25 Փետրվարի 2023 archive

«На горке»

Целый день ребята трудились – строили
снежную горку во дворе. Сгребали
лопатами снег и сваливали его под стенку
сарая в кучу. Только к обеду горка была
готова. Ребята полили её водой и
побежали домой обедать. (ավելին …)

Իմ երգը

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։

Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես
Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,
Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տրվածն եմ տալիս իրեն։

Մաթեմատիկա

595 Լուծի՛ր խնդիրը հետևելով օրինակին՝

ա) 1 կգ երշիկն արժե 2000 դրամ։ Որքա՞ն պետք է վճարել՝ այդ երշիկից 300 գ գնելու համար։0
Լուծում
1 կգ = 1000 գ
2000։1000 =2
300×2=600
Պատ․՝600

596  ա) Աշոտի մոտ կա հավասար քանակով 50 և 20  դրամանոց մետաղադրամներ։Այդ մետաղադրամների ընդհանուր գումարը 2800 դրամ է։ Աշոտը քանի՞ 50 և քանի՞ 20  մետաղադրամ ունի։
Լուծում
50+20=70
2800:70=40
Պատ․՝40

602 ժամը քանի՞սը պետք է ցույց տան դեղին  և կանաչ ժամացույցները։

 

Դեղին-16 ժ 30
4 ժ+12 ժ = 16 ժ
20 ր+ 10 ր = 30 ր
Կանաչ-6 ժ 55 ր
4 ժ+2 ժ= 6 ժ
20 ր + 35 ր = 55 ր

 

 

 

 

Լեռներ


Երկիր մոլորակի վրա առաջին լեռները ձևավորվել են  մոլորակի առաջացումից անմիջապես հետո։ Սակայն այդ լեռները ժամանակի ընթացքում քայքայվել ու վերացել են, նրանց փոխարինել են նորերը։ Լեռները առաջանում են երկրաբանական բարդ գործընթացների արդյունքում։Գոյություն ունի լեռների  մի քանի եղանակ։ Օրինակ՝ հրաբխային  լեռներն առաջացել են ժայթքումների միջոցով։