8 Փետրվարի 2024 archive

Մեսրոպ Մաշտոց

Մեսրոպ Մաշտոցը ծնվել է 361 կամ 362 թվականին։Նրա աշակերտ Կորյունը նշում է, որ Մաշտոցը լավ կրթություն է ստացել և տիրապետում էր հունարեն, պարսկերեն, ասորերեն և  վրացերեն լեզուներին։
Այն օրերին, որ Հայաստանն առաջինն էր ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն, ժողովուրդը չէր կարողանում ընթերցել օտար լեզվով գրված Աստվածաշունչը և հասկանալ քրիստոնեության գաղափարները։ Վարդապետները ընթերցում էին հունարեն Աստվածաշունչը և բանավոր ներկայացնում ժողովրդին, քանի որ չկային հայերեն տառեր։
4-րդ դարի վերջում Հայաստանը հայտնվել էր ծանր իրավիճակում։ 387  թվականին հայկական պետությունն առաջին անգամ բաժանվել էր Բյուզանդական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև։
Երկիրը բաժանվելով երկու մասի, կորցրել էր իր անկախությունը, ազգային, քաղաքական ու կրոնական միասնությունը, ինչը կարող էր հանգեցնել հայ ազգի միաձուլմանը զավթիչներին։ Դրա համար էլ Մաշտոցը նախաձեռնեց հայ գրերի ստեղծումը։ Մոտ 405-406 թվականներին Եդեսիայում ավարտել է հայոց գրերի ստեղծումը։ Մաշտոցը նորաստեղծ գրերով վերադառնում է հայրենիք և երկրում ծավալվում է թարգմանչաց շարժումը։