Archive of ‘Ռադիո’ category

«Ուրախ արևներ» տեղեկատվական ռադիո.Ամենամեծ ծաղկի մասին

 

Ամորֆոֆալուսը համարվում է աշխարհի ամենագարշահոտ ծաղիկը: Այն անվանում են նաև վուդու շուշան կամ դիածաղիկ: Ծաղկի հոտն իրոք նման է դիակի, նեխած մսի կամ ձկան հոտի: Այս արևադարձային բույսն աճում է Ինդոնեզիայում, Հարավային Ասիայում, Ավստրալիայում և Աֆրիկայում: Ամորֆոֆալուսների ցեղի մեջ մտնում է ծաղկի ավելի քան 90 տարատեսակ: Ամորֆոֆալուսը հիմնականում քնած վիճակում է գտնվում և ծաղկում է տարեկան միայն մեկ անգամ (կամ ավելի հազվադեպ)` 3-15 օրով: Ամորֆոֆալուսը սկսում է ծաղկել 4-5 տարեկան հասակից: Ծաղկի հասակը կարող է հասնել մինչև 2,5 մետրի, իսկ լայնքը` 1,5 մետրի։

Բնության մեջ ամորֆոֆալուսն արդեն չափազանց հազվադեպ է հանդիպում: Ծաղկի գարշահոտության պատճառով մարդիկ այն ուղղակի վերացնում են: Այն հիմնականում կարելի է հանդիպել բուսաբանական այգիներում և էկզոտիկ բույսերի սիրահարների մոտ:Չնայած անտանելի հոտին` ամորֆոֆալուսն իրոք շատ գեղեցիկ ծաղիկ է և չափազանց հետաքրքրում է զբոսաշրջիկներին և բուսասերներին: Ծաղկի տեսակներից մեկը` ամորֆոֆալուս տիտանիումը, համարվում է աշխարհի ամենամեծ ծաղիկը: