Աշուն

Ծառեր, թփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սնավ։

Տարափ ու բուք փչելով,
Վայուն–մայուն ճչելով՝
Աշուն ծնավ։

Սաղարթ–սաղարթ սարսելով,
Ոսկի տերև դարսելով
Աշուն քնավ։

Առաջադրանքներ

1. Կարդա՛ բանաստեղծությունը՝ առանձնացնելով անծանոթ բառերը:

Lեցուն, մառան,տարափ, բուք, փչելով,վայուն, մայուն,սաղարթ, սարսելով։

2. Բացատրի՛ր բառերը

ծնավ-եկավ

սնավ-

քնավ-քնել

 

3.Նկարի՛ր քեզ դուր եկած հատվածը։

Տարափ ու բուք փչելով,
Վայուն–մայուն ճչելով՝
Աշուն ծնավ։

 

4․ Բացատրի՛ր ոսկի տերև բառակապակցությունը և գործածի՛ր նախադասության մեջ։

Ոսկի տերև բառակապակցությունը՝ ոսկեգույն , դեղին տերև։

Ոսկեգույն տերևները ծառերի թափվում են

5. Կադա՛ ընդգծված բառերը և փորձի՛ր բառազույգեր կազմել։

Օրինակ՝ սարսել-դարսել

միրգ-գիրկ

Սնավ-քնավ

ճչելով-փչելով

6. Բանաստեղծության պատկերներին համապատասխան ֆոտոշարք պատրաստի՛ր։

Տե՛ս օրինակը՝

Ներկայացնում է Դավիթ Հարությունյանը

6. Ձայնագրիր բանաստեղծության ընթերցումդ, ֆոտոշարքի կամ նկարաշարի համադրությամբ տեսանյութ պատրաստի՛ր:

Leave a Reply