10 Դեկտեմբերի 2022 archive

Երկիր մոլորակ․ Տարվա եղանակները

Երկիր մոլորակը Արեգակի շուրջ պտտվում է թեքված դիրքով։Ուղեծրի թեքությունը Արեգակի հարթության նկատմամբ կազմում է 23,44 անկյուն։Հենց այս հանգամանքի շնորհիվ էլ Երկրի վրա առաջանում են տարվա եղանակները, քանի որ Արեգակի ճաագայթները  հավասարաչափ չեն բաշխվում  մեր մոլորակի մակերևույթին։Երկիրը հասարակածով բաժանվում է երկու կիսագնդի՝ Հարավային և Հյուսիսային։Մենք գտնվում ենք Հյուսիսային կիսագնդում։Երբ մեզ մոտ ամառ է, հակառակ կողմում՝ Հարավային կիսագնդում, ձմեռ է։Հյուսիսային կիսագնդում ավելի տաք է հարավային կիսագնդից։Երկիրն Արեգակի շուրջ պտտվում է 1 տարում, ավելի ճիշտ ՝365 օր 6 ժամում։Պտտման ընփացքում Արեգակի ճառագայթները միանման չեն լուսավորում կիսագնդերը։Ամռանը արեգակի ճառագայթները գրեթե առանց շեղվելու ընկնում են մեր կիսագնդի  մակերևույթին՝ հրաշալի ջերմացնելով, իսկ աշնանը, գարնանը և հատկապես ձմռանը  Արեգակի ճառագայթները սահում են Երկրի մակերևույթի վրայսվ՝նշանակալիորեն ավելի քիչ ջերմացնելով։Ամենաքիչ ջերմությունը լինում է ձմռանը։

(ավելին …)