Archive of ‘Բնագիտություն’ category

Ուսումնական 3-րդ շրջանի ամփոփում ՝ Բնագիտություն

Այս տարի ուսումնական 3-րդ շրջանի ժամանակ կատարել ենք բազմաթիվ աշխատանքներ, օրինակ՝ ստեղծել ենք անիմացիա` բնության մասին, մոլորակների մասին,  կատարել ենք բնագիտական փորձեր՝ ինչպես ստանալ հարբուխ։   Բնագիտություն առարկայի ժամանակ մենք իջնում ենք բակ ջրում ենք ծառերը, ծաղիկները, և մագրում ենք դպրոցի տարածքը աղբից։                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             

ՀՀ․ Մարզեր և մարզկենտրոններ

Մարզը   մարզկենտրոնը

Տավուշի մարզ — մարզկենտրոնը՝ Իջևան
Լոռու մարզ — մարզկենտրոնը՝ Վանաձոր
Շիրակի մարզ — մարզկենտրոնը՝ Գյումրի
Արագածոտնի մարզ — մարզկենտրոնը՝ Աշտարակ
Գեղարքունիքի մարզ — մարզկենտրոնը՝ Գավառ
Արարատի մարզ — մարզկենտրոնը՝ Արտաշատ
Արմավիրի մարզ — մարզկենտրոնը՝ Արմավիր
Կոտայքի մարզ — մարզկենտրքնը՝ Հրազդան
Սյունիքի մարզ — մարզկենրոնը՝ Կապան
Վայոց ձորի մարզ — մարզկենրոնը ՝Եղեգնաձոր

Նյութերի կազմությունը. Մոլեկուլներն և Ատոմներ

Այդ հատկությունները կոչվում են քիմիական հատկություններ։ Նյութերի քիմիական հատկություններն ուսումնասիրում է բնագիտության «քիմիա» կոչվող ճյուղը (գիտությունը):
Օրինակ՝ երկաթի քիմիական հատկություններից է ժանգոտելու հատկությունը: Երկաթյա մեխի արտաքին շերտի և օդի բաղադրության մեջ մտնող թթվածնի փոխազդեցությունից առաջանում է ժանգ, որը քիմիայում անվանում են երկաթի օքսիդ: Որքան էլ մեծ կամ փոքր լինի երկաթյա մեխը, միևնույնն է, նա ունի ժանգոտելու հատկություն:
Նյութերը հիմնականում կազմված են չափազանց փոքր մասնիկներից՝ մոլեկուլներից, ատոմներից կամ իոններից: Այդ մասնիկները գտնվում են մշտական շարժման մեջ, և նրանց միջև կան ազատ տարածություններ: Մոլեկուլներն իրենց հերթին կազմված են ատոմներից: Մոլեկուլներն ունեն այն քիմիական հատկությունները, որոնք ունի տվյալ նյութը:
Եթե մի քանի միլիգրամ կալիումի պերմանգանատ (մարգանցովկա) լցնենք ջրով լի բաժակի մեջ, ապա ջուրը կգունավորվի: Դա բացատրվում է նրանով, որ կալիումի պերմանգանատի մոլեկուլները տարածվում են ջրի ամբողջ ծավալով մեկ:
Փորձեք շաքարի կտորը լուծել մեկ բաժակ ջրում: Շաքարի մոլեկուլները նույնպես կտարածվեն ջրի մեջ՝ քաղցրացնելով այն:
Քլորի հոտը մենք զգում ենք, որովհետև նրա մոլե-կուլները տարածվում են օդում:
Միևնույն նյութի բոլոր մոլեկուլները միատեսակ են։ Հնարավոր չէ, օրինակ, տարբերել Սևանա լճի ջրի մոլեկուլը Միջերկրական ծովի ջրի մոլեկուլից։

Թեև մո լեկուլները շատ փոքր են, սակայն դրանք նույնպես հնարավոր է բաժանել ավելի փոքր մասնիկների՝ ատոմների։ Երկար ժամանակ գիտնականները կարծում էին, թե ատոմներն անբաժանելի են։ «Ատոմ» բառն ունի հունարեն ծագում և նշանակում է հենց անբաժանելի: Սակայն ավելի ուշ նրանք պարզեցին, որ ատոմները ևս հնարավոր է բաժանել ավելի փոքր մասնիկների։ Այդ մասին ավելի մանրամասն կիմանաք բարձր դասարաններում։
Տարբեր նյութերի մոլեկուլներ կազմված են տարբեր տեսակի ուքանակի ատոմներից։
Օրինակ՝ ջրածնի մոլեկուլը կազմված է ջրածնի երկու ատոմներից։ Թթվածնի մոլեկուլը կազմված է թթվածնի երկու ատոմներից, օզոնի մոլեկուլը՝ թթվածնի երեք ատոմներից։
Ջրի մոլեկուլը կազմված է թթվածնի մեկ և ջրածնի երկու ատոմներից։ Ինչպես տեսնում եք, միևնույն մոլեկուլում կարող են լինել տարբեր նյութերի ատոմներ։
Կախված մոլեկուլի բաղադրությունից, նրա ատոմների քանակից՝ տվյալ նյութի հատկությունները կարող են խիստ տարբերվել մեկ այլ նյութի հատկություններից։ Օրինակ՝ օզոնը և թթվածինը տարբեր նյութեր, սակայն երկուսն էլ կազմված են միայն թթվածնի
ատոմներից: Թթվածնի մոլեկուլը, ինչպես արդեն գիտեք, կազմված է թթվածնի երկու ատոմից, իսկ օզոնի մոլեկուլը՝ թթվածնի երեք ատոմից: Այսինքն՝ այդ նյու֊թերի մոլեկուլներն ունեն տարբեր քանակի թթվածնի ատոմներ: Այդ պատճառով խիստ տարբեր են նրանց հատկությունները. թթվածինն անհրաժեշտ է շնչառության համար, իսկ օզոնը թունավոր նյութ է։

Սառցադաշտեր

Մենք արդեն գիտենք, որ ջուրը հանդես է գալիս գազային, պինդ և հեղուկ վիճակներում։ Սառույցն ու ձյունը ջրի պինդ վիճակներն են։ Երկրի վրա կան վայրեր,որտեղ ամբողջ տարին ցուրտ է և տեղացած ձյունը չի հասցնում հալվել, այդ ձյունը կուտակվում է, ժամանակի ընթացքում խտանում և դառում սառույց՝ առաջացնելով սառցադաշտ։

Սառցադաշտ է կոչվում սառույցի բնական կուտակումը ցամաքի վրա։ Սառցադաշտերն առաջանում են հիմնականում բարձր լեռներում։

Սառցադաշտեր կան նաև մեծ Արարատի վրա։

Այն բարձրությունը,որից վեր ավելի շատ ձյուն է գալիս քան հալվում կոչվում է ձյան սահման։

Սառցադաշտերը մեծ ծանրության պատճառով հոսում են։ Սառցադաշտերից պոկվում և օվկիանոս են թափվում մեծ հսկայական կտորներ, որոնք վերածվում են լողացող սառցալեռների կամ՝ այսբերգների։ Սառցալեռների միայն փոքր հատվածն է երևում ջրի վրա, հիմնական մասը գտնվում է ջրի տակ։ Հենց այդ պատճառներով էլ սառցալեռները վտանգավոր են նավարկության համար։

Ճահիճներ

Ճահիճնեը ցամաքի այն տարածքներն են, որտեղ ամբողջ տարին կա ջրի ավելցուկ։ Ճահիճները առաջանում են այն տարածքնեում որտեղ տեղումների ջրերը ոչ թե հոսում հեռանում են այլ կուտակվում են։ Ճահիճներում ապրում և աճում են խոնավասեր բույսեր և կենդանիներ։ Բույսերը ճահիճներում տարիների ընթացքում դառնում են վառվող օգտակար հանածո, որը կոչվում է տորֆ։

Մարդիկ ճահիճները չորացնում են իրենց օգտագործման համար։ Ճահիճները չորացնելու համար գորյություն ունի երկու տարբերակ

1․ փորում են ջրանցքներ

2․ տնկում են ծառեր, որոնց արմատները ունեն խոնավություն կլանող հատկություն

Չորացնելուց հետո այնտեղից հանում են չորացած տորֆը, որը մարդիկ օգտագործում են որպես վառելանյութ և պարարտանյութ ։ Չորացված ճահիճները մարդիկ օգտագործում են նաև որպես վարելահող։

տեսանյութ

Հրաբուխ

Հրաբուխը երկրի խորքից մագմայական օջախներից երկրի մակերևույթ դուրս մղող լավան է։ Երբ երկրակեղևում շարժումներից ճեղքեր են առաջանում, մագման այդ ճեղքերից մղանցքով հաճախաղկի ժայթքում է վեր, սառչելով երկրի մակերևույթին կամ օվկիանոսների հատակին առաջացնում է լեռներ, որոնք կոչվում են հրաբուխներ։ Հրաբխի ժայթքման ժամանակ առաջանում է ձագարաձև տեղամաս , որն անվանում են՝ խառնարան։ Խառնարանից երկրի մակերևույթ են ժայթքում լավա, քարեր, գազեր, ծուխ և հրաբխային մոխիր։ Լավան ժայթքելուց հետո սառչում և առաջացնում է հրաբխային ապար։

Հրաբուխները լինում են 3 տեսակ՝ գործող, հանգած և քնած։ Գործող հրաբուխները մշտապես ժայթքում են։ Հանգած հրաբուխը չի գործում և չի պահպանում հրաբխին բնորոշ ձևը։ Քնած հրաբուխները չեն գործում, սակայն պահպանում են գործող հրաբխին բնորոշ իրենց տեսքը։ Քնած հրաբխի կառուցվածք ունեն նաև՝ Մասիսն ու Արագածը։

Հրաբուխներ առաջանում են նաև օվկիանոսի հատակին, որը կոչվում է ստորջրյան հրաբուխ։

Դիտեք նաև տեսանյութը

տեսանյութ 1. տեսանյութ 2

Գետեր, լճեր

Գետի սկսման վայրը կոչվում է ակունք, գետերը սկիզբ են առնում ՝ լճերից, սառցադաշտերից, կամ ստորգետնյա ջրերից ։

Այն հատվածը ,որտեղ թափվում է գետը կամ  ավարտվում կոչվում է ՝ գետաբերան։

Գետը իր բոլոր վտակներով և առվակներով կոչվում է ՝ գետային ավազան ։

Գետը ունի նաև հուն, այն ճանապարհն է ,որտեղով որ հոսում է։

Լիճը ջրով լցված գոգավորություն է, որը կապված չէ օվկիանոսի և ծովի հետ։

Լճերը լինում են հոսուն և անհոս։ Եթե լճից արտահոսում է գետ, ապա այդպիսի լիճը անվանում են հոսուն լիճ։ Այն լճերից ,որոնցից գետեր չեն  հոսում կոչվում են անհոս ։

Լճերը լինում են տարբեր ծագման

1 — ամբարտակային- առաջանում են գետահունի մասնակի արգելափակման հետևանքով

2-Մնացորդային լճերն իրենցից ներկայացնում են ծովերի մնացորդներ։

3-Հնահունային լճերը գետերի ողողատներում հանդիպող համեմատաբար ոչ մեծ լճեր են, որոնք իրենցից ներկայացնում են նախկին գետահուների մնացորդներ։

Մթնոլորտի կազմը

Մթնոլորտի կազմը —  Մթնոլորտը Երկիր մոլորակը շրջապատող օդային թաղանթն է: Մթնոլորտը մեր մոլորակի ամենավերին, ամենաթեթև և, միաժամանակ՝ ամենաշարժունակ ոլորտն է:

Մթնոլորտը կազմված է տարբեր գազերից: Դրանցից գերակշռողը եր­կուսն են՝ ազոտը (մոտ 4/5 մաս) և թթվածինը (մոտ 1/5 մաս): Մթնոլորտը պարունակում է նաև չնչին քանակությամբ ածխաթթու գազ, օզոն, արգոն, ջրածին և այլ գազեր: Բացի գազերից՝ մթնոլորտում կան նաև ջրային գո­լորշիներ, սառցե բյուրեղներ, փոշի և ծուխ:

Մթնոլորտի կառուցվածքը:  Մթնոլորտի ստորին սահմանը հա­մարվում է Երկրի մակերևույթը, իսկ վերինը հասնում է մինչե 3000 կմ բարձրությունը: Առանձին գազերի մոլեկուլներ կարող են նաև անցնել այդ սահմանը։

(ավելին …)

1 2