Երկիր մոլորակ․ Տարվա եղանակները

Երկիր մոլորակը Արեգակի շուրջ պտտվում է թեքված դիրքով։Ուղեծրի թեքությունը Արեգակի հարթության նկատմամբ կազմում է 23,44 անկյուն։Հենց այս հանգամանքի շնորհիվ էլ Երկրի վրա առաջանում են տարվա եղանակները, քանի որ Արեգակի ճաագայթները  հավասարաչափ չեն բաշխվում  մեր մոլորակի մակերևույթին։Երկիրը հասարակածով բաժանվում է երկու կիսագնդի՝ Հարավային և Հյուսիսային։Մենք գտնվում ենք Հյուսիսային կիսագնդում։Երբ մեզ մոտ ամառ է, հակառակ կողմում՝ Հարավային կիսագնդում, ձմեռ է։Հյուսիսային կիսագնդում ավելի տաք է հարավային կիսագնդից։Երկիրն Արեգակի շուրջ պտտվում է 1 տարում, ավելի ճիշտ ՝365 օր 6 ժամում։Պտտման ընփացքում Արեգակի ճառագայթները միանման չեն լուսավորում կիսագնդերը։Ամռանը արեգակի ճառագայթները գրեթե առանց շեղվելու ընկնում են մեր կիսագնդի  մակերևույթին՝ հրաշալի ջերմացնելով, իսկ աշնանը, գարնանը և հատկապես ձմռանը  Արեգակի ճառագայթները սահում են Երկրի մակերևույթի վրայսվ՝նշանակալիորեն ավելի քիչ ջերմացնելով։Ամենաքիչ ջերմությունը լինում է ձմռանը։

Ձմեռ

Ձմեռը տարվա ամենացուրտ եղանակն է։Ձմռանը ցերեկը կարճ է, իակ գիշերը երկար։Արեգակը շատ թույլ է տաքացում։Բոււյսերը,  միջատները և կենդանիների մի մասը անցնում են ձմեռային քնի։Որոշ կենդանիների  մորթին ձմռանը փոխվում է, դառնում երկար ու  փարթամ։

Գարուն

Գարնանը ցերեկը սկսում է երկարել, իսկ գիշերը՝ կարճ անալ։Արեգակը սկսում է ավելի ու ավելի ուժգին ջերմացնել։Ձմեռային նիրհից արթնանում են  բույսերն ու միջատները։Երամ-երամ վերադառնում են չվող թռչունները։Մարդիկ վերսկսում են ծառերի ու բույսերի մշակությունը։

Ամառ

Ամառը տարվա ամենատաք ամենատաք եղանակն է։Ամառային ցերեկն ամենաերկարն է, իսկ գիշերը՝ ամենակարճը։Բույսերը ստանում են շատ ջուր, լույս ու ջերմություն, աճում են ավելի բուռն։Հասունանում է բերքը։

Աշուն

Աշնանը գիշերը սկսում է երկարել,իսկ ցերեկը՝ կարճանալ։Արեգակի ջերմությունը գնալով պակասում է։Մարդիկ հավաքում են բերքը։ Որոշ կենդանիները ձմռան պաշար են կուտակում։Ծառերը տերևաթափ են լինում։Անհետանում են միջատները։Թռչունները չվում են տաք երկրներ։

Leave a Reply