Առաջին ուսումնական շրջանի ամփոփում

Ես  Էմիլին  եմ։ Ես բլոգավար եմ դարձել մայիսից:Այս ժամանակահատվածում ես ունեմ 144 հրապարակում՝  տարբեր թեմաներով: Օրինակ`մայրենիից տարբեր բանաստեղծություներ, հեքիաթներ, ես  և  շրջակայից՝  հետաքրքիր  հոդվածներ։

Ես ծանոթացել եմ  բլոգի տարբեր գործիքների  հետ․

 

  1. «I»-ը  թեքում է տառի ուղղությունը,
  2. «B»-ն հաստացնում է բառը կամ տառը
  3. «A» գործիքը տեքստը գունավորում է,
  4. կոր սլաքները տանում են հետ և առաջ։

Առաջին շրջանում սովորել եմ

Մաթեմատիկա՝ գիտեմ գումարում , հանում կատարել եռանիշ թվերով,  կատարել երկնիշ և միանիշ թվերի բազմապատկում։ Հորինել  և  լուծել  խնդիրներ։  Ես  գիտեմ  Այբուբենի  թվային  կարգը։

Մայրենի՝ կարողանում  եմ  հեքիաթ-հորինուկ հորինել,  կարողանում  եմ ընկերներիս  հեքիաթները  շարունակել։  Կարողանում եմ  դերերով  կարդալ հեքիաթը։  Եվ  կարողանում  եմ  պատմողի  և հերոսի  խոսքերը  առանձնացնել։Գրել բառերի նույն կամ հակառակ իմաստ ունեցող բառերը։

Ես և շրջակա աշխարհ՝ ես  գիտեմ  լուսնի  և արևի  մասին, ձմեռող  և  չվող  թռչունների  մասին  նաև  կարողանում  եմ։  Նաև  մենք կարողանում  ենք խանմել  ծաղիկները։

Անգլերեն՝  կարողանում եմ բարդ նախադասություներ կազմել  և  թարգմանություններ անել։

Ռուսերեն՝  ես  գիտեմ  ռուսերենի  բոլոր  տառերը  և  իմ  համար  ռուսերենը  շատ     հեշտ  է։

Շախմատ՝      կարողանում   եմ  ընկերներիս  ուղարկել  շախմատ  և խաղալ նրանց հետ։

Ֆլեշմոբ՝  կարողանում  եմ  կատարել  մաթեմատիկա,  մայրենի և անգլերեն,  ռոսերենի  ֆլեշմոբերի կարողանում  եմ  կատարել։

Բանավոր  մաթեմատիկա՝  ես  բանավոր  մաթեմատիկական ռեբուսներ և խնդիրներ  եմ  լուծում։

Ընթերցարան՝  ես  կարողանում  եմ  հարցերի  և  առաջադրանքների։

Երգ՝ սովորել ենք Կոմիտասի «Տո, տղա՛, տղա՛» պարերգը,  «Եր՛ի եր՛ի ջան»։

Ուսումնական  ճամփորդություն

 

Leave a Reply