Archive of ‘Ուսումնական գարուն’ category

Վախթանգ Անանյան «Արագիլը»

Ես կարդացել եմ Վախթանգ Անանյանի  «Արագիլը»   պատմվածքը։Ինձ այդ պատմվածքը դուր եկավ։Սա մի տխուր պատմվածք է արագիլների, նրանց կյանքի և հավատարմության մասին։Պատմվածքում նկարագրվում է, թե ինչպես են նրանք միշտ իրենց բույնը վերադառնում, սովորեցնում ձագերին թռչել, որս անել, պաշպանում նրանց։

 

 

«Արագիլ»

 

1

Քույրս իր ընտանիքով տեղափոխվեց Երևան՝ ես էլ հետը։

Առաջին անգամ էի քաղաք տեսնում։ Բայց ի՜նչ քաղաք, ծուռումուռ փողոցներով մի խոշոր գյուղ էր դա։ Ո՜ւր էին այսօրվա հոյակապ շենքերը, վիթխարի գործարանները, ասֆալտապատ փողոցները, գեղեցիկ զբոսարանները։ Այսօրվա տրոլեյբուսների փոխարեն էշերն էին երթևեկում՝ կողովներ բարձած, իսկ տրամվայի տեղ՝ ձիաքարշ մի վագոնիկ էր։ Տներն իրարից հեռու էին, շրջապատված կավե պարիսպներով, իսկ ներսում մի քանի թթի և դեղձի ծառեր, որոնց տակն ընկած պտուղներն էին կտցահարում բակում վխտացող հավերը։

Շոգ էր ու փոշի, ա՜խ, ուր մնացին մեր զով սարերը, շնկշնկան հովերը, ծաղկոտ «ուրթերը»…

Միայն Մասսի վեհ տեսքն էր գրավում ու մխիթարում ինձ այդ անհրապույր քաղաքում։

Ես նրան տեսնում էի կամ ճերմակ ամպերի ապարոշը գլխին փաթաթած, կամ պարզ ու կապույտ երկնքում իր ալեհեր գլուխը վեհորեն պահած լուռ մտածելիս…

Մի ուրիշ բան էլ էր գրավում ինձ Երևանում. դրանք երկնասլաց բարդիներն էին և նրանց վրա թառած արագիլի բները։ Մեր լեռնոտ երկրում ոչ բարդի կար, ոչ արագիլ։ Եվ երբ արագիլները եռանկյունի շարք կազմած մեր սարերի վրայով հյուսիսից չվում էին դեպի հարավ, ես անձկությամբ նայում էի նրանց ու մտածում. «Տեսնես որտե՞ղ են բույն շինում այս թռչունները…»։

Ահա և նրանք՝ իրենց ահագին բներով։ Ես հացի փշրանք էի շաղ տալիս բարդու տակ ու հեռվից դիտում էի գաղտագողի: Արագիլները ցած էին իջնում ու հավաքում։ Ինչ հանդարտ թռչուններ են, կարծես ընտանի լինեն։ Մարդ բարձրանա ծառն ու նայի սրանց բնի ներսը. երևի ձվերը ուրուրի ձվերից էլ մեծ լինեն։ Այն ձվերից, որ իմ ընկեր Ակոփը կաղնու կատարից ուզեց ցած բերել։ Այսպես մեղավոր մտքեր էին ծագում իմ գլխում…

Բայց երևանցի իմ նոր ընկերը՝ մեր հարևանի որդի Աշոտը, ինձ զգուշացրեց.

— Արագիլի ձվերը մտքիցդ հանիր։ Սրանց այսպես խաղաղ մի տեսնի, ձվերին ձեռք տվիր՝ ահագին կտուցներով գլուխդ կջարդեն, ծառից վեր կգցեն…

Հիշեցի իմ ընկեր Ակոփին, թե ինչպես չդիմացավ մայր ուրուրի հարձակմանը ու ծառի կատարից ցած գլորվեց։ Հիշեցի ու հավատացի Աշոտին։

Չէ՜, դժվար բան է մայր թռչունի հետ գործ ունենալը, այն էլ արագիլի հետ, որ մի քլունգի չափ կտուց ունի… (ավելին …)