Archive of ‘Ընտրություն’ category

Մակրամե գոտիներ/ բանալու կախազարդ

Պատասխանատու ` Մարիամ Աստվածատրյան

Մասնակիցներ՝ հարավային դպրոցի սովորողներ

Ժամանակահատված՝ մայիսյան հավաք

Իրականացման միջավայրը՝ հարավային դպրոց-պարտեզ, տեխնոլոգիայի լաբորատորիա

Նպատակը՝ սովորել նոր տեխնիկա, սեբաստացի կենտրոնում վաճառքին ներկայացնել մակրամե տեխնիկայով գոտիներ և կախազարդեր։

Ընթացք` թելերը նախապես կտրում ենք մեզ անհրաժեշտ քանակով և երկարությամբ։ Ամրացնում մետաղյա կախիչին և սկսում հյուսել։ Յուրաքանչյուր սովորող պատրաստելու է երկուական աշխատանք։

Անհրաժեշտ պարագաներ՝

• թել
• մկրատ
• կախազարդի մետաղյա կախիչ

Այց ընտանեկան ՀԱՅԱ արվեստանոց

Պատասխանատու ` Մարիամ Աստվածատրյան

Մասնակիցներ՝ հարավային դպրոցի, ընտրությամբ դիզայն խմբի սովորողներ

Օր` 20.05.2023

Ժամանակահատված՝ 11:00-15:30

Իրականացման միջավայրը՝ ՀԱՅԱ արվեստանոց

Հասցե` Շերամի 15

Նպատակը՝ կավից աշխատանքների պատրաստում, նախապատրաստվում ենք մայիսյան հավաքի ցուցահանդեսին։

Ընթացք` հանդիպում ենք ընտանեկան ՀԱՅԱ արվեստանոցում։ Էրիկ Աստվածատրյանը սովորողների հետ կանցկացնի վարպետության դաս։ Կծանոթանան բնության մեջ հանդիպող կավի տեսակներին։ Յուրաքանչյուրը կպատրաստի երկու աշխատանք, որից մեկը կներկայացվի ցուցահանդեսին , մյուսը կմնա որպես հուշ արվեստանոցից։

Անհրաժեշտ պարագաներ՝ աշխատանքի համար անհրաժեշտ պարագաները կտրամադրի արվեստանոցը

Սովորողը իր հետ թող ունենա`

• բրդուճ
• ջուր
• ընդմիջման համար անհրաժեշտ սնունդ

Պատրաստում ենք գորգ

Պատասխանատու ` Մարիամ Աստվածատրյան

Մասնակիցներ՝ հարավային դպրոցի սովորողներ

Իրականացման միջավայրը՝ հարավային դպրոց-պարտեզ, տեխնոլոգիայի լաբորատորիա

Նպատակը՝

Ընթացք` թելը փաթաթում ենք նախապես կտրված ստվարաթղթի վրա։ Ամբողջությամբ փաթափելուց հետո ամրացնում ենք կպչուն ժապավենը

Անհրաժեշտ պարագաներ՝

• թելեր
• թղթե կպչուն ժապավեն
• մկրատ
• ստվարաթուղթ
• կարի մեքենա
• հաստ կտոր (որպես հիմք)