6 Ապրիլի 2022 archive

English

 

1.Ther are a lot of flowers  on their way to school.

2.I want to drink milk.

3.I cannot play with you, I have to do my homework․

4․ I can read  English books.

5.My  mother works all day․

6․I give a pen to Leon every day.

 

Ղ․ Աղյայան «Հիշողություն»

Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր, և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր, և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:

Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Առաջադրանքներ

1.Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ փորձի՛ր բացատրել։

Արյունարբու-Արյուն խմող, արյան ծարավի,

2.Դուրս գրի՛ր ընդգծված բառերը։ Փորձի՛ր գտնել դրանց հոմանիշները։

շյուղ-Ծղոտ

բույն-որջ

ավերակ-քարուքանդ

կպցնել-փակցնել

սնուցել-սնել

Արյունարբու-դաժան

կրկին-նորից

3.Ի՞նչ գիտես ծիծեռնակների մասին։ Եթե չգիտես, փորձի՛ր տեղեկություններ գտնել համացանցից։

Հայաստանում կա ծիծեռնակի  5 տեսակ՝ գյուղական ծիծեռնակ, քաղաքային ծիծեռնակ, առափնյա ծիծեռնակ, ժայռային ծիծեռնակ, շիկագոտի ծիծեռնակ։ Ինքնատիպ կառուցվածքով թռչուններ են։ Ծիծեռնակի կտուցը թույլ է, հիմքում լայն, բերանի բացվածքը՝ մեծ, թևերը՝ նեղ, երկար, պոչը՝ մկրատաձև, ոտքերն ու մատները՝ թույլ զարգացած։

4.Նկարի՛ր բանաստեղծությունը և տեղադրի՛ր քո բլոգում։

Զատկի մասին

Զատկին առնչվող առաջին բանը ձուն է: Ինչո՞ւ են ձվերն այդքան առատ Զատկին: Պատճառն այն է, որ ձուն նոր կյանքի սաղմն է: Հռոմեացիները հավատում էին, որ «Կյանքը սկսվում է ձվից»: Քրիստոնյաները համարում էին, որ ձուն «կյանքի սերմն է»: Զատիկը խրհրդանշում է նոր կյանք` Հիսուսի Հարությամբ: Բնականաբար, ձուն դարձել է նոր կյանքի և քրիստոնյա աշխարհի հարության կատարյալ
խորհրդանիշը: Ներկած ձվերի պայծառ գույները խորհրդանշում են մարդկանց ուրախությունը Հիսուսի Հարության առթիվ: Զատկական ձվերի խորհրդանշական լինելը պայմանավորված է դրանց` փոքրիկ քարերի նմանությամբ: Ձվերը խորհրդանշում են Հիսուսի գերեզմանի վրայից գլորված քարը և հիշեցնում այն մասին, որ Զատկի առավոտյան Հիսուս ելավ գերեզմանից: