Վիլյամ Սարոյան «Վիրավոր առյուծն ու կրիան»

Իր մոտալուտ մահն զգալով՝ առյուծը մռնչում էր ցավից, երբ սողեսող մոտեցավ կրիան ու հարցրեց.
-Ի՞նչդ է ցավում:
-Որսորդի գնդակն է դիպել ինձ, — պատասխանեց առյուծը:
Կրիան սաստիկ զայրացավ, ասաց.
-Օր ու արև չտեսնեն այդպիսի մարդիկ, որոնք ձեռք են բարձրացնում երկնային այնպիսի մեծ արարածների վրա, ինչպիսին ենք ես և դու:
-Քույրի՛կ,- ասաց առյուծը, ներողամիտ եղիր, բայց պետք է քեզ ասեմ, թե այն վերքը, որ հասցրել է ինձ որսորդը, շատ ավելի քիչ ցավ է պատճառում ինձ, քան քո խոսքերը:
Այս ասելուց հետո առյուծն անմիջապես շունչը փչեց:

Առաջադրանքներ

1. Ընթերցի՛ր առակը և առանձնացրո՛ւ անծանոթ բառերն ու արտահայտությունները, բառարանի օգնությամբ բացատրի՛ր դրանք։

Մոտալուտ — վերահաս, մոտակա

Սաստիկ- Ուժգին

2. Բացատրի՛ր տեքստում ընդգծված արտահայտությունը։

Շունչը փչեց- մահացավ

3. Ո՞վ է այս առակի գլխավոր հերոսը: Բնութագրի՛ր ու նկարագրի՛ր նրան:

Այս առակի գլխավոր հերոսը Առյուծն է։ Նա շատ քաջ էր։ Նա թեև վիրավոր էր, բայց չէր մոռացել, որ ինքը կենդանիների թագավորն է։

4. Մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ առակի ասելիքը։

Առակը սովորեցնում է, որ ամեն մեկը պետք է  իր տեղը իմանա այս կյանքում։Դու պետք է  իմանաս, թե քեզ ում հետ ես համեմատում։

5. Փորձի՛ր ինքդ այսպիսի մի առակ հորինել, նկարազարդել և հրապարակել:

Առյուծը և իր քաջ որդին

Leave a Reply