաչ, խեղճ, ազատ

Անցնել ,չանցնել, բան անել, դառնալ, մնալ, բղավել, անցնել, գոռգոռալ, կատակել, ներկել, ավելացնել, մտածել,թռչել,կառուցել,գտնել, անջատել, կարգավորել։

7.Գրեք հետևյալ բառերի ուղիղ ձևերը.

հասկանային- հասկանալ

կիմանային-իմանալ

կառավարման-կառավարել

կառուցելու-կառուցել

ներկելու-ներկել

8. Ինչ կլիներ, եթե լուսակիրը չորս գույն ունենար:

Եթե լուսակիրը չորս գույն ունենար,  մեքենաները երթևեկությունը կխառնվեր իրար։

Պատասխանեք հետևյալ հարցերին.

Ի՞նչ տարօրինակ բան արեց լուսակիրը:

Լուսակիրը վառեց կապույտ լույս։

Ի՞նչ էր մտածում լուսակիրը:

Լուսակիրը մտածում էր

Ի՞նչ պատահեց, երբ լուսակիրը կապույտ ազդանշան տվեց:

Մարդիկ չգիտեին փողոցն անցնե՞ն, թե՞ չանցնեն: Կանգնած մնա՞ն, թե՞ չմնան:

Լրացուցիչ աշխատանք

Համացանցից գտեք, թե որ երկրի քաղաքներից է Միլանը, ի՞նչ հետաքրքիր տեղեկություններ կարող եք գտնել այդ երկրի և քաղաքի մասին: Ո՞ր հայտնի մարդիկ են ծնվել այդ երկրում:

 

Միլանը եվրոպական ամենահայտնի քաղաքներից մեկն է, որը զբոսաշրջիկներին ծանոթ է որպես գնումների մայրաքաղաք: Միլանը Իտալիայի ամենամեծ քաղաքներից մեկն է և գտնվում է երկրի հյուսիսում: Միլանում են գտնվում բազմաթիվ մշակութային հաստատություններ, ակադեմիաներ և համալսարաններ։ Միլանն ընդունում է տարեկան 8 միլիոն այցելու։ Միլանում է գտնվում «Լա Սկալա» օպերային թատրոնը։ Քաղաքում են գնվում նաև մի շարք շքեղ հյուրանոցներ։

Թափանցիկ Ջակոմոն

Վաղուց, շա՜տ վաղուց, կարող է մի-քիչ շուտ, աշխարհի ծայրին, կամ կարող է մի քիչ ավելի մոտ, չտեսնված մի թագավորության մայրաքաղաքում ծնվեց մի թափանցիկ տղա: Թափանցիկ, այնքա՜ն թափանցիկ, որ նրա միջից կարելի էր տեսնել ամեն բան՝ ինչպես օդի մեջ կամ ինչպես աղբյուրի պարզ ջրի մեջ: Նա էլ մարմին ու արյուն ուներ, ինչպես բոլորը: Ճիշտ է, թափանցիկ էր, ապակու նման, բայց երբ ընկնում էր, չէր փշրվում, ամենաշատը՝ճակատին մի փոքրիկ, թափանցիկ ուռուցք էր ծլում: 

Բոլորը տեսնում էին, թե ինչպես է նրա արյունը շարժվում, ինչպես է նրա սիրտն աշխատում: Պատկերացնո՞ւմ եք՝ նրա մտքերն էլ էին պարզ երևում. մարդիկ ազատ կարդում էին դրանք: Մտքերը անցնում-դառնում էին նրա գլխում, լողում և փայլփլում, ինչպես ձկների խմբերը թափանցիկ ջրավազանում:
Մի անգամ տղան սխալվեց ու սուտ ասաց: Ասաց ու մարդիկ կրակե գնդիկի նման մի բան տեսան նրա ճակատին: Երբ տղան ուղղեց իր սխալը և ճիշտ խոսեց, գնդիկը հալվեց, անհետացավ: Այդ օրվանից նա իր ամբողջ կյանքում ոչ մի տառ սուտ չասաց:  Մի անգամ Ջակոմոյի ընկերը նրան մի գաղտնիք  ասաց: Բայց ի՜նչ գաղտնիք, ի՜նչ բան, բոլորը միանգամից  տեսան, թե նրա գլխում ինչպես սկսեց  մի սև գունդ պտտվել:  Բա՛:
Ժամանակ անցավ, տղան մեծացավ, մեծ տղա դարձավ, հետո տղամարդ: Առաջվա նման բոլորը հեշտ ու հանգիստ կարդում էին նրա մտքերը: Նա կարող էր բարձրաձայն չպատասխանել այն հարցերին, որ մարդիկ իրեն էին տալիս. մեկ է, ամեն ինչ երևում էր:
Երբ տղան ծնվեց, նրա անունը  Ջակոմո դրեցին, բայց ժողովուրդը Թափանցիկ Ջակոմո էր ասում և շատ էր սիրում նրան իր ազնվության համար:
Նրա կողքին բոլորը իր նման բարի ու ազնիվ էին դառնում:
Դժբախտաբար այդ պետության ղեկավար դարձավ դաժան ու չար մի մարդ: Ժողովրդը  վատ վիճակի մեջ ընկավ: Բոլորին ճնշում էին, բոլորն աղքատ էին: Ով բողոքում էր, դաժան բռնակալը հրամայում էր մահապատժի ենթարկել:
Ժողովուրդը ձայն չէր հանում, լուռ համբերում էր, որովհետև վախենում էր, որ կարող է ավելի վատ բան լինել:
Բայց Ջակոմոն չէր կարող լռել: Եթե ոչ մի բառ էլ չասեր, մեկ է, նրա  մտքերը երևում էին: Չէ՞ որ նա թափանցիկ էր: Բոլորը տեսնում էին, թե ինչպես էր նա բարկանում անարդարությունից, պատիժներից և ատում դաժան ղեկավարին:
Մարդիկ մտքում գաղտնի կրկնում էին Ջակոմոյի մտքերը:
Բռնակալն իմանում է այդ մասին, հրամայում է բռնել Թափանցիկ Ջակոմոյին և գցել ամենամութ բանտը:
Հենց այդ ժամանակ էլ զարմանալի մի բան է պատահում: Ջակոմոյի բանտախցի պատերը հանկարծ թափանցիկ են դառնում, հետո թափանցիկ են դառնում միջանցքի  պատերը, հետո՝ բանտի դրսի պատերը. ամբողջ բանտը ոնց որ ապակուց լիներ:
Մարդիկ անցնում էին բանտի մոտով, տեսնում էին Ջակոմոյին՝ իր բանտախցում նստած, և առաջվա նման կարդում էին նրա մտքերը:
Երբ գիշերն իջնում է, բանտն այնքան պայծառ է լուսավորում քաղաքը, որ բռնակալը հրամայում է փակել իր պալատի լուսամուտները, որ լույսն իրեն չխանգարի: Բայց, մեկ է, նա չի կարողանում հանգիստ քնել: Ինչ անենք, որ թափանցիկ Ջակոմոն շղթայված էր և փակված էր ամենամութ բանտում: Փակված էր, բայց  էլի նրանից  ուժեղ լույս էր գալիս:
Գիտե՞ք, թե ինչու… Որովհետև աշխարհի ամենաուժեղ բանը ճշմարտությունն  է, այն ավելի  պայծառ է, քան՝ ցերեկվա լույսը, և ավելի ուժեղ է բոլոր փոթորիկներից:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Քո կարծիքով թափանցիկ Ջակոմոյի կերած բանե՞րն էլ էր երևում, թե՞ միայն մտքերն էին երևում:

Իմ կարծիքով  նրա կերածը նույնպես երևում էր։

2.Քո շրջապատում կա՞ն թափանցիկ մարդիկ:

Իմ շրջապատում չկան այդպիսի մարդիկ։

3.Ի՞նչ ես կարծում լա՞վ կլիներ, եթե մարդիկ թափանցիկ լինեին և նրանց բոլոր մտքերը բոլորը տեսնեին: Պատասխանդ հիմնավորիր:

Լավ չէր լինի, որ մարդիկ թափանցիկ լինեին և նրանց մտքերը երևային։

4.Կարծում ես Ջակոմոն իրո՞ք թափանցիկ էր, թե դա հեղինակը փոխաբերական իմաստով է ասում:

Ջակոմոն իրականում թափանցիկ կերպար չէր, նրան հեղինակը փոխաբերական իմաստով է թափանցիկ  հորիինել է։ Նա պարզ է ու ճշմարտախոս։

5.Քո կարծիքով լա՞վ, թե վատ բանի մասին էր պատմվածքը, ինչո՞ւ ես այդպես կարծում:

Պատմվածքը Ջակոմոյի մասին էր, իսկ Ջակոմոն լավ բարի կերպար էր։

6. Քեզ ի՞նչ սովորեցրեց այս պատմվածքը:

Պատմվածքը սովորեցրեց լինել ճշմարտախոս։

7. Դուրս գրել 10-ական ի՞նչ և ինչպիսի՞ հարցերի պատասխանող բառեր:

Ի՞նչ-  սիրտը, միտք,   արյուն,   բանտ, գնդիկ, բանտ, միջանցք, պատ, բանտախուց, փոթորի։

ինչպիսի՞- թափանցիկ, մեծ, պայծառ, չար, դաժան, մութ, ուժեղ, սև, բարձրաձայն, բարի ։

Ձեռքերի գանգատը

Գիտե՞ք, որ ձեռքերը գանգատվում են։ Մի հավատացեք։Մի անգամ իմ բախտը բերեց, ես  լսեցի՝  ինչպես են իմ ձեռքերը   գանգատվում։ Նրանք, բողոքում էին, որ իրենց ես շատ եմ տանջում։

Բայց ինձ շատ մարդիկ չհավատացին, որ ձեռքերը գանգատվում են։ Ինձ ասում էին սուտասան, որովհետև չէին հավատում, որ ձեռքերը գանգատվում են։ Հետո ես գնացի մի մարդու մոտ, որը ամեն ինչ գիտեր նաև իմ կյանքի մասին։Ես գնացի նրա մոտ և նրան ասացի․

-Իմ ձեռքերը անտանելի են։ Ես ասում եմ, որ իմ ձեռքերը գանգատվում են, իսկ մարդիկ չեն հավատում։

Նա  պատասխանեց․

-Դու պետք է զգույշ լինես այն մարդկանցից, ովքեր քեզ ասում են սուտասան։ Բայց դու ճիշտ ես ասում ձեռքերը գանգատվում են։

-Լավ, ես կփորձեմ  զգույշ լինել նրանցից։

Նա գնում է շոշափում է  ծառերին  և ասում․

-Սա հաստատ  փայտ է։

Նա գնում է  և շոշափում է  թիթեռնիկին և ասում․

-Սա մի ծիտ է։

Նա մտածում է, որ իր ձեռքերը արդեն լավ չեն շոշափում  և  սխալ են հուշում իրեն։ Հետո հասկացավ , որ շատ է հոգնել, դրա համար էլ չի զգում իր ձեռքերի շոշափածը։ Ձեռքերն  էլ գանգատվեցին և ասացին, որ հաճախ խնամի իրենց, թույլ տա մի փոքր հանգստանալ, չէ որ ամբողջ օրվա ընթացքում իմ փոխարեն իրենք են աշխատում, ինձ խնամում։

Ծառերի գանգատը

Մեր տված փայտից կրակ են անում, տուն տաքացնում, թոնիրը վառում, կերակուր եփում,
փափուկ հաց թխում, ուտում կշտանում, բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ
անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:
Մեր գերաններից շինում են տներ, գոմեր, մարագներ, ժամեր ու վանքեր, մեր
տախտակներից ՝ հատակ, առաստաղ, աթոռ, պահարան, սեղան, նստարան, դուռ ու
պատուհան և այլ շատ տեսակ կահ և կարասիք. բայց մեզ չեն հիշում, մեզ չեն
պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:
Կամուրջ են շինում ՝գետերով անցնում. սայլեր են շինում ՝ամեն ինչ կրում. գութան են
շինում հողերը հերկում. լուծ, սամի շինում եզ, գոմեշ լծում, օրորոց շինում ՝մանկիկ
օրորում. քանոն են շինում ՝տետրակներ տողում, նավեր են շինում ՝ծովի մեջ լողում… բայց
մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ
փչացնում, ոչնչացնում:
Ո՞վ չի տանձ կերել կամ կարմիր խնձոր, նուռ ու սերկևիլ, կեռաս ու սալոր, դեղձ
կարմրաթշիկ, ծիրան անուշիկ: Ապա խաղո՞ղը. և քանի՞ տեսակ կանաչ ու կարմիր, թուխ —
թուխ ու սպիտակ. և այդ ամենը մարդիկ են ուտում… Բայց մեզ չեն հիշում, մեզ չեն
պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:
Խելոք մանուկներ, դուք որ մեծանաք, մեծ մարդիկ դառնաք, մեզ խնայեցեք, մեզ
պահպանեցեք և ձեր հանդերում, ձեր այգիներում ծառեր տնկեցեք…

Առաջադրանքներ

1.Դուրս գրի՛ր քեզ անծանոթ բառերը:

Կահ-կահույք

անգութ-անսիրտ

2.Կարմիրով նշված բառերը գրի՛ր ուղիղ ձևով և գտի՛ր հոմանիշները։

Տաքանալ-ջերմանալ

Անգութ-անսիրտ

Ոչնչացնել-կործանել, սպանել

Պահպանել-պահել

Շինել-կառուցել

Կոտորել-ջարդել

Խնայել-պահել, տնտեսել։

3.Ի՞նչ է սովորեցում առակը: Պատմի՛ր:

Առակն սովորեցնում է, որ պետք է խնամեն ծառերին, խնայեն բնությունը։Պետք է ծառեր տնկել այգիներում։Երբ մենք ծառ տնկենք, ծառերը մեզ  միրգ կտան։

Ջ․ Ռոդարի ․«Աչքերի գանգատը»

Գիտե՞ք, որ աչքերն էլ են  գանգատվում: Չե՞ք հավատում: Մի անգամ  իմ բախտը բերեց, ես կարողացա լսել, թե ինչպես են նրանք բողոքում:
—  Ոչ ոք չգիտի,  ասում էր նա, — թե ի՜նչ թշվառ եմ ես: Արդեն մի քանի դար է, ինչ իմ կյանքը անտանելի է դարձել: Ես միշտ տեսնում էի, որ Արեգակը  պտտվում է  Երկրի շուրջը:  Բայց  հայտնվեցին  Կոպերնիկոսն ու Գալիլեյը և ապացուցեցին, որ ես սխալվում եմ, ամեն ինչ հակառակն է՝ Երկի՛րն է պտտվում Արեգակի շուրջը:
Նայում էի ես ջրի մեջ և տեսնում, որ նա մաքուր է և թափանցիկ: Բայց հայտնվեց մի հոլանդացի Լևենգուկ, ստեղծեց մանրադիտակը և հայտարարեց, որ մի կաթիլ ջրում ավելի շատ կենդանի էակ կա,  քան գազանանոցում:
Հիմա էլ, տես, գիշերը նայում եմ  երկնքին, ա՜յ այնտեղ՝ վերև:  Երկինքը սև է, ինչպես կասկածներն են լինում:  Ամեն ինչ ինձ համար պարզ է, ախր ես հրաշալի տեսողություն ունեմ: Բայց  ստացվում է, որ ես էլի սխալվում եմ: Ինձ մոտեցնում են աստղադիտակին, որն ուղղված էր դեպի երկինք, և հանկարծ ես տեսնում  եմ, որ այնտեղ միլիոնավոր աստղեր կան: Այնպես որ հիմա,  ուզեմ թե չուզեմ, ապացուցված է, որ ես ամեն ինչ սխալ եմ տեսնում:  Երևի ավելի կլինի, որ ես  անցնեմ թոշակի:

Առաջադրանքներ

Հորինի՛ր փոքրիկ պատում՝ մարմնի այլ մասի գանգատը վերնագրով։

Ղ․ Աղյայան «Հիշողություն»

Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր, և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր, և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:

Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Առաջադրանքներ

1.Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ փորձի՛ր բացատրել։

Արյունարբու-Արյուն խմող, արյան ծարավի,

2.Դուրս գրի՛ր ընդգծված բառերը։ Փորձի՛ր գտնել դրանց հոմանիշները։

շյուղ-Ծղոտ

բույն-որջ

ավերակ-քարուքանդ

կպցնել-փակցնել

սնուցել-սնել

Արյունարբու-դաժան

կրկին-նորից

3.Ի՞նչ գիտես ծիծեռնակների մասին։ Եթե չգիտես, փորձի՛ր տեղեկություններ գտնել համացանցից։

Հայաստանում կա ծիծեռնակի  5 տեսակ՝ գյուղական ծիծեռնակ, քաղաքային ծիծեռնակ, առափնյա ծիծեռնակ, ժայռային ծիծեռնակ, շիկագոտի ծիծեռնակ։ Ինքնատիպ կառուցվածքով թռչուններ են։ Ծիծեռնակի կտուցը թույլ է, հիմքում լայն, բերանի բացվածքը՝ մեծ, թևերը՝ նեղ, երկար, պոչը՝ մկրատաձև, ոտքերն ու մատները՝ թույլ զարգացած։

4.Նկարի՛ր բանաստեղծությունը և տեղադրի՛ր քո բլոգում։

ԱՌԱՎՈՏԸ ԳՅՈւՂՈւՄ

 

Արեգակը դուրս է եկել
Պսպըղալով.
Շողքը հերթից ներս է ընկել
Շողշողալով.
Ծիտը ծառին կըչկըչում է
Ծըլվըլալով.
Ձորումն առուն քչքչում է
Վըշվըշալով.
Ծույլ տղայի քունն է տարել
Խռըմփալով.
Տրեխները շունն է տարել
Մըռմըռալով:

Ղ․ Աղայան «Լուսնահաչ»

_ Հայրի՛կ, ինչու՞ մեր Բողարը
Միշտ հաչում է լուսնի վրան.
Մի՞թե պայծառ լուսնյակը
Մեկ վնա՞ս է տալիս նրան:
_ “ Ո՛չ, որդյակ իմ, ոչ թե վնաս
Այլ լույս, միայն լույս է տալիս,
Իսկ շանն՝ իբրև գայլի ցեղի,
Լույսը գիշերը դուր չի գալիս:
Բայց լուսինը խոմ չգիտե՞,
Որ իր վրան հաչողներ կան, —
Նա լուռ ու մունջ՝ բակ բոլորած՝
Շարունակում է իր ճամփան:
Մենք էլ, որդյա՛կ, լուսնի նման
Պետք է լույս տանք մութ աշխարհին,
Եվ համարենք, թե չենք լսում
Մեզ վրա զուր հաչողներին”:

Հարցեր և առաջադրաքներ՝

1․Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ փորձի՛ր բացատրել։

Զուր-Արդյունք չտվող, իրեն չարդարացնող, ապարդյուն:

Բոլորած-փաթաթած, համախմբած

2․Դուրս գրի՛ր ընդգծված բառերը։ Փորձի՛ր գտնել դրանց հականիշները։

վնաս է տալիս-օգուտ տալ

լուռ-աղմուկ

մութ-լույս

զուր-անզուր

Գիշերը դուր չի գալիս-գիշերը դուր է գալիս

3․Հայրը իրենց ինչի՞ հետ է համեմատում, դուրս գրի՛ր այդ տողերը և փորձի՛ր բացատրել։

Մենք էլ, որդյա՛կ, լուսնի նման
Պետք է լույս տանք մութ աշխարհին,
Եվ համարենք, թե չենք լսում
Մեզ վրա զուր հաչողներին”:

Հայրիկն ուզում էր ասել, որ երբ  քեզ  ծաղրում են ուշադրություն մի դարձրու:

Վարդը

Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,
Տեսավ մի վարդ դաշտի միջին.
Վարդը տեսավ, ուրախացավ,
Մոտիկ վազեց սիրուն վարդին.

Սիրուն վարդին, կարմիր վարդին,

Կարմիր վարդը դաշտի միջին։

Տղան ասավ․

.— Քեզ կըպոկեմ,
Ա՛յ կարմիր վարդ դաշտի միջին։
Վարդը ասավ.

— Տե՜ս, կըծակեմ,
Որ չմոռնաս փշոտ վարդին.

Փշոտ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Ու անհամբեր տըղան պոկեց,
Պոկեց վարդը դաշտի միջին.
Փուշը նըրա ձեռքը ծակեց,
Բայց էլ չօգնեց քընքուշ վարդին.

Քնքուշ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Հարցեր և առաջադրանքներ։

1.Դուրս գրի՛ր ընդգծված բառերը և գտի՛ր այդ բառերի հակառակ իմաստ ունեցող բառեր։

Փոքրիկ-Մեծ

Ուրախացավ-Տխրեց

Մոտիկ-Հեռու

Սիրուն-Տգեղ

Չմոռանաս-Մոռանաս

Փշոտ-Անփուշ

Անհամբեր-համբերատար

Չօգնեց-Օգնեց

 Քնքուշ-Կոպիտ

2. Բանաստեղծությունից դուրս գրիր այն բառերը, որոնցով նկարագրում է վարդին։

Սիրուն,  կարմիր, փշոտ քնքուշ ։

3Բառերը դարձրո՛ւ հոգնակի։

վարդ-վարդեր

դաշտ-դաշտեր

տղա-տղաներ

փուշ-փշեր 

ձեռք-ձեռքեր

4.Ի՞նչ գիտես վարդի մասին, գրի՛ր։

Վարդը համարվում է ծաղիկների թագուհին: Այն շատ գեղեցիկ է  ու բուրավետ: Վարդերի թփերը կարող են հասնել մինչեւ  երեք մետրի: Նրանց մագլցող տեսակներն էլ կան:  Աշխարհում մշակվում են մոտ  25 հազար տեսակի վարդեր:  Հայաստանում տարածված է  վարդի  31 տեսակ:Վարդն օգտագործվում է մուրաբայի, օշարակի, հացաբուլկեղենի, զեֆիրի արտադրությունում։

1 2