Archive of ‘Ձմռան մասին’ category

Ամանորը հին Հայաստանում🎄🎄🎄

🎄🎄🎄Դարեր շարունակ ձգվող իր պատմության ընթացքում հայ ժողովուրդն ունեցել է երեք Նոր տարի` Կաղանդ, Նավասարդ , Ամանոր անուններով: Հնագույն ժամանակներում Ամանորյա ծիսակատարության ժամանակ մառաններից տուն են բերվել մրգերի և չրերի շարաններ և կախվել առաստաղից:  Ի տարբերություն ներկայիս առատ սեղանների՝ հնում Հայաստանում արգելվում էր սեղանին ամեն տեսակ մսեղեն դնելը, քանի որ Նավասարդը համարվում էր պահքի օր: Սեղանի զարդը համարվում էր տանտիկինների կողմից պատրաստված  Տարի հացը, որի մեջ պատրաստելու ընթացքում դրվում էր գուշակության դրամը` դովլաթը: Հացը բաժանվում էր 12 մասերի, և դովլաթը բաժին հասած ընտանիքի անդամին Նոր տարում հաջողություններ էին սպասվում: Մշտապես պատրաստվող ծիսական հացերն ասոցացվում էին նաև պտղաբերության հետ: Դրանով է բացատրվում նաև հատիկավոր կերակուրների առկայությունը, ինչի վառ օրինակը ավանդական աղանձն է:

Նամակ ձմռանը

Ողջո՛ւյն,  ձմեռ, ես Էմիլին եմ ։Ձմե՛ռ,   ես ուզում եմ, որ դու շուտ գաս։Քեզ հետ բերես սպիտակ ձյուն, գեղեցիկ փաթիլներ։ Իսկ հենց, որ դու շուտ գաս  երեխաները կպատրաստեն ձնեմարդ։Արի, որ ձմեռը դառնա սպիտակ։Ձմեռ արի զարդարի աշխարհը։Ձմե՛ռ, արի, որ  դահուկ  քշենք և  սահնակ։Ձմե՛ռ, արի, որ ձմեռը ուրախ լինի, աշխարհը։Ար՛ի , ար՛ի սպիտակ ձմեռ։Ուրախ եմ, որ դու գալու ես։