16 Փետրվարի 2022 archive

Ի՞նչ կլիներ, եթե շունն ու կատուն հաշտվեին

Կատուն և շունը իրարից նեղացել էին և իրար հետ չէին խոսում:Մի քանի օր անց կատուն շնից ներողություն խնդրեց․

-Կներես, Քեռի քուչի, ես էլ էի ուզում ինձ համար գդակ կարել։Քանի որ ես կտոր չունեի, քո կտորով կարեցի։ Ես քեզ նորը կկարեմ։

Շունը  ներեց  կատվին և, նույնպես, ներողություն խնդրեց։   Կատուն    կարեց շան գդակը և նրանք ընկերացան։

Մաթեմատիկա․՝16․02․2022

Լուծիր խնդիրները․

1կգ մրգային աղցան պատրաստելու համար օգտագործվել է 240գ խնձոր, 360գ տանձ և դեղձ: Որքա՞ն դեղձ է օգտագործվել:

Խնձոր- 240 գ

Տանձ-360 գ

Դեղձ- ?

Լուծում

360+240=600

1000-600=400

Պատասխան՝400

Խանութը ստացավ երկու մեքենա կարտոֆիլ։ Մի մեքենայում կար 420 կգ, իսկ մյուսում 560 կգ կարտոֆիլ։ Դրանցից 680 կիլոգրամը վաճառվեց։ Որքա՞ն կարտոֆիլ մնաց խանութում։

1-մեքենայում- 420կգ

2-րդ մեքենայում-560կգ

Վաճառվեց-680կգ

Մնաց-?

Լուծում

420+560=980

980-680=300

Պատասխան՝300

 

Հաշվի՛ր արտահայտության արժեքը

1200 : 300 =400

2500 : 50 =50

6300 : 90 = 70

42000 : 700 =60

56000 : 80 = 700

3600 : 90 =40

256 x 7 =1792

200 x 7 =1400

50 x 7 + 6 x 7=350+42=392

3694 x 3 =11082

1420 x 5 =7100

3450 x 4 =13800

2145 x 6 =12870

3748 x 2 =7496

 

2 5 6 2 0 0 3 6 9 4
x 7 x 7 x 3
  1   7 9 2  1  4 0 0 1 1  0  8 2
1 4 2 0 3 4 5 0 2 1 4 5
x 5 x 4 x 6
1  2 8 7 0
7 1 0 0 1 3 8 0 0

 

3 7 4 8
x 2
7  4  9  6

 

Թվերը գրի՛ր բառերով։

67-Վաթսունյոթ

892-ութ  հարյուր  իննսուներկու

2345-երկու  հազար  երեք  հարյուր քառասունհինգ

94-իննսունչորս

86-ութսունվեց

9874-ինը  հազար   ութ հարյուր   յոթանասունչորս

35-երեսունհինգ

1165-  հազար    հարյուր   վաթսունհինգ

Հովհ․ Թումանյան «Տերն ու ծառան»

Աստված բարի տա ձեզ էլ, երկու ախպորն էլ։ Լինում են, չեն լինում՝ երկու աղքատ ախպեր են լինում։ Մտածում են՝ ինչ անեն, ոնց անեն, որ իրենց տունը պահեն։ Վճռում են՝ փոքրը տանը մնա, մեծը գնա մի ունևորի ծառա մտնի, ռոճիկ ստանա, ղրկի տուն։

Էսպես էլ մեծը վեր է կենում գնում, մի հարուստի մոտ ծառա մտնում։

Ժամանակ նշանակում են մինչև մին էլ կկվի ձեն ածելը։ Էս հարուստը մի չլսված պայման է դնում ծառային։ Ասում է․ «Մինչև էն ժամանակը թե դու բարկանաս, դու հազար մանեթի տուգանք տաս ինձ, թե ես բարկանամ, ես տամ»։

— Ես որ հազար մանեթ չունեմ, ո՞րտեղից տամ,- ասում է ծառան։

— Բան չկա, փոխարենը ինձ տասը տարի ձրի կծառայես։

Տղեն մին վախենում է էս տարօրինակ պայմանից, մին էլ մտածում է, թե ինչ պետք է պատահի։ Ինչ ուզում են՝ անեն, ես եմ ու չեմ բարկանալ, պրծանք գնաց։ Իսկ թե իրենք կբարկանան, թող իրենք էլ տուժեն իրենց դրած պայմանով։

Ասում է՝ լավ․ համաձայնում է։

Պայմանը կապում են, ու մտնում է ծառայության։

Մյուս օրը վաղ տերը վեր է կացնում ծառային, ղրկում է արտը հնձելու։

— Գնա՛,- ասում է,- քանի լուս է, հնձի, որ մութն ընկնի, կգաս։

Ծառան գնում է, ամբողջ օրը հնձում, իրիկունը հոգնած գալիս է տուն։ Տերը հարցնում է․  — Էդ ո՞ւր եկար։

— Դե, արևը մեր մտավ, ես էլ եկա։

— Չէ՛, էդպես չի։ Ես քեզ ասել եմ՝ քանի լուս է, պետք է հնձես։ Արևը մեր մտավ, բայց տե՛ս, նրա ախպեր լուսնյակը դուրս եկավ։ Սա ի՛նչ պակաս է լուս տալի․․․

— Էդ ո՞նց կլինի․․․- զարմանում է ծառան։

— Հը՞, դու արդեն բարկանո՞ւմ ես,— հարցնում է տերը։

— Չէ՛, չեմ բարկանում․․․ ես միայն ասում էի՝ հոգնած եմ․․․ Մի քիչ հանգստանամ․․․- կզկզում է վախեցած ծառան ու գնում է նորից հնձելու։

Հնձում է, հնձում, մինչև լուսնյակը մեր է մտնում։ Բայց լուսնյակը մեր է մտնում թե չէ՝ դարձյալ արեգակն է դուրս գալի։ Ծառան ուժասպառ արտում վեր է ընկնում։

— Վա՜յ, քու արտն էլ հարամ ըլի, քու հացն էլ, քու տված ռոճիկն էլ․․․- սկսում է հայհոյել հուսահատված։

— Հը՞, դու բարկանո՞ւմ ես,— կանգնում է գլխին հարուստը։- Երբոր բարկանում ես, մեր պայմանը պայման է։ Էլ չասես, թե քեզ հետ առանց իրավունքի վարվեցին։

Ու պայմանի ուժով ստիպում է՝ ծառան կամ հազար մանեթ տուգանք տա կամ տասը տարի ձրի ծառայի։

Ծառան մնում է կրակի մեջ։ Հազար մանեթ չուներ, թե տար, հոգին ազատ աներ, տասը տարի էլ էս տեսակ մարդու ծառայելը անկարելի բան էր։ Միտք է անում, միտք, վերջը հազար մանեթի պարտամուրհակ է տալի հարուստին, դառն ու դատարկ վերադառնում տուն։

— Հը՜, ի՞նչ արիր,- հարցնում է փոքր ախպերը։ Ու մեծ ախպերը նստում է, գլուխն եկածը պատմում, ինչպես որ պատահել էր։

— Բան չկա,- ասում է փոքրը,- դարդ մի անի, դու տանը կաց, հիմի էլ ես գնամ։

Վեր է կենում, հիմի էլ փոքր ախպերն է գնում, ծառա մտնում է′լ նույն հարուստի մոտ։

Հարուստը դարձյալ ժամանակը որոշում է մինչև գարնան կկվի ձեն ածելը ու պայման է դնում, որ եթե ծառան բարկանա, հազար մանեթ տուգանք տա կամ տասը տարի ձրի ծառայի, թե ինքը բարկանա, հազար մանեթ տա, ու էն օրից էլ ծառան ազատ է։

— Չէ՛, էդ քիչ է,- հակառակում է տղեն։- Թե դու բարկանաս, դու ինձ երկու հազար մանեթ տաս, թե ես բարկանամ, ես քեզ երկու հազար մանեթ տամ կամ քսան տարի ձրի ծառայեմ։

— Լա՛վ,- ուրախանում՝ Է հարուստը։ Պայմանը կապում են, ու այժմ էլ փոքր ախպերն է մտնում ծառայության։

Առավոտը լուսանում է, էս ծառան վեր չի կենում տեղիցը։ Տերը դուրս է գնում, տուն է գալի, էս ծառան դեռ քնած է։

— Ա՛յ տղա, դե վեր կաց, է՛, օրը ճաշ դառավ։

— Հը՞, բարկանո՞ւմ ես դու․․․— գլուխը վեր է քաշում ծառան։

— ՉԷ՛, չեմ բարկանում,- վախեցած պատասխանում է տերը,- միայն ասում եմ՝ պետք Է արտը գնանք հնձելու։

— Հա՛, որ էդ ես ասում, ոչինչ, կգնանք, ինչ ես վռազում։

Վերջապես ծառան վեր է կենում, սկսում է տրեխները հագնել։ Տերը դուրս է գնում, ներս է գալի, սա դեռ տրեխները հագնում է։

— Ա՛յ տղա, դե շուտ արա, հագի, է՜․․․

— Հը՜, հո չե՞ս բարկանում։

— Չէ՛, ո՞վ է բարկանում, ես միայն ուզում էի ասել՝ ուշանում ենք․․․

— Հա՛, էդ ուրիշ բան, է․ թե չէ՝ պայմանը պայման է։

Մինչև ծառան տրեխները հագնում է, մինչև արտն են գնում, ճաշ է դառնում։

— Էլ ինչ հնձելու ժամանակն է,- ասում է ծառան,- տեսնում ես՝ ամենքն էլ ճաշում են, մենք էլ մեր ճաշն ուտենք՝ հետո։

Նստում են, ճաշն ուտում։ Ճաշից հետո էլ ասում է․ «Մշակ մարդիկ ենք, պետք է մի քիչ քնենք, հանգստանա՞նք, թե չէ»։ Գլուխը կոխում՝ է խոտերի մեջն ու քնում մինչև իրիկուն։

— Տո՛, վեր կաց, է՛, մթնեց, է՜, ուրիշները հնձեցին, մեր արտը մնաց․․․ Վա՜յ, քու դեսը ղրկողի վիզը կոտրի, վա՜յ, քու կերածն էլ հարամ ըլի, քու արածն էլ․․․ Էս ինչ կրակի մեջ ընկա․․․- սկսում է գոռգոռալ հուսահատված տերը։

— Հը՞, չլինի՞ թե բարկանում ես,— գլուխը վեր է քաշում ծառան։

— Չէ՛, ո՞վ է բարկանում, ես էն էի ասում, թե՝ մթնել է, տուն գնալու ժամանակն է։

— Հա՛, էդ ուրիշ բան է, գնանք, թե չէ հո մեր պայմանը գիտես․ վա՜յ նրա մեղքը, ով բարկացավ։

(ավելին …)

Քարեր մասին տեղեկություն

 

Ծիսապաշտամունքային հավատալիքներում ժայռերը, քարերը,  տարբերություն մարդու ծերացող, մեռնող և անհետացող մարմնի, ամրության, երկարակեցության և հավերժության խորհրդանշաններն են։ Որոշ քարեր մարմնավորում են տիեզերքի արարչական ուժերը ինչպես մարջանը ՝ ջրային աշխարհը, մագնիսաքարը՝ տիեզերական ուժերի, երկնային լուսատուների ու մոլորակների շարժման փոխկապվածությունը, ծիածանաքարը՝ մարդկային կերպարանափոխությունը, նեֆրիտը՝ տիեզերական էներգիան, կատարելությունը ուժը, իշխանությունը։ Չինաստանում չափյուղան երկնակամարի խորհրդանշանն է և ամփոփում է հայեցողության գաղափարը։

 

Գոյություն ունի ծիածանաքարի երկու հիմնական տեսակ՝ թանկարժեք և սովորական։ Թանկարժեք ծիածանաքարը ցուցաբերում է գույների խաղ, երփներանգություն, իսկ սովարական ծիածանաքարը՝ ոչ։ Կախված օպալի ձևավորման պայմաններից, այն կարող է լինել թափանցիկ, կիսաթափանցիկ կամ անթափանց, իսկ ֆոնի գույնը կարող է լինել սպիտակ, սև կամ լույսի տեսանելի սպեկտրի համարյա բոլոր գույները։ Սև օպալը համարվում է ամենահազվագյուտը, այն դեպքում, երբ սպիտակը, մոխրագույնը և կանաչը համարվում են ամենասովորականը։ Օպալը կարող է ցուցաբերել երփներանգություն։

 

Հովհ․ Թումանյան «Տերն ու ծառան»

Աստված բարի տա ձեզ էլ, երկու ախպորն էլ։ Լինում են, չեն լինում՝ երկու աղքատ ախպեր են լինում։ Մտածում են՝ ինչ անեն, ոնց անեն, որ իրենց տունը պահեն։ Վճռում են՝ փոքրը տանը մնա, մեծը գնա մի ունևորի ծառա մտնի, ռոճիկ ստանա, ղրկի տուն։

Էսպես էլ մեծը վեր է կենում գնում, մի հարուստի մոտ ծառա մտնում։

Ժամանակ նշանակում են մինչև մին էլ կկվի ձեն ածելը։ Էս հարուստը մի չլսված պայման է դնում ծառային։ Ասում է․ «Մինչև էն ժամանակը թե դու բարկանաս, դու հազար մանեթի տուգանք տաս ինձ, թե ես բարկանամ, ես տամ»։

— Ես որ հազար մանեթ չունեմ, ո՞րտեղից տամ,- ասում է ծառան։

— Բան չկա, փոխարենը ինձ տասը տարի ձրի կծառայես։

Տղեն մին վախենում է էս տարօրինակ պայմանից, մին էլ մտածում է, թե ինչ պետք է պատահի։ Ինչ ուզում են՝ անեն, ես եմ ու չեմ բարկանալ, պրծանք գնաց։ Իսկ թե իրենք կբարկանան, թող իրենք էլ տուժեն իրենց դրած պայմանով։

Ասում է՝ լավ․ համաձայնում է։

Պայմանը կապում են, ու մտնում է ծառայության։

Մյուս օրը վաղ տերը վեր է կացնում ծառային, ղրկում է արտը հնձելու։

— Գնա՛,- ասում է,- քանի լուս է, հնձի, որ մութն ընկնի, կգաս։

Ծառան գնում է, ամբողջ օրը հնձում, իրիկունը հոգնած գալիս է տուն։ Տերը հարցնում է․  — Էդ ո՞ւր եկար։

— Դե, արևը մեր մտավ, ես էլ եկա։

(ավելին …)