Կար-չկար մի դդումիկ կար։Մի անգամ այդ դդումիկից տատիկը որոշեց պատրաստել ղափամա։ Դդումիկը որոշեց փախչել տատիկից, բայց չհասցրեց: Տատիկ նրան վերցրեց դրեց սեղանին։Տատիկը գնաց դուրս, իսկ դդմիկը փախավ։Դդմիկը գնաց, գնաց հանդիպեց չամիչներին։Նրանք ընկերացան։Նրանք գնացին, գնացին հանդիպեցին բրինձներին։ Դդմիկը, չամիչները, և բրինձները իրար հետ ընկերացան։Այդ ժամանակ դդմիկի բերանը բացվում է չամիչները և բրինձները մտնում են դդմիկի մեջ։ Նրանք շարունակվում են գլորվել։Գլորվում են, գլորվում բայց չեն տեսնում՝ ուր են գնում, տատիկը բռնում է նրանց դնում է ջեռոցը։ Մինչև նրանք ջեռոցում կեփվեին, տատիկը գեղեցիկ պատրաստում է սեղանը։ Տատիկը համեղ և գեղեցիկ ղափամայով հյուրասիրեց իր թոռնիկներին։