Archive of ‘Մայրենի 4-րդ դասարան’ category

Մայրենիի ստուգատես 4-րդ դասարան

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքները:

Զեբրեր

Զեբրերը ոչ մեծ ձիեր են, որոնց մարմինը, ոտքերն ու գլուխը զարդարված են սև ու սպիտակ գծերով։ Նույնիսկ նրանց գլխի մազափունջն է սև ու սպիտակ։

Զեբրերին անվանում են նաև վագերաձիեր։ Նրանք ապրում են անապատներում, տափաստաններում, անտառներում:

Զեբրերը շատ զգույշ, արագավազ կենդանիներ են։ Սնվում են բույսերով: Ունենում են մեկ կամ երկու ձագ:

Այս սմբակավորների ինչի՞ն է պետք այդքան անսովոր՝ գծավոր լինելը: Գիտնականների կարծիքով, այն օգնում է զեբրերին փրկվել թշնամիներից։ Գիշատիչները, տեսնելով այդ գծավոր կենդանուն, չեն կարողանում ճիշտ գնահատել նրա չափերը, վազքի արագությունն ու ուղղությունը, որով փախչում է զեբրը։

Զեբրերը վտանգի պահին հավաքվում են միասին, և երբ գիշատիչը հանդիպում է նրանց մեծ երամակին, ապագա զոհի ընտրությունը դառնում է շատ դժվար։ Գազանի աչքերը շաղվում են, և նրան թվում է, թե իր առջև մի հսկա սև ու սպիտակ կենդանի է։

Զեբրերից յուրաքանչյուրի գծերը միայն իրեն են հատուկ․ բնության մեջ չկա նույն գծերն ունեցող երկու զեբր։ Ու հենց դրանց միջոցով են ձագերը մեծ երամակի մեջ անսխալ ճանաչում իրենց մայրերին։

(ավելին …)

3-րդ ուսումնական շրջանի ամփոփում․ Մայրենի

Ողջույն․․․

Ես Էմիլին եմ։Սովորում եմ Հարավային դպրոցի 4․2 դասարանում։Ես շատ եմ սիրում Մայրենի առարկան։Ես կպատմեմ թե ինչ ենք սովորել այս տարի։Ես այս տարի կատարել եմ տարբեր աշխատանքներ։ Կարդացել ենք հեքիաթներ և վերլուծել, օրինակ՝ «Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա», հեքիաթը կարդացել ենք և վերլուծել։ Մենք սովորում ենք տարբեր բանաստեղծություններ։Անցել ենք նոր թեմաներ, հորինել ենք հեքիաթներ։Կատարել ենք հեքիաթների առաջադրանքները, և պատմել ենք հեքիաթը։Զրուցել եմ նաև գրողների մասին։ Սովորել եմ տարբեր բանաստեղծություններ։Ծանոթացել ենք նոր հեքիաթների հետ։ Կարդացել ենք Արևմտահայերեն։

Մայրենի 4-րդ դասարան                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

Ջ․ Ռոդարի «Կապույտ լուսացույցը»

Մի անգամ Միլանի Դուոմոյի հրապարակի ցայտաղբյուրի կողք լուսակիրը տարօրինակ բան արեց: Նրա բոլոր լույսերը հանկարծակի կապույտ դարձան, և մարդիկ չգիտեին` ինչպես վարվել:

-Փողոցն անցնե՞նք, թե՞ չանցնենք: Կանգնած մնա՞նք, թե՞ չմնանք:
Իր բոլոր «աչքերից» բոլոր ուղղություններով լուսակիրն անսովոր կապույտ ազդանշան էր տալիս, այնպիսի կապույտ, Միլանի երկնքից էլ կապույտ:Հետիոտները շատ էին հուզված և անընդհատ մոտակա ցայտաղբյուրից ջուր էին խմում։
Մեքենաների վարորդները գոռգոռում էին և ազդանշան տալիս, մոտոցիկլետների ձայնը աշխարհ էր բռնել, իսկ շատ թմբլիկ մի հետիոտն բղավում էր.
-Դուք չգիտեք, թե ես ով եմ:
Սրամիտները կատակում էին.
-Երևի կանաչը պաշտոնյաներից մեկն է կերել, որ քաղաքից դուրս ամառանոց կառուցի:
-Կարմիրով էլ   «Ջարդինի» այգիների ձկներին են ներկել:
-Գիտե՞ք` ինչ են անելու դեղին գույնը: Ավելացնելու են ձիթապտղի յուղին:
Վերջապես ժամանեց մի ոստիկան ցայտաղբյուրից ջուր խմեց կանգնեց խաչմերուկի մեջտեղում, որ երթևեկությունը կարգավորի:   Մի ուրիշ ոստիկան կառավարման վահանակը գտավ, որ թերությունն ուղղի, և անջատեց հոսանքը:

Մինչև անջատվելը լուսակիրը հասցրեց մտածել. «Խեղճ մարդիկ: Ես նրանց երկնքի  գնալու ազատ ճանապարհի ազդանշանն էի տվել: Եթե հասկանային, հիմա բոլորը թռչել կիմանային: Կարող է նրանց քաջությունն էր քիչ»:

Ջ․ Ռոդարի «Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա»

Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:  Ճամփորդեց-ճամփորդեց, մի օր էլ հայտնվեց այնպիսի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար: Տներն այդ երկրում կառուցված  էին առանցսուրանկյունների, նրանք կլոր էին:  Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհի կո□քին, որտեղով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն  որոշեց մի վար□ քաղել և զարդարել իր   բաճկոնը: Նա   զգուշությամբ ուզում էր պոկել վարդը, որպեսզի մատը չծակի, բայց տեսավ, որ վարդը փուշ չունի, ուրեմն՝  իր մատը չի ծակի:  Այդ ժամանակ թփերի ետևից հայտնվեց քաղաքային պարեկը և ժպտալով հարցրեց Ջովանինոյին. (ավելին …)

«Սխալ արձագանք»

Միայն թե չասեք, թե արձագանքը հրաշալի բան է, չգովաբանեք, մեկ է՝ չեմ հավատա: Երեկ ինձ տարան ծանոթացնելու դրանցից մեկի հետ: Ես սկսեցի թվաբանական հասարակ հարցերից:
— Ինչքա՞ն կլինի երկու անգամ երկու:
— Երկո՜ւ,- պատասխանեց արձագանքը՝ պատասխանելուց առաջ նույնիսկ չմտածեց:
— Ինչքա՞ն կլինի երեք անգամ երեք:
— Երե՜ք,-ուրախ բացականչեց հիմար արձագանքը:
Պարզ էր, որ թվաբանությունից բան չի հասկանում: Ես էլ որոշեցի նրան հնարավորություն տալ, որ ուղղի իր սխալը, ասացի.
— Լսի՛ր հարցը և մինչև պատասխանելը կարգին մտածի՛ր:
— Ո՞ր ն է մեծ ՝ Հռոմը, թե՞ Կոմո լիճը:
— Լի՜ճը,- պատասխանեց արձագանքը:
— Դե լավ, հանգիստ թողնենք աշխարհագրությունը: Անցնենք պատմությանը:
— Ո՞վ է հիմնադրել Հռոմը՝ Ռոմո՞ւլը, թե՞ Կեսարը:
— Կեսա՜րը,- բղավեց արձագանքը:
Այստեղ ես շատ բարկացա և որոշեցի վերջին հարցը տալ նրան:
-Մեզանից ո՞վ ավելի քիչ բան գիտի՝ ե՞ս, թե՞ դու:
— Դո՜ւ,-հանգիստ պատասխանեց արձագանքը:
Չէ՜, միայն թե չասեք, թե արձագանքը հրաշալի բան է, չգովաբանեք, մեկ է՝ չեմ հավատա: (ավելին …)

Գլխարկների անձրև Միլանում

Մի անգամ առավոտյան, Միլանում, հաշվետար Բյանկինին բանկից գնում էր իր
առևտրային ընկերությունը: Հրաշալի օր էր: Երկնքում ոչ մի ամպ չկար: Երկինքը փայլում էր
մաքրությունից, կապույտ երկնակամարում վառ փայլում էր արևը, ինչն անսովոր էր նոյեմբերի
համար: Հաշվետար Բյանկինին հրաշալի տրամադրություն ուներ: Առույգ քայլելով նա ուրախ
երգում էր քթի տակ. «Ի՜նչ լավ օր է, ի՜նչ լավ օր, ժպիտներ են շուրջ բոլոր…»: Բայց ահա նա
պատահմամբ նայեց երկնքին և սառեց տեղում՝ զարմանքից բացելով բերանը: Ինչ-որ անցորդ
բախվեց նրան և առիթը բաց չթողեց փնթփնթալ. (ավելին …)

«Պաղպաղակե դղյակը»

 Մի Բոլոնիա քաղաք կար: Էս Բոլոնիա քաղաքի ամենա-ամենագլխավոր հրապարակում  մարդիկ  մի դղյակ էին կառուցել: Էս դղյակը հասարակ դղյակ չէր: Պաղպաղակից  էր: Քաղաքի բոլոր ծայրերից երեխաները փախչում-գալիս էին,  որ մի քիչ  լպստեն: Դղյակի տանիքը կաթնային սերուցքից էր, ծխնելույզներից բարձրացող ծուխը` ծուռմռտիկ շաքարից, իսկ ծխնելույզները` մրգաշաքարից: Մնացած ինչ կար-չկար պաղպաղակից էր` դռները պաղպաղակից էին, պատերը պաղպաղակից էին,  կահուքը պաղպաղակից էր:

Մի փոքր տղա բռնեց սեղանի ոտքը և սկսեց լպստել: Հետո էս տղան կերավ սեղանի մյուս ոտքը, էն մյուս ոտքը, իսկ երբ կերավ վերջին ոտքը, սեղանն իր ափսեներով ընկավ ուղիղ տղայի վրա… Ափսեներն էլ էին պաղպաղակից: Մեկ էլ քաղաքի պահակը տեսավ, որ դղյակի  մի պատուհանը հալչում է: Էս պատուհանի ապակիներն էլ  ելակի պաղպաղակից էին, դարձել էին վարդագույն առվակ ու հոսում էին իրենց համար:
— Վազեք այստե՜ղ, շուտ արե՜ք,- կանչեց պահակը երեխաներին:
Բոլորը վազելով եկան և սկսեցին լպստել վարդագույն առվակը, որ ոչ մի կաթիլ  չկորչի:

-Բազկաթո՜ռը: Ինձ բազկթոռը տվե՜ք,-աղաչում էր մի ծեր տատիկ, որ եկել էր պաղպաղակ ուտելու, բայց չէր կարողանում մոտենալ պալատին:- Բազկաթոռն ինձ տվեք, ես խեղճ, ծեր տատիկ եմ: Օգնեք ինձ: Բազկաթոռը տվեք: Հենակներն էլ տվեք, էլի՜:

Մի բարի հրշեջ վազեց-բերեց համով կրեմից պատրաստված բազկաթոռը: Էս տատիկը մի լա՜վ  ուրախացավ, շտապ-շտապ սկսեց լպստել բազկաթոռի հենակները:

Ի՜նչ լավ օր էր, է՜…Իսկական տոն էր Բոլոնիայում: Բժիշկների հրամանով այդ օրը ոչ մեկի փորիկը չցավեց:

Այդ օրվանից  երեխաները հենց երկրորդ բաժին պաղպաղկն են ուզում, ծնողները տխուր ասում են.

-Է՜, բարեկամս, քեզ երևի պաղպաղակե դղյակ է պետք, էն էլի, որ Բոլոնիայում է եղել: Այ, այդ ժամանակ դու կկշտանաս:

Սխալ արձագանք

Միայն թե չասեք, թե արձագանքը հրաշալի բան է, չգովաբանեք, մեկ է՝ չեմ հավատա: Երեկ ինձ տարան ծանոթացնելու դրանցից մեկի հետ: Ես սկսեցի թվաբանական հասարակ հարցերից:

_ Ինչքա՞ն կլինի երկու անգամ երկու:
_ Երկո՜ւ,- պատասխանեց արձագանքը՝ պատասխանելուց առաջ նույնիսկ չմտածեց:
_ Ինչքա՞ն կլինի երեք անգամ երեք:
_ Երե՜ք,-ուրախ բացականչեց հիմար արձագանքը:
Պարզ էր, որ թվաբանությունից բան չի հասկանում: Ես էլ որոշեցի նրան հնարավորություն տալ, որ ուղղի իր սխալը, ասացի.
_ Լսի՛ր հարցը և մինչև պատասխանելը կարգին մտածի՛ր:
_ Ո՞ր ն է մեծ ՝ Հռոմը, թե՞ Կոմո լիճը:
_ Լի՜ճը,- պատասխանեց արձագանքը:
_ Դե լավ,հանգիստ թողնենք աշխարհագրությունը: Անցնենք պատմությանը:
_ Ո՞վ է հիմնադրել Հռոմը՝ Ռոմո՞ւլը, թե՞ Կեսարը:
_ Կեսա՜րը,- բղավեց արձագանքը:
Այստեղ ես շատ բարկացա և որոշեցի վերջին հարցը տալ նրան:
_ Մեզանից ո՞վ ավելի քիչ բան գիտի՝ ե՞ս, թե՞ դու:
_ Դո՜ւ,-հանգիստ պատասխանեց արձագանքը:
Չէ՜, միայն թե չասեք, թե արձագանքը հրաշալի բան է, չգովաբանեք, մեկ է՝ չեմ հավատա:

Փոխեցին գլուխները

Մարկոն և Միրկոն`այդ սարսափելի երկվորյակները,  չէին հարգում քերականությունը և տանել չէին կարողանում քերականական վարժությունները: Դժբախտներ, նրանք նույնիսկ չէին պատկերացնում, թե  ինչ կարող է գալ իրենց գլխին: Երեկ Ուսուցիչ Քերականը նրանց  հանձնարարել էր գոյականների մոտ բայեր գրել: Տեսեք, թե ինչ էին գրել այդ անպիտանները:

_ Կատուն ոռնում է։ Այծերը հաչում են։ Գայլը գրում է։ Մուկը մլավում է։ Առյուծը  բառաչում է:
Դեռ չէին գրել վերջացրել, պատուհանի  մոտ  հայտնվեց Առյուծը և  թռավ սենյակ: Նա բարկացած էր.
_ Այդպե՞ս: Ուրեմն  ես բառաչո՞ւմ  եմ՝  բե-ե-ե-ե, բե-ե՜… հիմա ես ձեզ բառաչել ցույց կտամ:
Առյուծը իր աջ  թաթով պոկեց  Մարկոյի գլուխը, իսկ ձախ թաթով Միրկոյի գլուխը  և խփեց  իրար:
Լավ է, որ այդ  երկու  սարսափելի  երկվորյակների   գլուխները չվնասվեցին: Առյուծը գլուխները տեղերում դրեց: Բայց կատաղած Առյուծն ամեն ինչ խառնեց  իրար՝  Մարկոյի  գլուխը դրեց Միրկոյի գլխի տեղը, իսկ Միրկոյի գլուխը՝ Մարկոյի գլխի տեղը: Երբ նրանց մայրիկը տուն եկավ, շատ չարչարվեց և շատ սոսինձ օգտագործեց, որ նրանց գլուխները կրկին դնի իրենց տեղերը: Իսկ սոսինձը հիմա այնքա՜ն թանկ է:

1 2 3 12