Գեղարդ

Գեղարդը միջնադարյան վանական համալիր է Հայաստանի Կոտայքի մարզում: Վանքը հիմնադրվել է 4-րդ դարում՝ Գրիգոր Լուսավորչի կողմից: Ըստ ավանդության՝ Հայաստանում քրիստոնեություն քարոզելու ժամանակ, նա տեսնում է քարանձավը, որտեղ հրաշագործ աղբյուր էր հոսում և հիմնում է Այրիվանքը, կամ «Քարայրի վանքը»:

Աղբյուրը մինչև հիմա էլ հոսում է մատուռի ներսում, և մարդիկ գալիս են այստեղ՝ դրանից ջուր խմելու և ամոքվելու: Հրաշագործ համարվող աղբյուրների պատճառով այս վայրը  երկրպագել են դեռևս հեթանոսության ժամանակաշրջանում:

Հետագայում, երբ  Թադեոս առաքյալը գալիս է Հայաստան՝ բերելով այն գեղարդը, որով Հիսուսը խոցվել էր խաչի վրա և պահելով այն այստեղ, վանքը վերանվանվում է Գեղարդավանք: Գեղարդը պահվել է վանքում մոտ 500 տարի և այժմ գտնվում է Սուրբ Էջմիածնի Մայր աթոռի թանգարանում։

Leave a Reply