10 Հոկտեմբերի 2022 archive

« Քամին ու տերևը»

Կանաչ տերևը անընդհատ պարծենում էր․ «Ես շատ ուժեղ եմ, ինձ քամին չի կարող պոկել իմ ծառից»։ Իսկ քամին լսում էր դա, բարկանում,  բայց լռում։ Օրեր անցան, աշուն եկավ։Մի օր պարծենկոտ տերևը հանդիպեց  քամուն։ Քամին  ասաց․

-Դո՞ւ էիր այն ուժեղ տերևը, որին ես չեմ կարող պոկել։

-Այո՛, դու  ինձ չես կարող պոկել։

Քամին ծիծաղեց , մեղմորեն գրկեց արդեն դեղնած տերևին և իր ամբողջ ուժով պոկեց նրան ու  պարելով տարավ իր հետ։ << Քամին ու տերևը>>

Ուսումնական ճամփորդություն․Ապարան

Մենք վաղը ճամփորդության ենք, գնալու ենք Արագածոտնի մարզ, քաղաք Ապարան։Այնտեղ գնալու ենք Ապարանի սուրբ Խաչ Եկեղեցի ժամերգության։Հետո կիրականցնենք բերքահավաք մեր ուսուցչուհի ընկեր Մարիամ  հայրական այգում։ Հավաքելու ենք տանձ՝ անտառային գեղեցկուհուն և միասին՝ Կոմիտասյան երգ ու պարով համտես անենք։

 

Անհրաժեշտ պարագաներ՝

  • Ջուր
  • Բրդուճներ
  • Արևապաշտպան գլխարկ
  • Տաք վերնահագուստ
  • Աղբի տոպրակ, ձեռնոցներ

Քամու համբույրը

Քամու համբույրից դողաց մի տերև,
Շշուկով դիպավ իր հարևանին,
Խշխշաց հանկարծ իմ գլխի վերև
Ու տարուբերվեց հինավուրց կաղնին:

Կռացավ կաղնին նորից բարձրացավ,
Ճյուղերով դիպավ ուրիշ մի ծառի,-
Եվ շշուկն այսպես ծառից-ծառ անցավ,
Հասավ հեռավոր խորքերն անտառի:

Ալեկոծվում էր անտառը հուզված
Ու ոսկեզօծված գլուխն օրորում,
Իր մեծ գրկի մեջ քամու համբուրած
Փոքրիկ տերևն էր կարծես որոնում:

Խշշում էր անտառն ու տարուբերվում,
Երկինք էր հասնում խշշոցը նրա…
Իսկ քամին ուրախ սուլում էր հեռվում

Ու ծիծաղում էր անտառի վրա:

(ավելին …)