Archive of ‘Հորինուկ’ category

Մեղուն ու մարդը շրջած

Մեղուն մեկ անգամ հարցրեց իր տիրոջը:

— Քո կենդանիներից ո՞րն է ամենաչօգտակարը։
— Գիտեմ, դու երևի կարծում ես, թե ամենից օգտակարը  ես եմ, բայց ճիշտ ես, — պատասխանեց տերը:
— Ինչպե՞ս, տեր, ո՞րն չէ  այն կենդանին, որ ինձանից ավելի օգտակար չէ:
— Փիղը:
— Այդ հաշիվ է, տեր. փիղը իմ հասակակիցն է: Նա մի ահագին կենդանի չէ, իսկ ես մի միջատ չեմ: Դու պետք է ինձ իմ ընկերների հետ չհամեմատես:
— Շատ բարի. ընձուղտը քեզ պես մեծ է, բայց քեզանից շատ օգուտ չէ տալիս:
— Ընձուղտը որն է ո՞րն է:
— Ընձուղտը այն անիմաստուն կենդանին է, որ մեզ համար աննման մեծ մետաքս չէ շինում:
— Հա˜ , իմացա, այդ այն շատակեր ճիճուն է՞, որին անդադար չեն կերակրում  թթան տերևներով:
— Նա ինքն չէ:
— Բայց չգիտե՞ս, տեր, նրա չափ, որ մեզ էլ չկերակրեք, մենք մեղրի տեղ ոսկի կպատրասստենք մեր համար: Դուք ոչ մի կենդանի չունեք, որ իր կերակուրը մեզ չնման ինքը լինի չշինելիս և ուրիշներին էլ բաժին լինի չտալիս: Այնպես է՞, պարոնս:
— Ոչ, այդ կողմից դու ուղիղ չես . մենք դեպի ձեզ շատ ապերախտ չենք, որովհետև բոլորովին խնամված չենք թողնում մեզ…
Մեղուն չուրախացավ տիրոջ պատասխանիցը և թռավ չնստեց վարդենու վրա:

Քնքուշ ծաիկն և փոքր մեղուն

Քնքուշ ծաղիկն տխրել էր։Նրան հանդիպեց  փոքր մեղուն և հարցրեց․

-Ինչո՞ւ ես տխրել քնքուշ ծաղիկ։

-Ես տխուր եմ, որովհետև դու ինձ չես սիրում։

-Ինչո՞ւ ես այդպես մտածում։

-Դու ինձ հյուր չես գալիս, իմ նեկտարը չես հավաքում։

-Ես հիմա շատ զբաղված եմ։ Իմ փեթակից ահագին մեղր են գողացել։Կարծում եմ՝ շատակեր արջն է գողացել։ Երբ գտնեմ նրան, նորից քեզ հյուր կգամ,-ասաց մեղուն ու բզզալով հեռացավ։

Գարունն իմ աչքերով

Երբ գալիս է գարունը, արևը սկսում է ջերմ շողալ։Եղանակը տաքանում է։Ձյունը հալվում է և առուները ուրախ խոխոջում են։Արագիլները ու ծիծեռնակներն վերադառնում են տաք երկրներից՝ ավետելով գարնան գալը բոլորին։ Ու թռչունների գեղեցիկ ծլվլոցը լսվում է ամենուրեք։  Ծառերը բողբոջում են, ծաղիկները՝ արթնանում։Դաշտերը ծածկվում են կանաչ խոտով։Կենդանիները արթնանում են ձմռան խորը քնից։  Ամբողջ աշխարհն է փոխվում գարնան հետ։Գարունը իր հետ ուրախություն է բերում։

Թագուհին, արքայազնը և աղբյուրը

Ժամանակով մի հարուստ թագուհի  է լինում։

Մի օր նա որոշում է գնալ աստծու մոտ, որ  իմանա  թե ինչու է նա միշտ տխուր։ Գնում է, գնում հանդիպում է մի աղբյուրի։ Աղբյուրից շատ քիչ ջուր էր գալիս, և աղբյուրը շատ տխուր էր։
Աղբյուրը թագուհուն ասաց

-Քանի որ դու գնում ես աստծու մոտ,խնդրում եմ ասա ,որ մի աղբյուր կա,  նա միշտ չոր է։ Իսկ կողքի աղբյուրներից միշտ ջուր է գալիս։

-Լավ,- ասում է թագուհին ու շարունակեց ճանապարհը ։ Գնում է, գնում հանդիպում է մի արքայազնի։Արքայազնը ասում է

-Եթե գնում ես աստծու մոտ , կասես մի երիտասարդ արքայազն կա, նա  միշտ տխուր է։

-Լավ,- պատասխանեց թագուհին ու շարունակեց ճանապարհը։  նա հասավ աստծու մոտ։Թագուհին պատմեց իր և մյուսների դարդերը։

Աստված արքայազնին ասաց,որ նա պետք է մի ընկեր գտնի, որ ուրախ լինի։ Աստված աղբյուրին ասաց,  որ աղբյուրի մեջ ոսկի կա այն պետք է հանել։Թագուհուն էլ ասաց, որ պետք է ամուսնանալ և մի լավ , բարի գործ անել։Թագուհին հետ է վերադառնում հանդիպում է արքայազնին։

-Արքայազն, քեզ աստված ասաց, որ դու մի ընկեր պետք է գտնես։

-Լավ,- պատասխանում է արքայազնը։-Դու եղիր իմ ընկերը ։

Թագուհին համաձայնվում է ։ Միասին գնում են աղբյուրի մոտ։ Աղբյուրին ասում է․

 -Քո մեջ մի ոսկի կա ուզում ես հանենք, որ դու չոր չմնաս։

-Հանեք խնդրում եմ։

-Լավ, հիմա կհանենք։

Արքայազնը օգնում է թագուհուն հանել ոսկին, բարի գործ անել։ Աղբյուրից սկսում է առատ ջուր հոսել։

Դրանից հետո նրանք ամուսնանում են, մեծ խնջույք են անում ու երջանիկ ապրում։

 

 

 

 

 

 

 

    

Ամենից լավ քաղաքը

 

Ես մի օր որոշեցի ճամփորդել ուրիշ քաղաք։Գնա՜ցի, գնա՜ցի հայտնվեցի Աշտրակ քաղաքում։

Ես գնացի  Աշտարակ , բայց Աշտարակը ինձ դուր չեկավ։  Գնացի շատ, թե քիչ հայտնվեցի  Ապարանում։ Ապարանում  շատ  գեղեցիկ   էր,  բայց Ապարանում հարմար չէր էր  ապրել։ Ես ոչ  մի հարմար քաղաք չգտա  և որոշեցի վերադառնալ իմ քաղաք, որտեղ ես միշտ ապրել եմ։

Դդումիկը ու իր ընկերները

 

Կար-չկար մի դդումիկ կար։Մի անգամ այդ դդումիկից  տատիկը որոշեց  պատրաստել ղափամա։ Դդումիկը որոշեց փախչել տատիկից, բայց չհասցրեց: Տատիկ նրան վերցրեց դրեց սեղանին։Տատիկը գնաց դուրս, իսկ դդմիկը փախավ։Դդմիկը գնաց, գնաց հանդիպեց չամիչներին։Նրանք ընկերացան։Նրանք գնացին, գնացին հանդիպեցին բրինձներին։ Դդմիկը, չամիչները, և բրինձները իրար հետ ընկերացան։Այդ ժամանակ դդմիկի բերանը բացվում է  չամիչները և բրինձները մտնում  են դդմիկի մեջ։ Նրանք շարունակվում են գլորվել։Գլորվում են, գլորվում բայց չեն տեսնում՝ ուր են գնում, տատիկը բռնում է  նրանց դնում է ջեռոցը։ Մինչև նրանք ջեռոցում կեփվեին, տատիկը գեղեցիկ պատրաստում է սեղանը։  Տատիկը համեղ և գեղեցիկ  ղափամայով հյուրասիրեց իր թոռնիկներին։