Արտաշես

Արտաշես Ա հայտնի է նաև որպես Արտաշես Բարեպաշտ կամ  ԲարիԱրտաշես Մեծ։ Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորության հիմնադիր-արքան է, որը կառավարել է մ․թ․ա․ 189-160 թվականներին։ Նախքան հայոց միապետ դառնալը, եղել է բարձրաստիճան զինվորական Սելևկյան թագավոր Անտիոքոս Մեծի բանակում և վերջինիս օժանդակությամբ Երվանդունյաց Երվանդ Դ-ից նվաճելով Հայաստանը կարգվել է տեղի կառավարիչ։Արտաշեսը ծնվել է մ.թ․ա. 230 թվականին տոհմիկ ազնվական Զարեհ Երվանդունու ընտանիքում։ Ըստ հայոց ավանդապատման՝ մ․թ․ա․ 220 թվականին, երբ Արտաշեսը տասը տարեկան էր, Երվանդունյաց թագավորությունում իշխող Երվանդ Դ-ն հրաման է արձակում սպանել ազնվական ընտանիքներից սերող բոլոր այն պատանիներին, որոնք կարող էին հավակնել Մեծ Հայքի թագավորության գահին՝ արյան իրավունքով։ Մովսես Խորենացին հաղորդում է, որ Երվանդ Դ-ի հալածանքներից մանկահասակ Արտաշեսին պաշտպանելու համար, նրա ստնտու-դայակը, որի անունը պատմահայրը չի հիշատակում, վերջինիս փախցնում է Կապուտանից դեպի հյուսիս և ապաստանում Հեր գավառում, որտեղից էլ  իր խնամակալ Սբրատ Բագրատունու հետ  անցնում է սահմանը և նրանք ապաստանում են Սելևկյանների տերությունում։

Գիսանե

Գիսանե, հայկական պանթեոնի աստված։ Ավանդազրույցների համաձայն՝ Գիսանեի անունը բացատրվում է գես (ծամ, մազ) բառով, այսինքն՝ իբր նա և իր տաճարի սպասավորներն ունեցել են երկար մազեր։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Գիսանեն և նրա եղբայր Դեմետրը Հնդկաստանից Հայաստան փախած ու Տարոն գավառում հաստատված արքայորդիներ էին։ Նրանք իրենց հետնորդների կողմից պաշտվել ու աստվածացվել են, նրանց պատվին արձաններ ու տաճարներ են կառուցվել

🌏Ինչպես է ստեղծվել աշխարհը🌏

Աստված աշխարհը ստեղծել է ոչնչից:Ամեն ինչ սկիզբ ունի, բայց Աստված անսկիզբ է :
Նա ամեն ինչ ստեղծեց Իր անսահման բարության պատճառով, որպեսզի արարածները Իրենից ստանան այնքան բարիք, որքան կարող են ընդունել: Աստված ամեն ինչ արարեց Իր խոսքով, քանզի Նա ամենակարող է: Նա աշխարհը ստեղծեց  6 օրվա ընթացքում:  «Աստծո մեկ օրը հազար տարի է» : Այնպես որ, այդ օրերը կարող ենք անվանել նաեւ դարեր կամ դարաշրջաններ: Եվ սակայն դա էլ խիստ պայմանական է:Առաջին օրը Աստված ստեղծեց լույսը: Այն ոչ թե արեգակից կամ կրակից արձակվող լույսն էր, այլ նյութականության առաջին դրսեւորումը:Երկրորդ օրը Նա ստեղծեց հաստատությունը, այսինքն՝ այն անսահման տարածությունը, որը շրջապատում է մեր երկրագունդը՝ տեսանելի երկինքը:Երրորդ օրը Աստված ջուրն անջատեց ցամաքից: Ցամաքի վրա առաջացան ջրատար խորություններ՝ գետեր, լճեր, ծովեր: Այսպիսով, երբ ավարտվեց ջրի եւ ցամաքի բաշխումը, եւ ստեղծվեցին կյանքի համար անհրաժեշտ պայմաններ, Արարչի հրամանով երկրի վրա հայտնվեցին բույսերի բազմաթիվ տեսակներ:Արարչության չորրորդ օրը Աստծո հրամանով մեր երկրագնդի վրա շողացին երկնային լուսատուները՝ արեւը, լուսինը, աստղերը: Հինգերորդ օրը Աստված ստեղծեց ջրում ապրող կենդանիներին եւ օդում թռչող թռչուններին: Վեցերորդ օրը Աստված ստեղծեց կենդանիներին եւ վերջապես՝ մարդուն: Իսկ յոթերորդ օրը Տերը հանգստացավ Իր բոլոր գործերից, այսինքն՝ դադարեց արարչագործել: Նա օրհնեց այդ օրը եւ մարդուն էլ պատվիրեց շաբաթվա յոթերորդ օրը չաշխատել, այլ հանգստանալ՝ թողնելով կենցաղի հոգսերը եւ ամբողջովին նվիրվելով աստվածպաշտության:

 

Մինաս Ավետիսյան

Մինաս Ավետիսյանը ծնվել է 1928 թվականի հուլիսի 20–ին, Ջաջուռում։ Ասում են Մինաս Ավետիսյանը մի ուրիշ գույն ու լույս բերեց հայկական մշակույթ, նա նորի՝ նոր մտածելակերպի գեղանկարչության պատմություն կերտեց իր արվեստով, որի արմատները ձգվում են դեպի հայկական մանրանկարչությունը:
Շուրջ 500 կտավ՝ յուրահատուկ գունային խիստ հակադրություններով երբեմն քնարական, երբեմն լուսավոր, երբեմն էլ՝ ողբերգական։Մինասը ստեղծել է հայկական գյուղաշխարհն արտացոլող կոմպոզիցիաներ, բնանկարներ, ինչպես նաև դիմանկարներ, նատյուրմորտներ, որմնանկարներ։
«Դեր Զորի ճանապարհին» կտավը նկարվել  է յուներկով 1965 թվականին և
այրվել է հրդեհի ժամանակ։

Էպոս

Էպոսը քնարաէպիկական ժանրի ստեղծագործություն է, որը ներկայացնում է տվյալ ազգի մշակույթը և ազգային առանձնահատկությունները :Այն գրված է պատմական իրադարձությունների հիման վրա, որոնք հիմնականում պատկանում են ակունքներին ընկած նախնադարյան հասարակարգերի ընդերքին, և ժողովրդական ավանդությունների հիման վրա: Էպոսներում սովորաբար նկարագրվում է տվյալ ազգի պատմությունը և ազատության համար պայքարը:Էպոսները սովորաբար գրվում են չափածո բանաստեղծության նման :Սովորաբար դրանք պատկանում են երեք գրականական ժանրերի՝ էպիկական, քնարական և դրամատիկական:
Հայկական մշակույթում «Սասնա ծռեր» ազգային էպոսն առանձնահատուկ տեղ է գրավում: Այն ծնունդ է առել Հայկական լեռնաշխարհի ամենագողտրիկ անկյուններից մեկում՝ Սասունում: Սասունը պատմական Մեծ Հայքի Աղձնիք նահանգի տասներորդ գավառն է, որը տարածվում է Հայկական Տավրոս լեռների վրա: Սասունը լեռնային երկրամաս է, որի տարածքում են գտնվում հայտնի Ծովասար և Մարաթուկ լեռնագագաթները:«Սասնա ծռեր»-ը կազմված է չորս ճյուղից ՝«Սանասար և Բաղդասար», «Մեծ Մհեր», «Սասունցի Դավիթ» և «Փոքր Մհեր»:

Голубь

Голубь  широко известная птица. Они живут по всему земному шару, кроме полярных и антарктических районов. Среди них особое место занимают почтовые голуби, которые служили человеку пернатыми почтальонами на протяжении нескольких столетий.

У голубей маленькая голова и плотное тело с мощной летательной мускулатурой,. Клюв короткий. Когда голубь ищет корм, то кивает головой. Ноги у птиц короткие, но сильные, с цепкими пальцами, ведь многие из них прекрасно лазают по веткам.

Մինաս Ավետիսյան

Մինաս Ավետիսյանը ծնվել է 1928 թվականի հուլիսի 20–ին, Ջաջուռում։ Համեմատաբար ուշ է սկսել զբաղվել գեղանկարչությամբ։ Պատանի հասակում տարված է եղել Մարտիրոս Սարյանի արվեստով։ Առաջին անգամ նկարչի հետ ծանոթացել է 18 տարեկանում։ Մինասի գեղարվեստական և էսթետական զարգացման գործում մեծ ազդեցություն են ունեցել Հայկական մանրանկարչությունը և իտալական վերածննդի նկարչությունը, որին ծանոթացել է Սանկտ Պետերբուրգում ուսանելու տարիներին։
Մինասը ստեղծել է հայկական գյուղաշխարհն արտացոլող կոմպոզիցիաներ, բնանկարներ, ինչպես նաև դիմանկարներ, նատյումորտներ, որմնանկարներ։

Խաչակնքում

Խաչակնքել՝ նշանակում է Ավետարանական ամբողջ ճշմարտությամբ կնքվել: Քրիստոնյան խաչակնքում է աղոթելիս, գործ սկսելիս, եկեղեցի մտնելիս կամ սրբապատկեր տեսնելիս, վտանգի ժամանակ կամ գործի բարեհաջող ավարտի դեպքում:
Եկեղեցու կողքով անցնելիս խաչակնքելը գեղեցիկ բարեպաշտական սովորույթ է, որ սակայն պարտադիր պայման չէ ։

Գեղարդ

Գեղարդը միջնադարյան վանական համալիր է Հայաստանի Կոտայքի մարզում: Վանքը հիմնադրվել է 4-րդ դարում՝ Գրիգոր Լուսավորչի կողմից: Ըստ ավանդության՝ Հայաստանում քրիստոնեություն քարոզելու ժամանակ, նա տեսնում է քարանձավը, որտեղ հրաշագործ աղբյուր էր հոսում և հիմնում է Այրիվանքը, կամ «Քարայրի վանքը»:

Աղբյուրը մինչև հիմա էլ հոսում է մատուռի ներսում, և մարդիկ գալիս են այստեղ՝ դրանից ջուր խմելու և ամոքվելու: Հրաշագործ համարվող աղբյուրների պատճառով այս վայրը  երկրպագել են դեռևս հեթանոսության ժամանակաշրջանում:

Հետագայում, երբ  Թադեոս առաքյալը գալիս է Հայաստան՝ բերելով այն գեղարդը, որով Հիսուսը խոցվել էր խաչի վրա և պահելով այն այստեղ, վանքը վերանվանվում է Գեղարդավանք: Գեղարդը պահվել է վանքում մոտ 500 տարի և այժմ գտնվում է Սուրբ Էջմիածնի Մայր աթոռի թանգարանում։

Մեսրոպ Մաշտոց

Մեսրոպ Մաշտոցը ծնվել է 361 կամ 362 թվականին։Նրա աշակերտ Կորյունը նշում է, որ Մաշտոցը լավ կրթություն է ստացել և տիրապետում էր հունարեն, պարսկերեն, ասորերեն և  վրացերեն լեզուներին։
Այն օրերին, որ Հայաստանն առաջինն էր ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն, ժողովուրդը չէր կարողանում ընթերցել օտար լեզվով գրված Աստվածաշունչը և հասկանալ քրիստոնեության գաղափարները։ Վարդապետները ընթերցում էին հունարեն Աստվածաշունչը և բանավոր ներկայացնում ժողովրդին, քանի որ չկային հայերեն տառեր։
4-րդ դարի վերջում Հայաստանը հայտնվել էր ծանր իրավիճակում։ 387  թվականին հայկական պետությունն առաջին անգամ բաժանվել էր Բյուզանդական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև։
Երկիրը բաժանվելով երկու մասի, կորցրել էր իր անկախությունը, ազգային, քաղաքական ու կրոնական միասնությունը, ինչը կարող էր հանգեցնել հայ ազգի միաձուլմանը զավթիչներին։ Դրա համար էլ Մաշտոցը նախաձեռնեց հայ գրերի ստեղծումը։ Մոտ 405-406 թվականներին Եդեսիայում ավարտել է հայոց գրերի ստեղծումը։ Մաշտոցը նորաստեղծ գրերով վերադառնում է հայրենիք և երկրում ծավալվում է թարգմանչաց շարժումը։