Ուսումնական ճամփորդություն դեպի «Արագած» գյուղ

 

Մենք գնալու ենք  Արագած գյուղ։ Այն գտնվում է  Արմավիրի մարզում։Մենք այնտեղ տոնելու ենք Զատիկը՝ Արագած գյուղի երրորդ դասարանցիների հետ։Մենք այնտեղ երգելու ենք, պարելու ենք։Եվ Արագած գյուղի երրորդ դասարանցիներին մենք սովորեցնելու ենք այդ երգերը, պարերը։ Առաջին   ճանապարհը  կտևի  38  րոպե 29,3  կմ,  իսկ  երկրորդ  ճանապարհով  30 րոպե կտևի  և   26,2    կմ։Մենք երգելու ենք՝

«Օր պար»

«Զարկ բոլոճիկ»

«Յալալաի»

Առտասանելու ենք ասիկներ

Կարմիր արև քեզ, ախպեր,
Աստծու բարև քեզ, ախպեր:

Կարմիր եզին օղն ու կոճակ,
Կարմիր հավկիթս դուրս բերեք,
Ճերմակ հավկիթս ներս տարեք:

Զատկեզատի՜կ է, նավակատի˜կ է, չամչեհատի˜կ է:

Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:

Զատիկ, զատիկ, նավակատիկ, արի նստի մեր տան մոտիկ:

Զատկեզատի˜կ է, նավակատի˜կ է, չամչեհատի˜կ է:
Ունեցողի համար ամեն օր Զատիկ է:
Զատիկն առանց ձվի չի լինի:
Հավը կուտե հատիկ-հատիկ, ծով ձմեռեն կելնի Զատիկ:
Ակլատիզը փետելով զատիկը շուտ չես բերի:

Հանելուկներ՝

  Ուլուլիկ, պուլուլիկ,
Մեջը դեղին ուլունք:
Տուն ունեմ, դուռ չունի,
Դուրսն արծաթ, մեջը ոսկի:
Այսօր կլոր մարմար քար,
Վաղը թռչի վեր ու վար:
Շնչավորից անշունչ ելավ,
Անշունչից շնչավոր:
Կարաս ունեմ մի պուճուր,
Մեջը՝ երկու գույնի ջուր:

 

Leave a Reply