14 Մարտի 2023 archive

Իմ չարենցյան բառարանը

«Ես իմ անուշ Հայաստանի»

Բար-նորատունկ ծառի առաջին պտուղ,
ջինջ-պարզ, մաքուր, հստակ,
ողբաձայնողբալու՝ սգալու ձայնը,
երկաթագիր-հայերեն գրերի հին ձևը,
խոցել-զենքով կամ ծակող գործիքով խոց՝ վերք հասցնել,
լուսապսակ-լույսի նման՝ լուսեղեն պսակ ունեցող:

«Մորս համար գազել»

Խորշոմներ-մաշկի ծալքավորումից առաջացած ակոսիկ, կնճիռ,
մտորում-խորհրդածության առարկա,
դառնաղի-դառն և աղի։

«Հայրենիքում»

Մրմունջ-մեղմ՝ ցածր ձայն,
անուրջ-երազ, տեսիլք։

«Գիտե՞ք, որ գարուն է արդեն»

Դյութում-գրավել։

«Ինչքան աշխարհը սիրես»

Ճահճուտ-ճահիճ
Թախիծ-տխրություն

«Ձոն հոկտեմբերիկի»
գրոհ-հարձակում

Ձոն հոկտեմբերիկի

Արև՛ ունես քո աչքերում,
Քո աչքերում, քո ձեռքերում,
Քո այդ փամփլիկ թաթիկներում,
Քո Խատուտիկ աչիկներում: —
Քո խատուտիկ աչիկներով
Պիտի նայե՛ս մի օր հեռուն,
Դրո՛շ պիտի պահես մի օր
Քո ամրացած ձեռիկներում, —
Ու չմարող իմ երգերով
Պիտի գնաս դեպի գրոհ:

«Ինչքան աշխարհը սիրես»

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս –
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի –
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս –
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

Հայրենիքում

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

Ես իմ անուշ Հայաստանի

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Մորս համար գազել

Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին,
Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին:

Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին
Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին:

Նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես հիշում այն,
Որ եկել են ու անցել, մայր իմ անուշ ու անգին:

Եվ հիշում ես քո որդուն, որ հեռացել է վաղուց,-
Ո՞ւր է արդյոք հեռացել, մայր իմ անուշ ու անգին:

Ո՞ւր է արդյոք հիմա նա, ո՞ղջ է արդյոք, թե մեռած,
Եվ ի՞նչ դռներ է ծեծել, մայր իմ անուշ ու անգին:

Եվ երբ հոգնած է եղել, և երբ խաբվել է սիրուց —
Ո՞ւմ գրկում է հեծեծել, մայր իմ անուշ ու անգին:

Մտորում ես դու տխուր, և օրրում է թթենին
Տխրությունը քո անծիր, մայր իմ անուշ ու անգին:

Եվ արցունքներ դառնաղի ահա ընկնում են մեկ-մեկ
Քո ձեռքերի վրա ծեր, մա՜յր իմ անուշ ու անգին…

Կոտայքի մարզ

Մարզկենտրոն՝ Հրազդան

Տարածք՝ 2089 կմ²

Բնակչություն՝ 328,900 մարդ

Քաղաքներ՝  Հրազդան, Ծաղկաձոր, Չարենցավան, Նոր-Հաճն, Բյուրեղավան, Եղվարդ, Աբովյան

Տեսարժան վայրեր՝ Առինջ, Բջնի, Գառնի, Գեղարդ, Գետարգել, Եղվարդ,Զորավար, Կեչառիս, Հավուց Թառ, Մաքրավանք, Թեղենյաց,Նեղուց, Ժայռապատկերներ, Պտղնի, Մայրավանք, Առինջ (Լևոնի քարանձավ), Ծաղկեվանք

Լեռներ՝ Արա լեռ, Գեղամա լեռներ, Հատիս, Աժդահակ լեռ

Գետեր՝ Հրազդան, Ազատ, Գետառ, Մարմարիկ

Լճեր՝ Ակնա լիճ/ չշփոթել Արմավիրի մարզի Այղր-Ակնա լճի հետ/

Կոտայքի մարզում է գտնվում Հայաստանի լեռնադահուկային սպորտի կենտրոն Ծաղկաձորը։ Մարզը լեռնային է և ՀՀ միակ մարզն է, որը պետական սահման չունի։ Մարզում է գտնվում նաև Բջնի հանքային ջրերի գործարանը և համանուն հանքային ջրի աղբյուրը։ Մարզում են Հայաստանի մի շարք կարևոր հանգստավայրեր, առողջարաններ՝ ԱրզնիՀանքավանԾաղկաձորԱղվերան։

դիրքը Հայաստանում