Archive of ‘Մայրենի’ category
Մի չքավոր մարդ ձմռանը գնաց այգի՝ պտուղ քաղելու: Եվ տեսնելով, որ ծառերը փայտացած են, սկսեց թշնամանալ, տրտնջալ, հարվածել ու ասել նրանց.
— Ինչո՞ւ պտուղ չունեք, որ ուտեմ ու կշտանամ,— ու սկսեց ավելի չարանալ։
Եվ ծառերից մեկը քաղցրությամբ ու համոզող խոսքով ասաց։
— Մի՛ տրտմիր, ո՜վ մարդ, և իզուր մի՛ բամբասիր, որովհետև, սխալվում ես։ Թեպետ կարիքավոր, բայց ինչո՞ւ չգիտես, որ ձմռանը հանգստանում ենք և զորացնում մեր արմատները, որպեսզի կարողանանք գարնանը ծաղկել, ամռանը սնունդ տալ պտղին և աշնանը հասնել ու կերակրել: Ինչո՞ւ չեկար այն ժամանակ, երբ մարդ, անասուն ու գազան վայելում էին մեր պտուղները։ Այժմ գնա և վերադառնալով հարմար ժամանակ, կեր որչափ կկամենաս։
Եվ գնաց մարդը այդ խոսքի հույսով։
Թշնամանալ-Թշնամի դառնալ:
տրտմել-Տխրել, վշտանալ:
բամբասել- Թաքուն խոսել։
զորացնել-Ուժեղացնել։
Առակը սովորեցնում է, որ ամեն ինչ պետք է անել ճիշտ ժամանակին։ Առակի տղան շատ ծույլ էր։ Տղան պետք է չմռանը չգնար պտուղ հավաքելու, նա պետք է գնար ամռանը, որ ծառերը հասցենին հանգստանալ և զորացնել իրենց արմատները, որպեսզի կարողանան գարնանը ծաղկել, ամռանը սնունդ տալ պտղին և աշնանը հասնել ու կերակրել:Ես առակից հասկացա, որ ամենինչ պետք է անել ժամանակին։
Ես գիտեմ Մայրինի։Ես կարողանում եմ հեքիաթը պատմել։Գիտեմ հորինել՝ հորինուկներ, հանելուկներ, հեքիաթները խառնեմ շրջեմ։Կարողանում եմ մայրիկի մասին աքրոստիկոսներ։Ես հորինում եմ հետաքրքիր հեքիաթներ։Ես մայրենիից գիտեմ ուրիշի ուղակի խոսք։Գիտեմ նախադասություններ կազմել։Ես Կարողանում եմ հեքիաթների առաջադրանքները լրացնել։Ես շատ եմ սիրում մայրենի։Ես գիտեմ կազմել թարս հարցեր և տալ ընկերուհուս, կամ ընկերոջս որ պատասխանի։Ես գիտեմ հորինել
Իմ հորինուկները՝
Ձեռքերի գանգատը,
Աղջիկը և հացը,
Քնքուշ ծաիկն և փոքր մեղուն,
Աշունը անտառում,
Ճամփորդ սեբաստացիները,
Էմիլիի արկածային ճամփորդություն,
Word ծրագիր՝՝
Ես գիտեմ աշխատել word ծրագրով։ Այդ ծրագրում կարողանում եմ՝ գրել, աղյուսակ գծել, նաև կարողանում եմ դնել նկար։Word-ում կաող եմ տառաչափը մեծացնել, փոքրացնել, կարող եմ էջը ձևավորել։Ես կորողանում եմ տառը հաստացնել, կարողանում եմ է տողերը համարակալել։Word ծրագրում կարող եմ աղուսյակ գծել և մեջը գրել։Ես Word ծրագրում կարող եմ հղում դնել։ (ավելին …)
Ի՞նչ կլիներ, եթե ծաղիկները երկնքում աճեին։
Ի՞նչ կլիներ, եթե մենք արևի վրա քայլեինք։
Ի՞նչ կլիներ, եթե ամեն ինչ երկնքում լիներ։
Ի՞նչու պոչը կատու ունի։
Ի՞նչու պատուհանը տուն ունի։
Ի՞նչու էկրանը հեռախոս ունի։
Ի՞նչ կլիներ, եթե մազերը գլուխ ունենաին։
Ի՞նչ կլիներ, եթե ձեռքերը մարմին ունենային։
Երբ գալիս է գարունը, արևը սկսում է ջերմ շողալ։Եղանակը տաքանում է։Ձյունը հալվում է և առուները ուրախ խոխոջում են։Արագիլները ու ծիծեռնակներն վերադառնում են տաք երկրներից՝ ավետելով գարնան գալը բոլորին։ Ու թռչունների գեղեցիկ ծլվլոցը լսվում է ամենուրեք։ Ծառերը բողբոջում են, ծաղիկները՝ արթնանում։Դաշտերը ծածկվում են կանաչ խոտով։Կենդանիները արթնանում են ձմռան խորը քնից։ Ամբողջ աշխարհն է փոխվում գարնան հետ։Գարունը իր հետ ուրախություն է բերում։
Մի անգամ Առյուծ արքան
Մռնչում էր կողի ցավից.
Գազանները ամեն կողմից
Եկան հիվանդ արքային տեսնելու,
Բայց մեջներին չկար աղվեսը:
Էնտեղ մեկն էլ մի պառավ գել
Ասավ.
– Արքա, ախր ի՞նչ կա,
Որ աղվեսը`հաճուճ-մաճուճ
Թիզ ու կեսը, քեզ չի հարգել,
Տես, չի եկել:
Ցավը թողած`արքան գոռաց,
Թե` հա թռեք, էն ըմբոստին
Մոտս բերեք:
Հինգ, վեց գազան ելան հասան,
Էն աղվեսին մի կերպ գտան,
Պատճառն ասին, բերին ատյան:
Արքան գոռաց.
— Ո՞ւր ես, մեռած…
— Ասեմ ձեռաց,-աղվեսն ասաց.
— Տեր վեհափառ, խնդիրս առ,
Որ լսեցի` դու հիվանդ ես,
Էլ ինչ ասեմ, ինձ հո գիտես,
Ինչպես գլխիս կրակ վառած
Եվ պատանս էլ թևիս առած
Հա էստեղ, հա էնտեղ,
Վերջը գտա ցավիդ դեղը,
Գելի մորթին արա մուշտակ,
19 Միսը` շորվա, խմի տաք-տաք,
Քրտնեց կողդ, կանցնի դողդ:
Որ չտվեց էսպես թելին,
Իսկույն գետին դրին գելին:
Արքան հագավ գելի կաշին,
Միսը կերավ նախաճաշին:
Քրտնեց կողը, անցավ դողը
Մեջտեղ գնաց զրպարտողը:
Հարցեր և առաջադրանքներ
1.Դո՛ւրս գրիր քեզ անծանոթ բառերն ու բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Ըմբոստ-չենթարկղ
Ատյան-ժողով
Վեվափառ-բարձր
Զրպարտել-չարախոսել
Շորվա-Մսով յուղով ապուր
- Ինչպիսի՞ն էր ստեղծագործության աղվեսը:
Աղվեսը շատ խորամանկ էր,կեղծավոր, և աղվեսը խաբում էր բոլորին։
- Ինչպիսի՞ն էր ստեղծագործության գայլը:
Գայլ ուշադիր էր, նկատեց աղվեսի բացակայությունը,բայց նաև զրպարտող էր։
- Ստեղծագործությունից դուրս գրի՛ր
3-ական միավանկ և երկվանկ բառ:
Միավանկ |
Երկվանկ |
Դեղ |
Առյուծ |
գել |
Ատյան |
թիզ |
Աղվես |
- Տրված բառերի հականիշները գրի՛ր.
Վախկոտ – անվախ
Մեղավոր – անմեղ
Հիվանդ – առողջ
Ուժեղ – թույլ
Պառավ – երիտասարդ։
- Շարունակի՛ր ըստ օրինակի. Օրինակ՝ ցավ-ցավել
Հիվանդ – հիվանդանալ
Դող – դողալ
Նախաճաշ – նախաճաշել
Քրտինք – քրտնել
Հագուստ-հագնել
Բարի լուսի զանգեր զարկին
Զընգզընգալեն անո՜ւշ, անո՜ւշ.
Լուսը բացվեց մեր աշխարհքին
Ճըղճըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։
Հովտում առուն խոխոջում է
Գըլգըլալեն անո՜ւշ, անո՜ւշ.
Քամին բարակ շընկշընկում է
Զըլզըլալեն անո՜ւշ, անո՜ւշ։
Կռունկն եկավ երամ կապած
Կըռկըռալեն անո՜ւշ, անո՜ւշ,
Կաքավ քարին տաղ է կարդում,
Կըղկըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։
Հարսն ու աղջիկ հանդերն ելան
Շորորալեն անո՜ւշ, անո՜ւշ.
Ծաղկանց բուրմունքն անմահական
Սըլսըլալեն անո՜ւշ, անո՜ւշ։
Հարցեր և առաջադրանքներ։
1.Նկարի՛ր քո սիրելի քառատողը։
2.Դուրս գրի՛ր գունավորած բառերը և գրի՛ր այդ բառերի հակառակ իմաստ ունեցող բառերը։
Բացվեց-փակվեց
Բարակ-հաստ
Անուշ-դառը
Եկավ-գնաց
3.Նկարագրի՛ր գարնան առավոտը ըստ բանաստեղծության։
Գարունը գալիս է զանգերի զրնգոցով։Լույս է բացվում աշխարհին։Հովտում առում խոխոջում է։ Քամին բարակ փչում է։Կռունկ է գալիս երամ կապած։Կաքավը քարին տաղ է կարդում։Հարսն ու աղջկ հանդեր են ելնում։
4.Նկարագրի՛ր գարնան առավոտը քո բառերով։
Արևի առաջին շողերի հետ բնությունը արթնանում է։Մեղմ փչում է քամին։Արևի շողերից արթնանում են թռչունները։Նրանց ուրախ երգից ժպտում են ծառերն ու ծաղիկներն։
5.Դուրս գրի՛ր երկվանք և եռավանկ բառեր։
Բարի, լուսի, զանգեր, անուշ,բացվեց,աշխարհքին,հովտում, առուն, խոխոջում, քամին,կռունկն, եկավ, երամ,կապած, կաքավ, քարին, կարդում,աղջիկ, հանդերն, ելան,ծաղկանց, բուրմունքն։
Լինում է, չի լինում մի աղքատ մարդ։ Էս աղքատ մարդը գնում է դառնում մի ձկնորսի շալակատար։ Օրական մի քանի ձուկ է աշխատում, տուն բերում, նրանով ապրում են ինքն ու կինը։
Մի անգամ էլ ձկնորսը մի սիրուն ձուկ է բռնում, տալիս իր շալակատարին, որ պահի, ինքն էլ ետ ջուրն է մտնում։ Էս շալակատարը գետափին նստած՝ նայում է նայում էն սիրուն ձկանն ու միտք անում.
— Տեր աստված,- ասում է,- սա էլ, որ մեզ նման շունչ կենդանի է, դու ասա՝ սա՞ էլ մեզ նման ծնող ունի, ընկեր ունի, աշխարհքից բան է հասկանում, ուրախություն կամ ցավ է զգում՝ թե չէ…
Հենց էս մտածելու ժամանակ ձուկը լեզու է առնում.
— Լսի ,- ասում է,- մարդ-ախպեր։ Ընկերներիս հետ ես խաղում էի գետի ալիքների մեջ։ Ուրախությունից ինձ մոռացա ու անզգույշ ընկա ձկնորսի ուռկանը։ Հիմի, ով գիտի, իմ ծնողն ինձ որոնում է ու լաց է լինում, հիմի ընկերներս տխրել են։ Ես էլ, տեսնում ես, ինչպես եմ տանջվում, շունչս կտրում է ջրից դուրս։ Ուզում եմ էլ ետ գնամ ապրեմ ու խաղ անեմ նրանց հետ էն պաղ ու պարզ ջրերում։ Էնպես եմ ուզում, էնպես եմ ուզո՜ւմ… Եկ խեղճ արի, ազատ արա ինձ, բա´ց թող, բաց թող գնամ…
Էսպես էր ասում ցա՜ծ, շատ ցա՜ծ ձենով, ցամաքած բերանը թաց ու խուփ անելով։
Էս շալակատարի մեղքը գալիս է, առնում է ետ գցում գետը։
— Գնա, սիրուն ձկնիկ, թող լաց չլինի քո ծնողը։ Թող չտխրեն քո ընկերները։ Գնա ապրի ու խաղ արա նրանց հետ։
Ձկնորսը սաստիկ բարկանում է շալակատարի վրա։
— Տո՛ ախմախ,- ասում է,- էստեղ ջրի մեջ թրջվելով ձուկն եմ բռնում, դու իմ աշխատանքն առնում ես էլ ետ ջուրը գցո՞ւմ… Դե գնա կորի, էլ իմ աչքին չերևաս, էլ իմ շալակատարը չես էս օրից, գնա սովից մեռի։ Ձեռի տոպրակն էլ խլում է ու ճամփու դնում։
— Հիմի ես ո՞ւր գնամ, ի՞նչ անեմ, ո՞նց ապրեմ…- տարակուսած մտածելով դառն ու դատարկ վերադառնում է աղքատը դեպի տուն։ Էս տխուր մտածմունքի ժամանակ ճամփին դեմը դուրս է գալի մի մարդակերպ Հ֊րեշ՝ առաջը մի գեղեցիկ կով։
— Բարի օր, ախպերացու, էդ ի՞նչ ես մոլորել, ի՞նչ ես միտք անում,- հարցնում է Հ֊րեշը։
Աղքատը պատմում է իր գլխին եկածը, թե ինչպես հիմի մնացել է անգործ, անճար ու չի իմանում, թե ոնց պետք է ապրեն ինքն ու իր կինը։
«Լսի՛, բարեկամ,- ասում ՛է Հրեշը։ -էս կաթնատու կովը ես քեզ կտամ երեք տարվան ժամանակով։ Ամեն օր էնքան կաթը տա, որ քու կնիկդ ու դու կուշտ-կուշտ ուտեք, ապրեք։ Երեք տարին լրացավ թե չէ, հենց էն գիշերը կգամ ձեզ հարց կտամ։ Թե հարցիս պատասխանեցիք՝ իմ կովը ձեզ լինի, թե չէ՝ երկուսդ էլ իմն եք, տանելու եմ, ինչ ուզեմ կանեմ։ Համաձայն ե՞ս։
— Մի բան՝ որ առանց էն էլ սովից մեռնելու ենք,- մտածում է աղքատը,- կովը կտանեմ, էս երեք տարին կապրենք, մինչև երեք տարվա լրանալն էլ աստված ողորմած է։ Մի տեղից մի դուռ կբացվի, կամ գուցե հենց պատասխանը տալիս ենք, ով գիտի…
— Համաձայն եմ,- ասում է, ու կովն առաջն անում, տանում տուն։
Երեք տարի կթում են, լիուլի ուտում, ապրում։ Չեն էլ նկատում, թե ինչպես անցավ երեք տարին, և ահա հասնում է նշանակած օրը, որ հրեշն էն գիշեր պիտի գա։
Մարդ ու կնիկ վերջալույսի տակ տխուր նստում են դռանը ու միտք են անում, թե ինչ պատասխան տան հրեշին կամ ով գիտի՝ ինչ կհարցնի նա. ո՞վ կիմանա Հ֊րեշի միտքը։
— Ա´յ թե ինչ դուրս կգա, երբ մարդ Հ֊րեշի հետ գործ բռնի… հրեշի հետ հաշիվ ունենա… հրեշից լավություն ընդունի…- հառաչելով զղջում էին մարդ ու կին, բայց անցկացածն անց էր կացել, էլ հնար չկար։ Իսկ զարհուրելի գիշերն արդեն վրա էր հասնում։
Էս ժամանակ նրանց մոտենում է մի անծանոթ գեղեցիկ երիտասարդ։
— Բարի իրիկուն,- ասում է,- ճամփորդ մարդ եմ. մութն ընկնում է, ես էլ հոգնած եմ, հյուր չե՞ք ընդունի ձեր տանն էս գիշեր։
— Ընչի չէ, ճամփորդ ախպեր, հյուրն աստծունն է։ Բայց մեզ մոտ վտանգավոր է էս գիշեր։ Մենք հրեշից մի կով ենք առել էն պայմանով, որ երեք տարի կթենք, ուտենք, երեք տարուց ետը գա մեզ հարց տա, թե պատասխանենք, կովը մեզ լինի, թե չէ՝ իր գերին ենք։ Հիմի ժամանակը լրացել է, էս գիշեր պիտի գա, մենք էլ չգիտենք, թե ինչ պատասխան տանք։ Հիմի մեզ ինչ անի մենք ենք մեղավոր, վայ թե քեզ էլ վնասի։
— Բան չկա, որտեղ դուք՝ էնտեղ էլ ես, պատասխանում է օտարականը։
Համաձայնում են. հյուրը մնում է։
Մին էլ կեսգիշերին դուռը դղրդում է։ Ո՞վ է.- Հրեշը։ Եկել եմ որ եկել եմ, դե պատասխանս տվեք։ — Ինչ պատասխան, սարսափից մարդ ու կնկա լեզուն կապվում է, մնում են տեդները քարացած։
— Մի՛ վախենաք, ես ձեր տեղակ սրա պատասխանը կտամ,- ասում է երիտասարդ հյուրը ու գնում է դեպի դուռը։
— Եկել ե՜մ,- դռան ետևից ձայն է տալիս Հրեշը։
— Ես էլ եմ եկե՜լ,- պատասխանում է ներսից հյուրը։
— Որտեղի՞ց ես եկել։
— Ծովի էն ափից։
— Ընչո՞վ ես եկել։
— Կաղ մոծակը թամքել եմ, վրեն նստել եմ, եկել։
— Ուրեմն ծովը պստիկ է եղել։
— Ի՜նչ պստիկ, արծիվը չի կարող մի ափից մյուսը թռչի։
— Ուրեմն արծիվը ճուտ է եղել։
— Ի՞նչ ճուտ, թևերի շվաքը քաղաք է ծածկում։
— Ուրեմն քաղաքը շատ է փոքրիկ։
— Ի՜նչ փոքրիկ, նապաստակը մի ծայրից մյուսը չի հասնի։
— Ուրեմն նապաստակը ձագ է։
— Ի՛նչ ձագ. մորթին մի մարդու քուրք դուրս կգա, գլխարկն ու տրեխն էլ ավել։
— Ուրեմն մարդը թզուկ է։
— Ի՜նչ թզուկ, ծնկան ծերին աքլորը ծուղրուղու կանչի, ձենը ականջը չի հասնիլ։
— Ուրեմն խուլ է։
— Ի՛նչ խուլ, սարում որ պախրեն խոտ պոկի, նա կլսի։ Հրեշը մնում է կապված, մոլորված. զգում է, որ ներսը մի ուժ կա իմաստուն, համարձակ, անհաղթելի, էլ չի իմանում ինչ ասի, սուս ու փուս քաշվում, կորչում է գիշերվա խավարի մեջ։
Սրանք նոր մեռած տեղներիցը ետ են գալի, ուրախանում աշխարհքովը մին են լինում։ Հետն էլ բացվում է բարի լուսը, և երիտասարդ հյուրը վեր է կենում, մնաք բարով է ասում, որ գնա իր ճանապարհը։
— Չենք թողնի, որ չենք թողնի,- առաջը կտրում են մարդ ու կին.- դու որ փրկեցիր մեր կյանքը, ասա՛, ինչով ետ վճարենք քո լավությունը…
— Չէ՜, անկարելի բան է, պետք է գնամ իմ ճանապարհը։
— Դե գոնե անունդ ասա, եթե լավությունդ կորչի ու չկարողանանք ետ վճար՛ել, գոնե իմանանք, թե ում ենք օրհնելու…
— Լավություն արա ու թեկուզ ջուրը գցի, չի կորչի։ Ես հենց էն Խոսող ձուկն եմ, որի կյանքը դու խնայեցիր…- ասում է անծանոթն ու չքանում ապշած մարդ ու կնկա աչքերից։
Հարցեր և առաջադրանքներ
- Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։
- Թվարկի՛ր հեքիաթի հերոսներին և յուրաքանչյուրին մեկ բառով բնութագրի՛ր:
- Ի՞նչ է ասում ձուկը շալակատարին: Նշի՛ր այդ հատվածը:
- Ինչպիսի՞ն էր ձուկը:
- Իսկ շալակատարը ինչպիսի՞ մարդ էր:
- Նշի՛ր վերջալույսը նկարագրող հատվածը, paint նկարչական ծրագրով նկարի՛ր այն և տեղադրի՛ր բլոգումդ:
- Հեքիաթը ձկան անունից համառոտ պատմի՛ր:
- Նամակ գրի՛ր ձկանը:
Ժամանակով մի հարուստ թագուհի է լինում։
Մի օր նա որոշում է գնալ աստծու մոտ, որ իմանա թե ինչու է նա միշտ տխուր։ Գնում է, գնում հանդիպում է մի աղբյուրի։ Աղբյուրից շատ քիչ ջուր էր գալիս, և աղբյուրը շատ տխուր էր։
Աղբյուրը թագուհուն ասաց․
-Քանի որ դու գնում ես աստծու մոտ,խնդրում եմ ասա ,որ մի աղբյուր կա, նա միշտ չոր է։ Իսկ կողքի աղբյուրներից միշտ ջուր է գալիս։
-Լավ,- ասում է թագուհին ու շարունակեց ճանապարհը ։ Գնում է, գնում հանդիպում է մի արքայազնի։Արքայազնը ասում է․
-Եթե գնում ես աստծու մոտ , կասես մի երիտասարդ արքայազն կա, նա միշտ տխուր է։
-Լավ,- պատասխանեց թագուհին ու շարունակեց ճանապարհը։ նա հասավ աստծու մոտ։Թագուհին պատմեց իր և մյուսների դարդերը։
Աստված արքայազնին ասաց,որ նա պետք է մի ընկեր գտնի, որ ուրախ լինի։ Աստված աղբյուրին ասաց, որ աղբյուրի մեջ ոսկի կա այն պետք է հանել։Թագուհուն էլ ասաց, որ պետք է ամուսնանալ և մի լավ , բարի գործ անել։Թագուհին հետ է վերադառնում հանդիպում է արքայազնին։
-Արքայազն, քեզ աստված ասաց, որ դու մի ընկեր պետք է գտնես։
-Լավ,- պատասխանում է արքայազնը։-Դու եղիր իմ ընկերը ։
Թագուհին համաձայնվում է ։ Միասին գնում են աղբյուրի մոտ։ Աղբյուրին ասում է․
-Քո մեջ մի ոսկի կա ուզում ես հանենք, որ դու չոր չմնաս։
-Հանեք խնդրում եմ։
-Լավ, հիմա կհանենք։
Արքայազնը օգնում է թագուհուն հանել ոսկին, բարի գործ անել։ Աղբյուրից սկսում է առատ ջուր հոսել։
Դրանից հետո նրանք ամուսնանում են, մեծ խնջույք են անում ու երջանիկ ապրում։
Ժամանակով մի աղքատ մարդ է լինում, անունը Փանոս։ Ինքը մի բարի մարդ է լինում, բայց ինչ գործ որ բռնում է՝ ձախ է գնում։ Դրա համար էլ անունը դնում են Ձախորդ Փանոս։ Ունեցած-չունեցածը մի լուծ եզն է լինում, մի սել ու մի կացին։ Մի օր եզները սելում լծում է, կացինը առնում գնում անտառը փետի։ Անտառում էս Փանոսը միտք է անում, թե՝ մի բան որ ծառը կտրելուց ետը մին էլ նեղություն պետք է քաշեմ՝ ահագին գերանը գետնից բարձրացնեմ գցեմ սելի մեջը, ավելի լավ է՝ հենց սելը լծած բերեմ ծառի տակին կանգնեցնեմ, որ ծառը կտրեմ թե չէ, ընկնի մեջը։
Ասածն արած է։
Եզներով սելը բերում է մի մեծ ծառի ներքև կանգնեցնում, ինքը անցնում է վերի կողմը, կացինը քաշում՝ թրխկ, հա թրխկ։ Շատ է քաշում թե քիչ, էդ էլ ինքը կիմանա, ծառը ճռճռալով գալիս է զարկում, տակովն անում սելը ջարդում, եզներն էլ հետը։ Փանոսը մնում է ապշած կանգնած։ Ի՞նչ պետք է անի։ Կացինը վերցնում է ու ծոծրակը քորելով ճամփա է ընկնում դեպի տուն։
Ճամփին մի լճի ափով անց կենալիս է լինում։ Տեսնում է մեջը վայրի բադեր են լողում։ Ասում է՝ գլուխը քարը, չեղավ չեղավ, արի գոնե մի բադ սպանեմ, տանեմ տամ կնկանս։ Ասում է ու կացինը պտտում, շպրտում դեպի բադերը, որ մինն սպանի, բադերը ճղճղալով ցրվում են, փախչում են, որը եղեգնուտն է մտնում, որը թռչում գնում, կացինն էլ ընկնում է լճի խոր տեղը, տակն անում, կորչում։ Փանոսը մնում է լճի ափին կանգնած միտք անելիս։ Ի՞նչ անի, ի՞նչ չանի։ Շորերը հանում է դնում լճի ափին, ինքը մտնում մեջը, որ կացինը հանի։ Գնում է, գնում, քանի առաջ է գնում, ջուրն էնքան խորանում է, տեսնում է կարող է խեղդվել, ետ է դառնում, դուրս գալի։
Դու մի՛ ասիլ՝ Փանոսը որ լիճն է մտնում ու խորը գնում, էդ ժամանակ լճափով մի անցկենող է լինում, տեսնում է էստեղ թափած շորեր կան, եղեգնուտի մեջ խորը գնացած Փանոսին էլ չի նկատում, էս շորերը հավաքում է, առնում գնում։
Փանոսը լճից դուրս է գալի, տեսնում շոր չկա։ Մնում է տկլոր կանգնած։
Միտք է անում. «Ի՜նչ անեմ, տեր աստված, էսպես տկլոր ո՜ւր գնամ»։
Սպասում է մինչև մութն ընկնի։ Մթան հետ վեր է կենում գնում գյուղը։ Որ գյուղին մոտենում է, ասում է՝ էսպես տկլոր որ գնամ մեր տունը, տանըցիք ի՞նչ կասեն։ Արի գնամ ախպորիցս շոր առնեմ հագնեմ՝ էնպես գնամ կնկանս մոտ։
Ճամփեն ծռում է դեպի ախպոր տունը։
Դո´ւ. մի ասիլ՝ էդ գիշեր էլ ախպոր մոտ մեծարք կա, քեֆի էլ էն տաք ժամանակն է։ Դուռը ծերպ է անում, տեսնի ով կա, ով չկա, հյուրերից մինը կարծում է, թե շունն է, ձեռի կրծած ոսկորը շպրտում է դեպի դուռը, ոսկորը դիպչում է աչքին, աչքը հանում։
Փանոսը ցավից վայ՜վայ անելով ետ է դառնում, շներն էս ձենի վրա վեր են կենում, տեսնում են, օհո՛, մթնումը հրես մի տկլոր օքմին, ու չորս կողմից վրա են տալիս։ Շների հաչոցի վրա մարդիկ դուրս են թափվում, տեսնում են՝ մի տկլոր մարդ փախած գնում է, շները ետևից։ Առանց երկար ու բարակ մտածելու վճռում են, որ կա թե չկա սա սատանա է։
Բավական տեղ ղըչըղու տալով, հայհոյելով, հարայ-հրոցով ընկնում են ետևից, հալածում, տանում գցում անտառները։
Շներն էլ ետևիցը մի ճուռը պոկում են, ու էսպես տկլոր, աչքը հանած, կաղին տալով՝ խեղճ Փանոսը գնում է կորչում։
Մյուս օրը գյուղում տարածվում է, թե հապա չեք ասիլ՝ «Փանոսը կորել է։ Գնացել է անտառը փետի ու ետ չի եկել»։ Գեղահավան հավաքվում են գնում, գնում են անտառը ման գալի, սելն ու եզները գտնում են ծառի տակին ջարդված, ինքը չկա։
Դես Փանոս, դեն Փանոս. հարց ու փորձով հագուստն էլ գտնում են մեկի մոտ։
— Ա՛յ մարդ, էս հագուստը ո՞րտեղից է ընկել քեզ մոտ։
— Թե՝ ախպեր, էս հագուստը էսպես մի լճի ափին վեր ածած էր, հավաքեցի բերի։
Գնում են լճի չորս կողմը պտտում, կանչում՝ «Փանո՜ս, Փանո՜ս», Փանոսը չկա։
Վճռում են որ Փանոսը խեղդվել է։
Գալիս են ժամ ու պատարագ են անում, քելեխը տալիս։ Կնիկն էլ մի քիչ սուգ է անում, Փանոսին գովում, ափսոսում, հետո մի ուրիշ մարդ է ուզում, հետը պսակվում գնում։
Մի լուծ եզ – սայլին կամ գութանին լծելու 2 եզ
Տակով անել – տակը գցել, վրան ուլ գալ, ծածկել
Մեծարք – քե, ուրախություն, մեծարանք
Օքմին – մարդ
տակն անել – այստեղ՝ ինչ-որ բանի (ջրի) տակն անցնել, սուզվել
դուռը ծերպ անել – դուռը մի քիչ բացել
եղեգնուտ – եղեգով պատված տեղ
վեր ածած – թափված
գեղահավան – ամբողջ գյուղով
ղըչրղու – աղմուկ-աղաղակ
Հարցեր և առաջադրանքներ
1.Փորձի՛ր բացատրել:
Գործը ձախ գնալ-անհաջողության գնալ
միտք անել-մտածել
ձենի վրա վեր են կենում-ձայնից արթնանալ
տակն անել-վախենալ
ճամփան ծռել-ճամփան փոխել
քեֆի տաք ժամանակն է-ուրախության ժամանակ
վրա տալ-հարձակվել
մթան հետ-երբ մութը ընկավ
գլուխը քարը-ոչինչ, որ այդպես եղավ
դես Փանոս, դեն Փանոս-այս ու այն կողմ փնտրում են Փանոսին։
- Պատմի՛ր Փանոսի որսորդության մասին:
Փանոսը, երբ ուզում էր բադերին որսալ, կացինը շպրտում է բադերի կողմը և կացինը ընկնում է ջուրը։Նա չի կարողանում որսալ բադերին և կացինը կորցնում է ջրում։
3. Տեքստում այս նախադասությունները գտի՛ր և ավարտի՛ր:
Ինքը մի բարի մարդ է լինում, բայց ինչ գործ որ բռնում է՝ ձախ է գնում:
Շատ է քաշում, թե՝ քիչ էդ էլ ինքը կիմանա, ծառը ճռճռալով գալիս է զարկում, տակովն անում սելը ջարդում, եզներն էլ հետը։
Ասում է՝ գլուխը քարը չեղավ չեղավ, արի գոնե մի բադ սպանեմ, տանեմ տամ կնկանս։
Դո´ւ. մի ասիլ՝ էդ գիշեր էլ ախպոր մոտ մեծարք կա, քեֆի էլ էն տաք ժամանակն է:
- Ձախորդ Փանոսին նամակ գրի՛ր:
Բարև, Ձախո՛րդ Փանոս։ Ինչպե՞ս ես։Մի փոքր որ ուշադիր լինեիր, այդպիսիս փորձանքների մեջ չէիր ընկնի։
- Հեքիաթը Փանոսի անունից համառոտ պատմի՛ր:
Ես ունենում եմ մի լուծ եզ։ Մի օր էլ կացինս վերցնում եմ ու գնում անտառ փայտ կոտրելու։ Եզներով սայլը բերում եմ մի մեծ ծառի տակ կանգնեցնում, ես անցնում եմ վերի կողմը, կացինը քաշում եմ՝թրխկ, հա թրխկ։ Շատ եմ քաշում թե քիչ, ծառը ճռճռալով գալիս է զարկում, տակովն անում, սելը ջարդում, եզներն էլ հետը։ Ես մնում եմ ապշած կանգնած։ Ի՞նչ պետք է անեի։ Կացինը վերցնում եմ ու ծոծրակս քորելով ճամփա եմ ընկնում դեպի տուն։
Ճամփին մի լճի ափով անցնելիս եմ լինում։ Տեսնում եմ մեջը վայրի բադեր են լողում։ Ասում եմ՝ գլուխը քարը, չեղավ չեղավ, արի գոնե մի բադ սպանեմ, տանեմ տամ կնկանս։ Ասում եմ ու կացինը պտտում, շպրտում դեպի բադերը, որ մինն սպանվի, բադերը ճղճղալով ցվրվում են, փախչում են, որը եղեգնուտն է մտնում, որը թռչում գնում, կացինն էլ ընկնում է լճի խոր տեղը։Մտնում եմ ջուր կացինս հանեմ,վախենում եմ խեղդվեմ և դուրս եմ գալիս տեսնում եմ շորերս չկա։ Մնում եմ տկլոր կանգնած։Մտածում եմ ի՜նչ անեմ, տեր աստված, էսպես տկլոր ո՜ւր գնամ։Սպասում եմ որ մութը ընկնի գնամ գյուղ։Գյուղ եմ մտնում մտածում եմ՝ էսպես տկլոր որ գնամ մեր տունը, տանըցիք ի՞նչ կասեն։ Գնամ ախպորիցս շոր առնեմ հագնեմ՝ էնպես գնամ կնկանս մոտ։Այդ գիշեր եղբորս տանը քեֆ է լինում։Դուռը ծեծում եմ տեսնեմ ով կա ով չկա։Հյուրերից մեկը կարծում է, թե շունն է, ձեռի կրծած ոսկորը շպրտում է դեպի դուռը, ոսկորը դիպչում է աչքիս, աչքս հանում է։ Ցավից գոռալով փախնում եմ անտառ, շներն էլ ընկնում են իմ հետևից։ Ես ել վախից անտառի խորքն եմ եկել։