Archive of ‘Ուսումնական աշուն’ category

Վախթագն Անանյանի «Հավատարիմ ընկերս» պատմվածքը

Ես կարդացել եմ Վախթանգ Անանյանի պատմվածքներից  «Հավատարիմ ընկերս»-ը պատմվածքը։Այն ինձ շատ դուր եկավ։Պատմվածքը  շան հավատարմության  մասին է։Զանգին ՝հեղինակի հավատարիմ ընկերը,  փրկում է նրա կյանքը՝ օգնելով գետից դուրս գալ և իր հաչոցով մարդկանց օգնության է կանչում ։

Անծանոթ բառեր

Ինձ անծանոթ բառեր  Վախթանգ Անանյանի «Հավատարիմ Ընկերս» պատմվածքից։՝

 

Եղեգնուտ-   եղեգով պատված տեղ։

Մատնել-       դավաճանել։

Կոտորակ-    մանրագնդակ։

Թիավարել-  թին ջրի մեջ շարժել։

Կոորուստ-   կորչելը, կորցնելը:

(ավելին …)

Վախթանգ Անանյան Հավատարիմ ընկերս

1 մաս

Հրացանը ձեռքիս պատրաստ բռնած իջնում եմ բլրի քարքարոտ լանջով։

Ներքևում փռված է կապուտակ ու ծիծաղուն Այղր լիճը։

Եղեգնուտում բադեր երևացին։ Սկսեցի զգուշությամբ առաջ գնալ, բայց Զանգին՝ իմ որսի շունը՝ ինձ մատնեց. բադերն իսկույն ոասկացան, որ ես որսկան եմ։ Հենց որ հրացանս մեկնեցի՝ ճղճղոցով թռան։ Բայց ո՜ւր պիտի փախչեն. կոտորակը ոասավ նրանց ետևից և բադերից մեկը մնաց ջրի երեսին ու թևերը թափահարելով սկսեց տարուբերվել։

Զանգին թեև շատ փոքր էր ու դեռ կարգին լողալ չգիտեր, բայց ուրախության կլանչներ արձակեց և ջուրը նետվեց։

— Զա՛նգի, Զա՛նգի…

Բայց նա ուշադրութիւյուն չդարձրեց ու սկսեց լողալ, դունչը ջրից վեր ցցած։ Ափին մի նավակ կար, նստեցի ու թիավարեցի։

— Զա՛նգի, դե՛սը, Զա՛նգի,— կանչում եմ ես։ Ուզում եմ հասկացնել, որ դեպի իմ կողմը լողա։ Բայց նա ջրի հետ կռվելով դեպի բադն է շարժվում։

(ավելին …)