3 Փետրվարի 2024 archive

Օրբելի եղբայրներ

Օրբելի եղբայրները աշխարհահռչակ և ականավոր հայ գիտնականներ են, ովքեր մեծ ավանդ ունեն գիտության մի շարք ոլորտների զարգացման գործում։Օրբելի եղբայրների տոհմը հին հայկական իշխանական ծագում ունի։ Այն սերում է Մամիկոնյաններից, Զաքարյաններից։ 13-15-րդ դարերում Սյունիքը անցել է Օրբելյանների տոհմի տիրակալության տակ։ Տոհմի գերեզմանատունը գտնվում է Նորավանքում, որտեղ էլ թաղված է տոհմի պատմաբան Ստեփանոս Օրբելյանը ։ Համաձայն նրա՝ Օրբել անունը ծագում է Վրաստանում Օրբետ գյուղի մոտ գտնվող համանուն ամրոցի անունից։

Ռուբեն Օրբելին ծնվել է 1880 թ. փետրվարի 26-ին Նախիջևանում։ Հայ հնագետ է, հանդիսանում է ստորջրյա հնագիտության հիմնադիրը ԽՍՀՄ-ում։ Նա նախնական կրթությունը ստացել է Քութայիսում, ապա՝ Թիֆլիսի III դասական գիմնազիայում։ 1903 թ.-ին ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, որից հետո դասախոսել է նույն համալսարանում։  Ռուբեն Օրբելին տիրապետել է 12 օտար լեզվի։Նա  իր աշխատանքներում գիտականորեն հավաստել է, որ Լեոնարդո դա Վինչին եղել է Հայաստանում և, ի թիվս իրեն մատչելի աշխարհագրական տարածքի ծովերի ու գետերի, իր ձեռագրերում հիշատակել է Հայաստանի գետերը։

Լևոն Օրբելին ծնվել է 1882 թ. հուլիսի 06-ին Ծաղկաձորում (նախկինում՝ Դարաչիչակ)։ Հայ ֆիզիոլոգ է, էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի ուսմունքի ստեղծողներից է հանդիսանում։Լ. Օրբելին 1904 թ.-ին ավարտել է Սանկտ Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիան։  Լ. Օրբելու աշխատանքները համաշխարհային ճանաչում ունեն։ Դրանք նշանակալի ազդեցություն են ունեցել ֆիզիոլոգիայի տարբեր բաժինների զարգացման գործում։

Հովսեփ Օրբելին ծնվել է 1887 թ.-ի մարտի 20-ին Քութայիսում։ Աշխարհահռչակ հայ արևելագետ, հնագետ և հասարակական գործիչ է։  Հ. Օրբելին 1904 թ.-ին ավարտել է Թիֆլիսի արական III գիմնազիան, 1911 թ.-ին՝ Սանկտ Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը։Հ. Օրբելու ուսումնասիրությունները վերաբերում են հայագիտությանը ։Նա հանդիսանում է ժամանակակից հայ վիմագրության հիմնադիրը։Հ. Օրբելին 1944 թ.-ին ընտրվել է Լոնդոնի հնագիտական ընկերության պատվավոր անդամ, 1935 թ.-ին՝ Թեհրանի համալսարանի պատվավոր պրոֆեսոր, 1945 թ.-ին՝ Իրանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ։

Օրբելի եղբայրների տուն-թանգարանը գտնվում է  Ծաղկաձորում, Օրբելիների ամառանոցում։ Թանգարանը բաղկացած է մեկ հարկաբաժնից, որի առանձին սրահներում պահվում են Ռուբեն ՕրբելիիԼևոն ՕրբելիիՀովսեփ Օրբելիի, կյանքին ու գիտական գործունեության տարբեր փուլերին վերաբերող շուրջ 1500 ցուցանմուշ։